ARMSME

Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության համատեղ հայտարարություն 2022թ.

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունը՝ Մայիսի 2-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ՝ մեկնարկելու ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսությունը։ Երկխոսության ընթացքում Հայաստանը և ԱՄՆ-ն վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ ամրապնդելու երկկողմ հարաբերությունները բոլոր ուղղություններով։ ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության շրջանակներում քննարկումների այս փուլը համընկել է Հայաստանի և ԱՄՆ միջև դիվանագիտական […]

Դասընթաց` ՀԿ-ների և հիմնադրամների գործունեության վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ը 2022 թ.-ի մայիսի 12-ից 13-ը կազմակերպում է «ՀԿ-ների և հիմնադրամների գործունեության, հարկային օրենսդրության առանձնահատկությունները» թեմայով 2-օրյա  դասընթաց: Դասընթացը տեղի կունենա ք. Երևան, Ահարոնյան 12/3 հասցեում, որի ավարտին կտրվի հավաստագիր: Լրացուցիչ տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ այստեղ կամ զանգահարելով  060 844 989, 060 844 951 հեռախոսահամարներով:

Վահան Քերոբյանն ընդունել է իտալական մի շարք ընկերությունների ներկայացուցիչների

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքը՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մայիսի 3-ին ընդունել է իտալական մի շարք ընկերությունների ներկայացուցիչների, որոնք ցանկանում են ներդրումային ծրագրեր իրականացնել Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում։ Ընկերությունների ներկայացուցիչները ընթացիկ տարվա փետրվարին, գտնվելով Հայաստանում՝ հանդիպում են ունեցել նախարար Վահան Քերոբյանի հետ, և այս՝ հերթական հանդիպումը նպատակ ուներ առավել առարկայական […]

Ֆինանսների նախարարն աշխատանքային հանդիպում է ունեցել ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինի հետ

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության Ֆինանսների նախարարության պաշտոնական կայքը՝ ՀՀ ֆինանսերի նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր՝ մայիսի 4-ին, հանդիպել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին: Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակվության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսը: Տիգրան Խաչատրյանը, ողջունելով հյուրերին, կարևորել է ԵՄ գործունեությունը Հայաստանում, ինչպես նաև ներկայացրել է ՀՀ-ում մակրոտնտեսական ներկա […]

ԿԲ-ն ներկայացրել է 2021 թվականի ֆինանսական կայունության հաշվետվությունը

Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկը ներկայացրել է նախորդ տարվա ֆինանսական հաշվետվությունը։ Ըստ ներկայացված տվյալների իրական տնտեսական աճը կազմել է 5,7 %, աճ է արձանագրվել նոր տրամադրված վարկերի մասով, սակայն նվազել է բանկային համակարգի վարկային պորտֆելը։ Ընդհանուր հաշվետվությանը կարող եք ծանոթանալ այստեղ։

Վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ է մնացել

Ինչպես հաղորդում է Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի ՝ 2022թ. մայիսի 3-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 9.25%: Մասնավորապես, ՀՀ ԿԲ-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է՝ «2022թ. մարտին 12-ամսյա գնաճն ավելացել է և կազմել 7.4%: Ավելացել է նաև 12-ամսյա բնականոն գնաճը՝ կազմելով 7.0%: Ռուս-ուկրաինական ռազմաքաղաքական հակամարտությունը շարունակվում է և պահպանվում […]

2022թ․ ապրիլ ամսվա հարկային եկամուտները գերակատարվել են 31 մլրդ դրամով

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2022 թվականի ապրիլին պետական բյուջեի հարկային եկամուտների և պետական տուրքի գծով  փաստացի մուտքերը կազմել են 231.3 մլրդ դրամ։ 2022թ․ ապրիլ ամսվա համար նախանշված ցուցանիշը գերակատարվել է 31 մլրդ դրամով կամ 15.5%-ով։ 2021թ․ ապրիլ ամսվա համեմատ հավաքագրված գումարն ավելի է 51.2 մլրդ դրամով կամ 28.4%-ով: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ […]

Կայացել է ՓՄՁ զարգացման խորհրդի հերթական նիստը

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքը՝ Ապրիլի 29-ին Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանի գլխավորությամբ նախարարությունում կայացել է փոխվարչապետին կից ՓՄՁ զարգացման խորհրդի հերթական նիստը: Նիստի աշխատանքներին մասնակցել են խորհրդի անդամները, հրավիրյալներ պետական տարբեր գերատեսչություններից՝ Ֆինանսների նախարարությունից, Արդարադատության նախարարությունից, Պետական եկամուտների կոմիտեից, Կադաստրի կոմիտեից, ինչպես նաև լիզինգային շուկայի առաջատար հանդիսացող ֆինանսական կառույցներից, ՎԶԵԲ […]

Երևանում կայացել է ՀՀ-ԵՄ գործընկերության կոմիտեի երրորդ նիստը

Ապրիլի 28-ին Երևանում տեղի է ունեցել ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) ներքո ստեղծված ՀՀ-ԵՄ Գործընկերության կոմիտեի երրորդ նիստը, որը ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ՝ 2021թ․ մարտի 1-ին ուժի մեջ մտնելուց հետո առաջին հանդիպումն էր։ Հանդիպումը համանախագահում էին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը և Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով կառավարող տնօրենի […]

Հայաստանի կառավարության պատվիրակությունը կմասնակցի ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության Եվրոպայի տարածաշրջանի համաժողովին

ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) Եվրոպայի տարածաշրջանի համաժողովին ընդառաջ նախապատրաստական հանդիպում է տեղի ունեցել ՊԳԿ-ի, ՀՀ էկոնոմիկայի և ՀՀ արտաքին գործերի նախարարությունների ներկայացուցիչների միջև։ ՊԳԿ Եվրոպայի տարածաշրջանի համաժողովը տեղի կունենա մայիսի 10-13-ին` Լեհաստանի Լոձ քաղաքում։ Տարածաշրջանային համաժողովը ՊԳԿ-ի կառավարման ամենաբարձր մարմինն է Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում, որի ընթացքում տարածաշրջանի երկրների ներկայացուցիչները քննարկում են պարենային […]

