ARMSME

Ի՞նչ է B2G վաճառքը

Շարունակելով ներկայացնել կրթական նյութեր բիզնեսի համար, այսօր կխոսենք B2G վաճառքների մասին:

Ելնելով մեր առաքելությունից, որն է աջակցել ՓՄՁ-ներին, միանգամից նշենք, որ B2G-ին այնքան էլ չի համապատասխանում ձեռնարկատիրությունների այս տեսակներին, բայց յուրաքանչյուրը պետք է ծանոթ լինեն վաճառքի այս տեսակին, քանզի փոքր և միջին բիզնեսն էլ կարող է զարգանալ մեծ արագությամբ:

Քանզի արդեն ներկայացրել էին B2B և B2C վաճառքները ցանկանում ենք ամբողջացնել շարքը՝ խոսելով նաև B2G-ի մասին:

Ի՞նչ է B2G-ն

B2G՝ business to government, ինչը թարգմանաբար նշանակում է բիզնեսը՝ պետությանը: Այս դեպքում ճիշտ կլինի ասել բիզնեսը պետական կառավարման օղակներին։

B2G-ի դեպքում, ինչպես ենթադրելի էր անվանումից, շուկայական փոխհարաբերություններում հատուկ դերակատարում է ունենում պետությունը։ Որպեսզի պետական համակարգը նորմալ աշխատի, նրան անհրաժեշտ են որոշակի ապրանքներ և ծառայություններ։ B2G շուկան ծառայությունների և ապրանքների ամբողջություն է, որոնք գնում են (ապրանքների դեպքում) կամ որոնցից օգտվում են (ծառայությունների դեպքում) պետական հաստատությունները։

Յուրահատկությունները

B2G շուկան ունի մի շարք առանձնահատկություններ՝

  • Որոշումներն ընդունվում են բարդ՝ ուղիղ իմաստով, քանի որ մինչև որոշման հաստատումն այն անցնում է մի քանի բարդ փուլերով։
  • Գնումներն իրականացվում են տենդերների միջոցով։
  • Առկա են բարդ ֆինանսական գործընթացներ։
  • Պետք է պատրաստ լինել ղեկավարման օղակների և ընկերությունների երկար շփումներին։
  • Պատվիրվում են հիմնականում մեծ խմբաքանակներ։

Այս սեգմենտը շատ լայն է։ Այն իր մեջ ներառում է ծառայություններ և ապրանքներ, օրինակ՝ մեքենաները, շինարարական աշխատանքները, համակարգչային տեխնիկան և այլն։

Պետության կողմից պատվերներ ստանում են հիմնականում մեծ ընկերությունները կամ կոնցեռները, որոնք ժամանակի ընթացքում հասցրել են վստահություն ձեռք բերել։ Փոքր և միջին ընկերությունները նույնպես կարող են մասնակցել տենդերներին։ Այս դեպքում, փոքր բիզնեսներն հիմնականում ուշադրության են արժանանում համայնքապետարանների կողմից, որոնց հայտարարած տենդերում հաղթելու շանսերն ավելի մեծ են։

Երկրների ղեեկավարությունները, իրենց հերթին, համարվում են վստահելի գնորդներ, որոնք վճարումները կատարում են պետական բյուջեից, ինչը նշանակում է, որ գումարների ուշացման կամ այլ խոչընդոտների չեք հանդիպի։ Իհարկե, տենդերի կետերի կատարումն էլ ընկերության կողմից է համարվում պարտադիր, քանզի հնարավոր է պետության կողմից ենթարկվեք որոշ պատժամիջոցների։

Կոպիտ ասած, պետությանը ձեր հաճախորդը դարձնելն այնքան էլ հեշտ չէ։ Պետք է տիրապետեք մի շարք նրբությունների և համապատասխանեք սահմանված պահանջներին։

Փոխհարաբերությունների կառուցման մասին

Բիզնեսի և պետության մեջ հարաբերությունները կարող են կառուցվել հետևյալ ձևերից մեկով՝ ապրանքներ, տեխնիկայի լիզինգ, ապրանքների առաքում, ծառայությունների մատուցում, համագործակցություն, վարձակալություն։ Ամենատարածված ձևերից մեկը գնումներն է։ Եվս մեկ անգամ նշենք, որ սա բավականին բարդ գործընթաց է և ճանապարհին հանդիպելու եք բազում խնդիրների, որոնք կախված են պետության օրենքներից։

Վաճառքների գործընթացը

Այս գործերը ղեկավարում են միայն բարձր որակավորում ունեցող մասնագետները, որոնք կարողանում են՝

  • Անցկացնել հստակ մոնիթորինգ։
  • Փնտրել պետական պատվիրատուների և ուղիղ կապի դուրս գալ նրանց հետ։
  • Մասնակցել գործարքներին։
  • Ղեկավարել վճարման գործընթացները։

Սրանք այն հիմնական կետերն են, որոնց տիրապետելու դեպքում կկարողանաք համագործակցել պետության հետ։

Եզրակացություն

Ցանկացած պետական համակարգում մեծ դեր ունեն B2G վաճառքները։ Քանի որ պետությունը համարվում է մեծ խաղացող, այն բիզնեսին ապահովում է մշտական պատվերներով։ Այս ամենն իհարկե դրական է անդրադառնում այդ ընկերության և առհասարակ ողջ երկրի տնտեսության վրա։

Բացասական կողմերից կարելի է ընդգծել դժվարությունները։

Եթե լավ տիրապետեք օրենքներին ու կարողանաք ճիշտ կարգավորել ամեն ինչ, ապա կհաջողեք։

Մեր տելեգրամին, որտեղ տեղադրվում են տարատեսակ դրամաշնորհային ծրագրեր և կրթական նյութեր, կարող եք միանալ սեղմելով այստեղ։

Կիսվել նյութով