ARMSME

Ինչպե՞ս կազմակերպել հեռավար աշխատանք հաճախորդների հետ 

Հաճախորդների հետ հեռավար ձևով աշխատելը վերջին շրջանում դարձել է արդիական։ Որպեսզի հեռավար աշխատանքն արդյունավետ լինի, այն պետք է ճիշտ կազմակերպվի: Հաճախորդների հետ հաղորդակցվելու և ներքին համաձայնության գալու համար, բացի որոշակի ծրագրեր օգտագործելուց, անհրաժեշտ է մշակել անձնակազմին մոտիվացնելու համակարգ և իրականացնել վերահսկողություն:

Ո՞ւմ համար է հաճախորդների հեռվար սպասարկումը

Արդի իրականությունում հաճախորդների հետ հեռավար աշխատանքի մեծ պահանջարկ կա: Միևնույն ժամանակ, ոչ բոլոր գործատուներն են «հարմար» աշխատանքային հարաբերությունների հեռավար ձևաչափի համար: Դա միանշանակ ձեռնտու է այն ընկերություններին, որոնք զբաղվում են առցանց առևտրով։ Օրինակ՝

    B2B վաճառք. Հաճախորդների հետ փոխգործակցության այս ձևաչափը  հարմար է աշխարհի ցանկացած կետից աշխատանքի համար:  Հաճախորդներ որոնվում են հիմնականում «սառը» զանգերի միջոցով՝ ներկայացնելով իրենց ապրանքի կամ ծառայության հետաքրքիր առաջարկները: 

Օնլայն խանութներ. Հաճախորդները շփվում են առցանց, օրինակ՝ պատասխանելով հարցումներին չաթերում կամ վեբկայքերում:

Հաճախորդների հետ հեռավար աշխատանքի ձևաչափեր

Տեսազանգի միջոցով

Այս ձևաչափը ամենատարածվածն է, քանի որ հեռավար աշխատանքի ղեկավարը և հաճախորդը կարող են տեսնել միմյանց: Սա նպաստում է փոխըմբռնմանը և վստահությանը: Բացի այդ, տեսանելի են հաճախորդի հույզերը և նրա արձագանքը մենեջերի որոշ առաջարկություններին: Հեռավար աշխատանքի այս ձևաչափի հաջողությունը կախված է հաղորդակցության որակից: Նման առցանց բանակցություններն անցկացվում են հատուկ ծրագրերում՝ Skype, Viber, WhatsApp, Messenger, Zoom, Google Meet Oovoo, Telegram։

Սինխրոն հաղորդակցություն

Օրինակ՝ նամակագրություն WhatsApp-ում։ Սոցիալական ցանցերը նույնպես հարմար են արագ հաղորդագրություններ ուղարկելու համար։

Գործիքներ հաճախորդների հետ հեռավոր աշխատանքի համար

Որպեսզի հեռավար աշխատանքն արդյունավետ լինի, այն պետք է ճիշտ կազմակերպվի: Եկեք նայենք, թե ինչ գործիքներ և ծրագրեր կարող են օգտակար լինել հաճախորդների հետ հաղորդակցվելու համար:

Skype

Այս ծրագիրը տարիներ շարունակ սիրվել է ամբողջ աշխարհի կողմից՝ վիդեո կոնտակտների համար: Skype-ն ունի նաև այլ հաճախորդներին ակնթարթային հաղորդագրություններ կամ ֆայլեր ուղարկելու և աուդիո կոնֆերանսներ օգտագործելու հնարավորություն:

Ծառայությունից օգտվելու համար դուք պետք է անցնեք գրանցման դյուրին ընթացակարգը: Կա նաև բջջային հավելված iOS-ի և Android-ի համար, որը թույլ է տալիս կապի մեջ լինել գրասենյակից դուրս՝ օգտագործելով պլանշետ կամ սմարթֆոն։

ZOOM

Այս հարթակը նպատակահարմար է վիդեոկոնֆերանսների համար: Ձեզ հարկավոր չէ ծրագրիրը ներբեռնել համակարգչում: Մնում է միայն հաշիվ ստեղծել Zoom-ում: Դա անելու համար անհրաժեշտ է մուտքագրել անձնական տվյալներ և ստեղծել գաղտնաբառ:

Zoom-ը տրամադրում է օգտատերերի և հաճախորդների հետ հեռակա աշխատանքի հետևյալ տարբերակները՝

  • Անցկացնել վիդեո կոնֆերանսներ և վեբինարներ համացանցում,
  • փոխանակել ֆայլեր, հաղորդագրություններ։