Zartir Fellowship-ը սկսում է իր հերթական շրջափուլը

Zartir Fellowship-ը մեկ տարի տևողությամբ ծրագիր է ,  որն իրականանում է Երևանի Իմփաքթ հաբի աջակցությամբ։ Ծրագիրն այն սոցիալական ձեռնարկատերերի, անհատների, բիզնեսների կամ նախագծերի համար է, որոնք ներգրավված կամ շահագրգռված են հետևյալ ոլորտների (կարող են ներկայացվել նաև այլ ոլորտներ) խոցելի խմբերի համար լուծումներ իրականացնելու հարցում․ Վետերանների բարեկեցություն Մայրական բարեկեցություն Երեխայի բարեկեցություն (մասնավորապես սննդի և  կրթության վերաբերյալ) […]

Տիգրան Խաչատրյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության Ֆինանսների նախարարության պաշտոնական կայքը՝ ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն երեկ հյուրընկալել է Իրանի Իսլամական Հանրապետության ֆինանսների նախարար  Էհսան Խանդուզիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԻԻՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարի տեղակալը, Հայաստանում Իրանի արտակարգ եւ լիազոր դեսպանը եւ փոխդեսպանը: Նախարար Խաչատրյանը, ողջունելով հյուրերին, շնորհակալություն է հայտնել Հայաստանում հյուրընկալվելու համար […]

Վահան Քերոբյանն ընդունել է ԻԻՀ տնտեսական հարցերի և ֆինանսների նախարար Սեյեդ Էհսան Խանդուզիին

Ինչպես տեղեկացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքը՝ Վահան Քերոբյանն ապրիլի 28-ին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության տնտեսական հարցերի և ֆինանսների նախարար Սեյեդ Էհսան Խանդուզիի գլխավորած պատվիրակությանը՝ տնտեսության ոլորտում երկկողմ հարաբերությունների ընդլայնման հնարավորությունները քննարկելու նպատակով: Հանդիպմանը ներկա էին նաև Հայաստանի Հանրապետությունում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանն […]

Դասընթաց` ապրանքների դրոշմավորմանն առնչվող օրենսդրական փոփոխությունների և կանխիկ դրամով գործառությունների սահմանափակումների վերաբերյալ

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության Պետական եկամուտների կոմիտեն՝ ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ը 2022 թ.-ի մայիսի 12-ին կազմակերպում է «Հարկային օրենսդրության փոփոխություններ (ապրանքների դրոշմավորմանն առնչվող օրենսդրական փոփոխություններ) և կանխիկ  դրամով գործառնությունների սահմանափակումներ» թեմայով 1-օրյա  դասընթաց: Դասընթացը տեղի կունենա ք. Երևան, Ահարոնյան 12/3 հասցեում, որի ավարտին կտրվի հավաստագիր:  Լրացուցիչ տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ այստեղ կամ զանգահարելով 060 844 989, […]

Մումբայում տեղի են ունեցել հայ և հնդիկ գործարարների հանդիպումներ

Ապրիլի 27-ին աշխատանքային այցով Հնդկաստանում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը Հայաստանից ժամանած գործարարների հետ այցելել է Հնդկաստանի ֆինանսական կենտրոն Մումբայ քաղաք։ Ինչպես հաղորդում է ԱԳՆ մամուլի ծառայությունը, Մումբայում Արարատ Միրզոյանը բացել է Չեննայի ՀՀ պատվո հյուպատոսության ներքո գործող հայկական առևտրային գրասենյակը։ Նույն օրը ՀՀ ԱԳ նախարարը հայ գործարարների պատվիրակության հետ այցելել է […]

Քննարկվել են Ռուսաստանի հետ մսի և մսամթերքի առևտրի ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքը՝ Ապրիլի 27-ին Երևանում կայացել է «Ռուսաստանի և Հայաստանի համագործակցության ընդլայնման հեռանկարները մսի և մսամթերքի առևտրի ոլորտում» խորագրով քննարկումը, որին մասնակցել է ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։ Միջոցառման մասնակիցների թվում էին Ռուսաստանի Դաշնության առևտրային ներկայացուցիչ Աննա Դոնչենկոն, Հայաստանի և Ռուսաստանի՝ անասնաբուծության և ագրովերամշակման ոլորտում գործունեություն իրականցնող […]

Ինչպե՞ս գրանցվել «Անհատական հաշիվների տեղեկատվական պորտալ» համակարգում

Հայաստանի Հանրապետության Պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական կայքը հրապարակել է ուղեցույց, որով կարող եք գրանցվել «Անհատական հաշիվների տեղեկատվական պորտալ» համակարգում։ Անհատական հաշվների տեղեկատավական պորտալը նախատեսված է այն ֆիզիկական անձանց համար, որոնք «Եկամտային հարկի և պարտադիր կուտակային վճարի անձնավորված հաշվառման համակարգ»-ում ունեն անձնավորված հաշվառում` եկամտային հարկի և կուտակային վճարների վերաբերյալ անձնավորված տվյալների տեսքով: Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում […]

Պարզեցվել է մաքսային արժեքի որոշման մեթոդների ընտրության գործընթացը

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության Պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական կայքը պարզեցվել է մաքսային արժեքի որոշման մեթոդների ընտրության գործընթացը։ Մասնավորապես, ՊԵԿ-ում տեղադրված հայտարարության մեջ ասվում է հետևյալը՝ «Մաքսային ծառայությունում մեկնարկած բարեփոխումների շրջանակում շարունակվում է կատարելագործվել և պարզեցվել մաքսային հայտարագրերի ներկայացման գործընթացը: Մասնավորապես՝ մաքսային հսկողության արդյունավետության բարձրացման և գործընթացների կանոնակարգման նպատակով վերանայվել են մաքսային արժեքի մեծության և […]

Դասընթաց՝ ՀՀ և ԵԱՏՄ երկրների միջև ապրանքների փոխադրման վիճակագրական ձևի վերաբերյալ

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության Պետական եկամուտնրի կոմիտեի պաշտոնական կայքը, ՊԵԿ-ը մայիսի 5-ին կազմակերպում է դասընթաց ՀՀ և ԵԱՏՄ երկրների միջև ապրանքների փոխադրման վիճակագրական ձևի վերաբերյալ։ Պեկի հայտարարությունում, մասնավորապես, նշված է՝ «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ կառավարության 28․06․2018թ․ N 737-Ն որոշմամբ սահմանված Հայաստանի Հանրապետության և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջև փոխադրվող ապրանքների վերաբերյալ […]

Նոր նշանակում՝ Էկոնոմիկայի նախարարությունում

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքը, Էկոնոմիկայի նախարարությունում տեղի է ունեցել նոր նշանակում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի  26 ապրիլի 2022 թ․-ի , 432 — Ա որոշմամբ Արմեն Արզումանյանը նշանակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ։  Արմեն Արզումանյանի կենսագրությանը կարող եք ծանոթանալ այստեղ։

Հայաստանն ու Հնդկաստանը կարող են փոխշահավետ համագործակցություն հաստատել տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում․ Արարատ Միրզոյան

Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվում է Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում, որտեղ անկացվել է հայ-հնդկական գործարար համաժողով:հայ-հնդկական գործարար համաժողով: Միջոցառման բացման արարողությանն ԱԳ նախարարը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է․ «Հարգարժա՛ն հյուրեր, Տիկնա՛յք և պարոնա՛յք, Ուրախ եմ ողջունել բոլորիդ հայ-հնդկական գործարար համաժողովին և շնորհակալ եմ Հնդկական արդյունաբերության համադաշնությանը՝ այսօր […]

Հայաստանում նոր ԱԷԿ կառուցելու հայ-ռուսական աշխատանքային խումբը սկսել է աշխատանքները  

Ինչպես տեղեկացնում է «Ազատությունը», Հայաստանը գործուն քայլեր է ձեռնարկում նոր ատոմակայանի կառուցման ուղղությամբ, և այդ նպատակով Երևանն ու Մոսկվան համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել, այսօր azatutyun.am-ին հայտնել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը, ով պատասխանատու է էներգետիկ հարցերի համար։ Պաշտոնյան ընդգծել է՝ խումբն արդեն իսկ սկսել է աշխատանքները. «Ինչ վերաբերում է նոր ատոմային […]

Ցանկացած լավ ծառայությունից օգտվելու են առաջին հերթին օրինապահ հարկ վճարողները․ Ռուստամ Բադասյան

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության Պետական եկամուտների կոմիտեն՝ նախնական մաքսային հայտարարագրի համակարգից արդեն օգտվում են բազմաթիվ տնտեսվարողներ․ ապրանքի ներմուծումից առաջ՝ ներկայացնելով նախնական մաքսային հայտարարագիր, բիզնեսը կարողանում է շուրջօրյա ռեժիմով, առանց մաքսատուն կամ մաքսային պահեստ այցելելու, ստանալ ապրանքը և անմիջապես սահմանից տնօրինել այն: Արդյունքում, եթե նախկինում գործընթացը տևում էր օրեր, ապա այժմ՝ նախնական մաքսային հայտարարագրի ներկայացման […]

Քերոբյանը հրապարակել է մարտ ամսվա տնտեսական ակտիվության ցուցանիշը

Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է մարտ ամսվա տնտեսական ակտիվության ցուցանիշը։ Ըստ այդմ, ՏԱՑ՝ մարտ- 106.7% ՏԱՑ հունվար-մարտ — 109.6% Նախարարի խոսքով՝ «Մարտին բավականին ընկավ արտահանումը` ընդամենը 4% աճ արձանագրվեց, սակայն շատ արագ վերականգնվեց»։ Հիշեցնենք, որ Հայաստանում հունվար ամսին գրանցվել էր ՏԱՑ-ի 115%, իսկ փետրվարին՝ 109%.

Կառավարությունը հավանություն է տվել ՀՀ 2021 թ. պետբյուջեի կատարման տարեկան հաշվետվությանը

Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությանը, որը սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով: Ինչպես հաղորդել է կառավարության մամուլի ծառայուրթյունը, ըստ հաշվետվության, ՀՀ 2021 թ. պետբյուջեի մասին օրենքով հաստատված եկամուտների և ծախսերի` Կառավարությանն օրենսդրությամբ վերապահված լիազորությունների շրջանակներում կատարված փոփոխությունների արդյունքում ձևավորված ծրագրային ցուցանիշները կատարվել են եկամուտների գծով՝ 99.6%-ով՝ կազմելով […]

Տիգրան Խաչատրյանը մասնակցել է Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի Կառավարիչների խորհուրդների հանդիպումներին

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը և նախարարի տեղակալ Վահե Հովհաննիսյանն ապրիլի 19-22-ը ԱՄՆ կատարած պաշտոնական այցի շրջանակում մասնակցել են Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) և Համաշխարհային բանկի (ՀԲ) Կառավարիչների խորհուրդների 2022թ. գարնանային հանդիպումներին: Գարնանային հանդիպումների ընթացքում քննարկումներ են ծավալվում համաշխարհային տնտեսության ընթացիկ իրավիճակի, միջազգային տնտեսական իրավիճակի զարգացման միտումների, գլոբալ մարտահրավերների ու դրանց հաղթահարման ուղիների, ֆինանսական շուկաներում […]