Այս հավելվածը նախատեսված է նաև  iOS-ի և Android-ի համար, որոնք անվճար են:

Trello

Այն տեսողական գործիք է, որը թույլ է տալիս կառավարել ցանկացած տեսակի նախագծեր, աշխատանքային հոսքեր և առաջադրանքներ: Այն կարող է օգտագործվել մեկ աշխատողի կամ թիմի կողմից:

Trello-ն աշխատում է հայտնի kanban աշխատանքային հոսքի վիզուալիզացիայի մեթոդի վրա:

Հաճախորդների հետ հեռվար աշխատանքի համար մենեջերների աշխատանքի ընդունման նրբությունները

Հաճախորդների հետ հեռակա աշխատելու համար մենեջերի պաշտոնը զբաղեցնող անձի համար որոշակի դժվարություններ կան: Դրանք կապված են այն փաստի հետ, որ չկա անձնական շփում:

Հետևյալ առաջարկությունները կօգնեն ձեզ արդյունավետորեն լուծել հաճախորդների հետ հեռակա աշխատանքի համար աշխատողներ ներգարվելու հարցը:

Մշակեք իդեալական թեկնածուի տարբերակներ

Դա անելու համար դուք պետք է կազմեք դիմորդի հիմնական հմտությունների և որակների ցանկը, որը հարմար է ձեր ընկերությանը: Հաշվի առեք նաև թեկնածուի հակատիպը կամ դիմանկարը, որը չի համապատասխանում պահանջներին: Այս մոտեցումը կխնայի ձեր գումարը և ժամանակը:

Կարևոր է վստահ լինել, որ թեկնածուն պատրաստ է ակտիվ համագործակցության։ Եթե ​​նա եռանդով մոտենա առաջադրանքին, ապա դուք կհամոզվեք ճիշտ ընտրության մեջ։ Հակառակ դեպքում արժե մտածել, թե ինչ հեռանկարներ ունի այս դիմորդը։

Անցկացրեք հոգեբանական թեստեր

Բավականաչափ բարձր հուսալիության ցուցանիշները ցուցադրվում են Թոմաս-Կլիմանի թեստային հարցաշարով: Այն թույլ է տալիս գնահատել մարդու վարքագծի ոճը վիճելի իրավիճակներում: Սա կարևոր է, եթե թեկնածուն պետք է շփվի մեծ թվով մարդկանց հետ՝ օգտագործելով տարբեր հաղորդակցման ձևաչափեր:

Հաճախորդների հետ հեռվար աշխատանքի խնդիրներ

Հեռավար աշխատող մասնագետների պատրաստում

Հիմնական խնդիրը, որին բախվում են ընկերությունները, երբ աշխատակիցներին ներգրավում են հաճախորդների հետ հեռակա աշխատելու, համակարգչային ցածր գրագիտությունն է: Նույնիսկ հիմնական գրասենյակային ծրագրերին ոչ բոլորն են ծանոթ և շատերը, հնարավոր է, առաջին անգամ լսեն CRM համակարգերի մասին: Վաճառքի ավտոմատացման գործընթացը շատ ավելի հեշտ է դառնում, եթե մասնագետը գլուխ է հանում է իր վաճառած ապրանքից։

 Հնարավոր թյուրիմացություն և կոնֆլիկտներ թիմում

Մարդը շփման կարիք ունի, և հաճախ գործընկերներն ընկերներ են դառնում։ Հաճախորդների հետ հեռակա աշխատելիս թիմում վստահելի հարաբերություններ հաստատելն ավելի դժվար է: Ենթագիտակցաբար ձևավորվում է մեկուսացման զգացում, ինչը հետագայում կարող է հանգեցնել մասնագիտական ​​ճգնաժամի և աշխատանքի նկատմամբ հետաքրքրության պակասի։

Բացի այդ, թիմում հաճախ են լինում կոնֆլիկտներ և տարաձայնություններ: 

Այսպիսով, հաճախորդների հետ հեռավոր աշխատանքը հիանալի միջոց է ընկերության կորուստները նվազագույնի հասցնելու համար: Ժամանակակից ծրագրակազմը թույլ է տալիս վերապատրաստել անձնակազմին և հաջողությամբ վաճառել ապրանքները կամ ծառայությունները հեռակա կարգով:

Հիշեցնենք, որ մեր տելեգրամյան ալիքում տեղադրում ենք կրթական նյութեր ու տարատեսակ դրամաշնորհային ծրագրեր: Միանալու համար սեղմեք այստեղ:

Կիսվել նյութով