Մեկնարկել է էկոնոմիկայի նախարարության և տեքստիլ արդյունաբերության ներկայացուցիչների քննարկումների առաջին փուլը ոլորտի զարգացման ռազմավարական ծրագրի շուրջ

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում ապրիլի 21-ին առաջին անգամ ներկայացվել է տեքստիլ արդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարական ծրագիրը։ Օրակարգում ընդգծված էր ոլորտի և նախարարության ներկայացուցիչների երկխոսությունը։ Նախարարության մամուլի ծառայության հաղորդման համաձայն, քննարկման հիմնական զեկուցողն էր տեքստիլ արդյունաբերության ոլորտի ռազմավարական զարգացման գծով գլխավոր խորհրդատու Տիգրան Ջրբաշյանը։ Նա էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանի թիմի հետ ներկայացրել է Հայաստանում տեքստիլ արդյունաբերության […]

Դասընթաց` տրանսֆերային գնագոյացման կարգավորումների վերաբերյալ

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության Պետական եկամուտների կոմիտեն՝ ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ը 2022 թ.-ի մայիսի 3-ից 4-ը կազմակերպում է «Տրանսֆերային գնագոյացման կարգավորումները` Օրենսգրքի փոփոխությունների շրջանակներում» թեմայով 2-օրյա դասընթաց:  Դասընթացը տեղի կունենա ք. Երևան, Ահարոնյան 12/3 հասցեում, որի ավարտին կտրվի հավաստագիր:  Լրացուցիչ տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ այստեղ կամ զանգահարելով 060 844 989, 060 844 951 հեռախոսահամարներով:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը վեց ամիս ժամկետով մի շարք ապրանքներ ազատել է մաքսատուրքի գանձումից ԵԱՏՄ տարածք ներմուծման ժամանակ

Ինչպես տեղեկացնում է ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը ԵԱՏՄ անդամ պետությունների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության կողմից ներկայացված առաջարկությունների հիման վրա ընդունել է մի շարք որոշումներ։ Համաձայն նշված որոշումների՝ ներմուծման մաքսատուրքի վճարումից վեց ամիս ժամկետով ազատվում են  ԵԱՏՄ անդամ պետությունների տնտեսությունների համար կարևորագույն նշանակություն ունեցող որոշ ապրանքները։ Որոշումներն ուղղված են  ԵԱՏՄ անդամ պետությունների տնտեսական կայունացման […]

Փոխվարչապետ Գրիգորյանը ՀԲ պաշտոնյաների հետ քննարկել է Հայաստանի տնտեսության հիմնական մարտահրավերները

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսակապի միջոցով Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի (ՀԲ) գարնանային հանդիպումների շրջանակներում մասնակցել է ՀԲ-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի փոխնախագահ Աննա Բյերդեի և ՀԲ-ում Հայաստանի գծով գործադիր տնօրեն Կոեն Դավիդսեի հետ կայացած հայկական պատվիրակության հանդիպումներին: ՀԲ-ի գործընկերների հետ քննարկվել են տարածաշրջանային զարգացումների ներքո Հայաստանի տնտեսության հիմնական մարտահրավերները և դրանց դիմակայելու նպատակով […]

Ռուսաստանը Հայաստանին կապահովի պարենամթերք՝ նվազագույն գներով

Ռուսաստանը Հայաստանին պարենամթերքով կապահովի ողջ ծավալով և նվազագույն գներով։ Այդ մասին ապրիլի 21-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել Է Պետդումայի ագրարային կոմիտեի առաջին փոխնախագահ Օլեգ Նիլովը ։ Այդ առումով նա նշել է, որ առանց դոլարի և եվրոյի հաշվարկները լուրջ հնարավորություն են երկու երկրների քաղաքացիների համար նվազագույն գների հասնելու համար ։ “Ազգային արժույթով հաշվարկները մեկն են […]

ՊԵԿ նախագահն ընդունել է ԵՏՀ մաքսային համագործակցության հարցերով կոլեգիայի պատվիրակության անդամներին

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության Պետական եկամուտների կոմիտեն՝ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն ընդունել է  երկօրյա աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսային համագործակցության հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Մակսատ Մամիտկանովի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետության և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև ակտիվ փոխգործակցության, Եվրասիական տնտեսական միության շրջանակներում նախատեսված մի շարք նախաձեռնությունների իրականացմանն ուղղված  […]

Հայաստանն ու Չինաստանը խորացնում են տնտեսական համագործակցությունը

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միությունը տնտեսական ոլորտում համագործակցության շուրջ համաձայնագիր է ստորագրել Չինաստանի արտաքին առևտրի կենտրոնի հետ: Այդ մասին ասվում է ԱԳՄ պաշտոնական հաղորդագրությունում։ Ստորագրված փաստաթղթի համաձայն, կողմերը պարտավորվում են նպաստել Հայաստանի և Չինաստանի գործարար հատվածի միջև փոխշահավետ կապերի հաստատմանը, երկկողմ երկարաժամկետ համագործակցության ընդլայնմանը, համատեղ նախագծերի իրականացմանը, մասնավորապես, ներմուծման և արտահանման Չինական տոնավաճառի (Canton […]

Դասընթաց` ՀՀ հարկային օրենսգրքի վերաբերյալ

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի Հանապետության Պետական եկամուտների կոմիտեն՝ ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ը 2022 թ.-ի ապրիլի 26-ից 29-ը կազմակերպում է «ՀՀ Հարկային օրենսգիրք» թեմայով 4-օրյա դասընթաց: Դասընթացը տեղի կունենա ք. Երևան, Ահարոնյան 12/3 հասցեում, որի ավարտին կտրվի հավաստագիր: Լրացուցիչ տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ այստեղ կամ զանգահարելով 060 544 989 հեռախոսահամարով:

Փոխվարչապետը մարզպետների հետ քննարկել է սուբվենցիոն ծրագրերն և գյուղատնտեսական հարցերը

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի ղեկավարությամբ և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի, Հայաստանի մարզպետների ու շահագրգիռ պետական մարմինների ղեկավար կազմի մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն։ Այս մասին հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։ Քննարկվել են 2021 թ․ ավարտված սուբվենցիոն ծրագրերը մշտադիտարկելու հարցերը, ինչպես նաև անդրադարձ է կատարվել համայնքների երթևեկության կազմակերպման սխեմայի կազմման անհրաժեշտությանը, միասնական երթուղային […]

Հայաստանն ու Ռուսաստանը քննարկել են առևտրատնտեսական համագործակցության արդիական հարցեր

Մոսկվայում կայացել է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահի տեղակալ Ալեքսեյ Օվերչուկի հանդիպումը: ՀՀ կառավարության մամուլի ծառայության հաղորդման համաձայն, կողմերը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական համագործակցության արդիական հարցերը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետերի համանախագությամբ գործող եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում քննարկվող Հարավային Կովկասի տարածաշրջանում […]

Միշուստինը Փաշինյանին կոչ է արել ավելի ակտիվորեն օգտագործել ազգային արժույթներն առևտրում

ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը Հայաստանի իր պաշտոնակից Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ նշել է, որ պատժամիջոցների պայմաններում կարևոր է ազգային արժույթների ավելի ակտիվ օգտագործումն առևտրում, արտադրական կոոպերացիայի ընդլայնումն ու առևտրի համար նոր հնարավորությունների բացումը: “Ռուսաստանի նկատմամբ ոչ բարեկամական պետությունների կողմից ապօրինի պատժամիջոցների պայմաններում, իհարկե, կարևոր է ավելի ակտիվ օգտագործել ազգային արժույթները երկկողմ առևտրում, զարգացնել արտադրական […]

Մոսկվան առաջարկում է արագացնել Երևանի հետ տնտեսական համագործակցության նոր ծրագրի ստորագրման նախապատրաստումը

Մոսկվան առաջարկում է արագացնել Երևանի հետ տնտեսական համագործակցության միջկառավարական նոր ծրագրի ստորագրման նախապատրաստումը։ Ըստ ՏԱՍՍ-ի՝ այդ մասին հայտարարել է ՌԴ կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինը՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ։ “Մենք առաջարկում ենք արագացնել Ռուսաստանի և Հայաստանի տնտեսական համագործակցության միջկառավարական նոր ծրագրի ստորագրման նախապատրաստումը”, — ասել է նա: Միշուստինը հիշեցրել է, որ միջկառավարական հանձնաժողովը […]

Հայաստանի տնտեսությունն էապես կախված է Ռուսաստանից․ Կառլեն Խաչատրյան

Այսօր զրուցել ենք ԵՊՀ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետիԿառավարման և գործարարության ամբիոնի վարիչ Կառլեն Խաչատրյանի հետ«ռուս-ուկրաինական պատերազմի ազդեցությունը Հայաստանի տնտեսությանվրա» թեմայով։ Տնտեսագետի խոսքով ռուս-ուկրաինական պատերազմն ու դրանովպայմանավորված Ռուսաստան-Արևմուտք տնտեսական դիմակայություն ուաշխարհաքաղաքական վերադասավորումները հսկայական մարտահրավերներ ենմեր երկրի տնտեսության համար։ «Առանց այն էլ Հայաստանի տնտեսությունը հետպատերազմյան խնդիրները չէրհաղթահարել, 2020թ-ի տնտեսական անկումից 2021-ին այդպես էլ չկարողացանքլիարժեքորեն վերականգնվել ու 2021թ․-ի […]

Հայաստանի 1000 խոշոր հարկատուները

Հայաստանի Հանրապետության Պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է Հանրապետության 1000 խոշոր հարկատուներին։ Ցանկը գլխավորում է Զանգեզուր պղնձամոլիբդենային կոմբինատն է, 2-րդը՝ Գազպրոմ Արմենիան է։ 3-րդ ամեախոշոր հարկատուն Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարությունն է։ Ցանկին ամբողջովին կարող եք ծանոթանալ այստեղ։

ՀՀ ՊԵԿ Նախագահ Ռուստամ Բադասյանի շնորհավորական ուղերձը հարկ վճարողի օրվա առթիվ

ՀԱՐԳԵԼԻ՛ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐ, ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՄ ՁԵԶ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ Հարկ վճարելը սահմանված է որպես սահմանադրական պարտականություն։ Ժողովրդավարական հասարակությունում հարկ վճարելը հանդիսանում է պետության և քաղաքացու միջև կնքված համաձայնության կարևորագույն բաղկացուցիչ, որով քաղաքացիները ոչ միայն լիազորում են իրենց անունից գործել, այլև դրա համար ստեղծում իրական հնարավորություններ։ Անկախությունից ի վեր, շարունակաբար այս գիտակցումն ավելի է ամրապնդվում։ Հայաստանի […]

Էկոնոմիկայի նախարարն ինֆլյացիայի աճ է ակնկալում

Մարտի վերջին Հայաստանում գնաճը հասել է 7,4 տոկոսի, հաջորդ ամիս, ամենայն հավանականությամբ, կրկին ավելի բարձր գնաճ կտեսնենք, քանի որ աճում են սննդամթերքի եւ էներգակիրների գները: Այդ մասին “Կոմերսատ”-ում հրապարակված հարցազրույցում ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ Մասնավորապես, նա ընդգծել է, որ արդեն բարձրացել են գազի, էլեկտրաէներգիայի սակագները, ինչը կհանգեցնի այլ ապրանքների գների աճին։ Քերոբյանը […]

Ապրիլի 19-ը՝ հարկ վճարողի օր

Այսօր ապրիլի 19-ն է տարվա 109-րդ օրը։ Այս օրը տարբեր երկներում հիշատակվում է տարբեր առիթներով։ Վենեսուելայում այն անկախության օրն է, Սիերա Լեոնեում Հանրապետության օրը, իսկ 17 տարի առաջ այս օրը ընտրվեց Հռոմի 265-րդ պապը՝ Յոզեֆ Րաթցինգերը։ Մեկ տարի առաջ Հայաստանի Հանրապետության Պետական եկամուտիների կոմիտեի նախաձեռնությամբ այն մեր երկրում համարվում է հարկ վճարողի օր։ Այս առիթով […]

Հայկական արտադրանքը խանութներում կառանձնանա հատուկ տարբերանշաններով

ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը 2021 թվականին մեկնարկել է «Made in Armenia» նախագիծը, որի նպատակն է հանրության լայն շրջանակներին իրազեկել հայկական արտադրության մասին և ներկայացնելով որակյալ ու մրցունակ Made in Armenia ապրանքատեսակը կամ ծառայությունները՝ բարձրացնել հայկական արտադրանքի վարկանիշը։ Նախագծի արդյունքում ակնկալվում է, որ հայկական արտադրության մասին ավելի լայն իրազեկվածությունը կնպաստի տեղական արտադրողների վաճառքի ծավալների ավելացմանը։ Այս նպատակով […]

Սահմանվել է ՀՀ ներմուծվող բնական սերուցքային կարագի՝ 1500 տոննայի համար սակագնային արտոնություն:

Ինչպես տեղեկացնում է Պետական եկամուտների կոմիտեն՝ 2022թ. ապրիլի 15-ին Մոսկվայում  տեղի ունեցած ԵԱՏՄ հանձնաժողովի խորհրդի նիստի ընթացքում ընդունված որոշմամբ սահմանվել է ՀՀ ներմուծվող՝ ԱՏԳ ԱԱ 0405 10 110 0 և 0405 10 190 0 ծածկագրերին դասակարգվող բնական սերուցքային կարագի՝ 1500 տոննայի համար սակագնային արտոնություն։  Սակագնային արտոնությունը տրամադրվում է ՀՀ գյուղատնտեսության ոլորտի իրավասու մարմնի կողմից տրված՝ ՀՀ մաքսային […]

Տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը կարող է 30 տոկոսի կարճաժամկետ ազդեցություն հաղորդել տնտեսական աճին․ Վահան Քերոբյան

Տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը կարող է 30% կարճաժամկետ ազդեցություն հաղորդել տնտեսական աճին։ ՌԲԿ-ին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ պատասխանելով Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման և սահմանների բացման դեպքում տնտեսական արդյունքի մասին հարցին։ «Մեր թիմն ու տնտեսագիտության ինստիտուտը այդ մասին մտածում են, աշխատում են։ Դրան գումարած՝  մենք ունենք միջազգային փորձագիտական […]

Վարչապետը Մարտին Էռնեկյանի հետ քննարկել է ներդրումային նոր նախագծերի հնարավորությունները

Նիկոլ Փաշինյանն ապրիլի 12-ին ընդունել է «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերության գործադիր տնօրեն Մարտին Էռնեկյանին։ Վարչապետը կարևորել է ընկերության գործունեությունը Հայաստանում և նշել, որ Կառավարությունը հետաքրքրված է փոխշահավետ գործընկերության խորացմամբ: Մարտին Էռնեկյանը գոհունակություն է հայտնել ՀՀ կառավարության հետ համագործակցության կապակցությամբ և ՀՀ վարչապետին փոխանցել արգենտինահայ գործարար, բարերար Էդուարդո Էռնեկյանի ջերմ ողջույնները: Զրուցակիցները քննարկել են Հայաստանում «Կորպորասիոն […]

Հարկային փոփոխություններ՝ ՀՀ Օրենսգրքում

ՊԵԿ Նախագահն ԱԺ-ում ներկայացրել է «Հայաստանի Հանրապետության Հարկային Օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է կանխել ագրեսիվ հարկային պլանավորման դեպքերը։ Ապրիլի 12-ին Ազգային ժողովում երկրորդ ընթերցմամբ ընդունվել է «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը։ ՊԵԿ նախագահը նշել է, որ նախագծի ընդունմամբ նոր կարգավորում […]

Հայաստանն ու Ռուսաստանը պայմանավորվել են ստեղծել ներդրումային համատեղ պորտֆել

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը ապրիլի 10-12-ը այցով գտնվում են Ռուսաստանի Դաշնությունում։ Այցի շրջանակում ապրիլի 11-ին հայկական պատվիրակությանն ընդունել է ՌԴ տնտեսական զարգացման նախարարի տեղակալ Դմիտրի Վոլվաչը։ Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ նախարար Վահան Քերոբյանը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է խորացնել և ընդլայնել համագործակցությունը Ռուսաստանի հետ արդյունաբերության, առևտրի և փոխադարձ […]

ՀՀ Նախագահն հանդիպել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահի հետ

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ապրիլի 11-ին հանդիպում է ունեցել Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի և միության նախագահի տեղակալ Ներսես Կարամանուկյանի հետ: Նախագահի աշխատակազմի հաղորդմամբ՝ զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի տնտեսական զարգացման գործընթացների, առկա տնտեսական մարտահրավերների, ապագայի հեռանկարների և անելիքների շուրջ:Արսեն Ղազարյանը նախագահին է ներկայացրել երկրի տնտեսական բարեփոխումների իրականացմանն ուղղված ընթացիկ և […]

Համաշխարհային բանկի կանախտեսումն ու վարկանիշը՝ Հայաստանի համար

Համաշխարհային բանկը վատթարացրել է Հայաստանի ՀՆԱ-ի աճի 2022 թվականի կանխատեսումը նախկին 4,8%-ից մինչև 1,2% ակնկալելով արտահանման 8,5% և ներմուծման 12% անկում: 2023 թվականին ՀԲ-ը կանխատեսում է Հայաստանի ՀՆԱ-ի աճի արագացում մինչև 4,6%, արտահանման ՝ 6,5% աճով և ներմուծման 8% աճով, իսկ 2024 թվականին ՀՆԱ-ի աճն ակնկալվում է 4,9% մակարդակում ՝ արտահանման և ներմուծման աճի արագացմամբ, […]

Standard & Poors-ի կանխատեսումն ու վարկանիշը՝ Հայաստանի համար

Standard & Poors միջազգային վարկանիշային գործակալությունը «B+» և «B» մակարդակում պահպանել է Հայաստանի արտարժույթով և ազգային արժույթով երկարաժամկետ և կարճաժամկետ պարտավորությունների թողարկման սուվերեն վարկանիշը, սակայն վատթարացրել է կանխատեսումը «Դրականից»՝ «Կայուն»: Այդ մասին ասվում է գործակալության կայքում զետեղված հաղորդագրությունում։ Նույն հաղորդագրության մեջ ներկայացվում է Standard & Poors — ի թարմացված կանխատեսումը Հայաստանի ՀՆԱ-ի 2022 թվականի աճի […]

Հայաստանի տեքստիլ արտահանման ծավալը գերազանցել է 200 միլիոն դոլարը

Հայաստանի տեքստիլ արտադրանքի արտահանման ծավալը գերազանցել է 200 մլն դոլարը: Այդ մասին Հանրային հեռուստատեսությամբ հեռարձակված հարցազրույցում հայտարարել է էկոնոմիկայի փոխնախարար Ռաֆայել Գևորգյանը: Մասնավորապես, Գևորգյանի խոսքով, Հայաստանի արտահանման զամբյուղում տեքստիլի բաժինը 10 տարում 0,9 տոկոսից աճել է մինչև 6 տոկոս, իսկ ոլորտում աշխատատեղերի թիվը հասնում է 9 հազարի: Նշենք, որ ըստ Վիճակագրական կոմիտեի տվյալների, Հայաստանի տեքստիլ […]

Ղրիմի ձեռնարկությունները պարարտանյութեր և սարքավորումներ կմատակարարեն Հայաստան

Ղրիմի ձեռնարկությունները Հայաստանի գործարարների հետ պայմանավորվել են էկոլոգիապես մաքուր պարարտանյութեր, Էլեկտրակառավարվող սարքավորումներ, այլ ապրանքներ ու ծառայություններ մատակարարելու շուրջ: Այդ մասին, ինչպես հաղորդում է Ղրիմի լրատվական գործակալությունը, հաղորդել Է Ղրիմի նախարարների խորհրդի փոխնախագահ Իրինա Կիվիկոն։ Նրա խոսքով՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել Ղրիմից Էլեկտրակառավարվող և այլ էլեկտրական սարքավորումների, էկոլոգիապես մաքուր պարարտանյութերի մատակարարման համար։

Իրանը Հայաստանում բիզնես կենտրոն կբացի

Իրանը Հայաստանում բիզնես կենտրոն կբացի՝ մշտական հիմունքներով։ Այդ մասին հաղորդել է Իրանի աշխատանքի և կոոպերատիվների նախարարության Միջազգային գործերի գծով գլխավոր տնօրեն Համեդ Ֆորուզանը։ Ինչպես հաղորդում Է Mehr-ը, Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Միջազգային հարցերով ղեկավարի հետ վեբինարում Համեդ Ֆորուզանը հայտարարել է, որ Իրանի եւ Հայաստանի միջև կստորագրվի համագործակցության հուշագիր արտադրանքի եւ ծառայությունների արտադրության եւ […]

2022 թվականի առաջին եռամսյակում զբոսաշրջիկների հոսքն աճել է 3 անգամ

2022 թվականի առաջին եռամսյակում Հայաստան այցելած զբոսաշրջիկների քանակը 250,798 է, գրեթե երեք անգամ ավելի՝ 2021-ի նույն ժամանակահատվածի համեմատ։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ Էկոնոմիկայի նախարարի տվյալների համաձայն, 2021 թվականի հունվար-մարտ ամիսներին Հայաստան է այցելել 87 հազար 131 զբոսաշրջիկ, 2019 թվականի նույն ժամանակահատվածում ՝ 333 150 այցելու:

Շոկոլադի արտահանման և ներմուծման ծավալները նվազել են

2021 թվականին Հայաստան է ներմուծվել 11 962 տոննա շոկոլադ և կակաո պարունակող այլ սնունդ, ինչը 2020թ-ի համեմատ նվազել է մոտ 13.1%-ով։ ՀՀ մաքսային ծառայությունը տեղեկացնում է, որ նախորդ տարի մեր երկիր ներմուծված շոկոլադի և կակաո պարունակող այլ սննդի ընդհանուր մաքսային արժեքը կազմել է 47 մլն 726 հազար ԱՄՆ դոլար: Նշենք նաև, որ 2020 թվականին Հայաստան […]

Հայ-ղազախական առևտուրն աճել է ավելի քան 30 տոկոսով

Չնայած արտաքին գործոնների բացասական ազդեցությանը՝ ապրանքաշրջանառությունը Եվրասիական տնտեսական միության երկրների միջև դինամիկ աճ է արձանագրում: Այդ մասին «ԵԱՏՄ զարգացման հնարավորությունները և հեռանկարները հավաքական Արևմուտքի կողմից Ռուսաստանին տնտեսական պատերազմ հայտարարելուց հետո» թեմայով կլոր սեղանի ընթացքում հայտարարեց Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևը: Ղազախստանի դեսպանի խոսքով՝ փոխշահավետ որոշումները համապատասխանում են ԵԱՏՄ-ի ոգուն, որն իր […]

ԵԱՏՄ-ն մաքսատուրքերը զրոյացրել է ապրանքների նոր խմբերի համար

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը հավանություն է տվել ապրանքների ցանկի ընդլայնման մասին կողմերի առաջարկին, որոնք ժամանակավորապես ներմուծվում են ԵԱՏՄ մաքսատուրքի զրոյական դրույքաչափով: Ինչպես հաղորդում է ԵՏՀ մամուլի ծառայությունը, նոր ցուցակում ընդգրկվել է կրիտիկական ներմուծման ապրանքների լայն անվանացանկ, մասնավորապես, սննդամթերք և դրա արտադրության համար բաղադրիչներ, փաթեթավորման նյութեր, քիմիական արտադրանք, տրանսպորտային միջոցների արտադրության և վերանորոգման համար բաղադրիչներ:

Վերջին մեկ տարում Հայաստանում սննդամթերքի գներն աճել են 12,8%-ով

Ըստ վիճակագրական կոմիտեի տվյալների Հայաստանում 2022 թվականին՝ նախորդ տարվա համեմատ գրանցվել է 7,4 % գնաճ։ Վերջին մեկ տարում՝ 2022-ի մարտին 2021-ի մարտի համեմատ արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 12,8% գնաճ։ Միայն վերջին մեկ ամսվա ընթացքում՝ 2022թ. մարտին փետրվարի համեմատ սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գներն աճել են 2,3%-ով: Հացի, ալյուրի և մակարոնեղենի գները […]

Օրենսդրական փոփոխություններ՝ օնլայն առևտուրն ու արտահանումը խթանելու համար

Օրենսդրական փոփոխություններ՝ օնլայն առևտուրն ու արտահանումը խթանելու համար. մեկ առաքողից մեկ ստացողին մեկ տրանսպորտային փաստաթղթով Հայաստանի սահմանով տեղափոխվող ապրանքների համար մաքսավճար չի գանձվի։ Մինչև այս անմաքս առևտրի շեմը 200 եվրո էր, հիմա այն սահմանվում է 1 միլիոն դրամ: Փոփոխությունը կօգնի զարգացնել հատկապես փոքր ու միջին բիզնեսը:

ՊԵԿ-ը հաղորդում է հարկերի հավաքա

2022 թվականի 1-ին եռամսյակի պետական բյուջեի հարկային եկամուտների և պետական տուրքի գծով փաստացի մուտքերը կազմել են 400.6 մլրդ դրամ: ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ նախատեսված ծրագրային ցուցանիշը սահմանված է եղել 395.4 մլրդ դրամ, այսինքն՝ գերակատարումը կազմել է 5.2 մլրդ դրամ կամ 1.3%: Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ հարկային եկամուտներն աճել են 67.7 մլրդ դրամով կամ 20.3%-ով, […]

2021 թվականին Հայաստանը կրճատել է պղնձի, ցինկի և մոլիբդենի խտանյութի արտահանումը

2021 թվականից ի վեր պղնձի հանքաքարի արտահանման ծավալը կրճատել է 15,7 % մինչև 429,5 հազար տոննա (2020 թվականի 9,3 % անկման դիմաց: Սակայն արժեքային արտահայտությամբ պղնձի հանքաքարի արտահանումն ավելացել է 27,3% — ով և կազմել 769,2 մլն դոլար: Այդ մասին վկայում են ՀՀ մաքսային ծառայության տվյալները:Մաքսային տվյալների համաձայն՝ պղնձի հանքաքարն արտահանվել է Չինաստան (39 %), […]

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ գործարկված նախնական մաքսային հայտարարագրի համակարգից արդեն օգտվում են մի շարք տնտեսվարողներ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ գործարկված նախնական մաքսային հայտարարագրի համակարգից արդեն օգտվում են մի շարք տնտեսվարողներ: «Այն հեշտացնում է ներմուծման գործընթացը և տնտեսվարողներին հնարավորություն է տալիս շուրջօրյա ռեժիմով, առանց մաքսատուն կամ մաքսային պահեստ այցելելու, ստանալ ապրանքը և անմիջապես տնօրինել այն: Ընդ որում մաքսային ներմուծման ամբողջ գործընթացը տնտեսվարողների համար անտեսանելի է:Նախնական մաքսային հայտարարագրի համակարգի առանձնահատկություններին […]

2021 թվականին Հայաստանում ոսկու ներկրումը աճել է, իսկ արտահանումը կրճատվել

Ինչպես տեղեկացնում է Արմինֆոն՝ 2021 թվականին Հայաստանն արտահանել է 3776,3 կգ ոսկի (ներառյալ գալվանական փոշիացումը), ինչը տարեկան վաղեմության ցուցանիշից ցածր է 33,4% — ով: Ընդ որում, մաքսային արժեքը կրճատվել է 47.7% — ով՝ մինչև 133.8 մլն դոլար: Այդ մասին են վկայում ՀՀ մաքսային ծառայության տվյալները: Ըստ աղբյուրի, հաշվետու տարում Հայաստանը ոսկու գրեթե ողջ ծավալն արտահանել […]

Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է արդյունաբերության հինգ ճյուղեր գերակա ճանաչել

Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է արդյունաբերության հինգ ճյուղեր գերակա ճանաչել՝ նպատակ ունենալով բարձրացնել մշակող արդյունաբերության միջազգային մրցունակությունը։ «Արդյունաբերության զարգացման հինգ գերակա ոլորտների զարգացման հայեցակարգին հավանություն տալու» կառավարության որոշման նախագիծը շրջանառության մեջ է դրվել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։ Ինչպես նշված է որոշման նախագծում, արդյունաբերության հինգ գերակա ոլորտներ կճնաչավեն թեթև և սննդի արդյունաբերությունը, ոսկեչությունն ու ադամանդագործությունը, […]

2022 թվականի առաջին եռամսյակում Հայաստանի պետական պարտքն ավելացել է մոտ 131 մլն դոլարով

ՀՀ ֆինանսների նախարարության տվյալների համաձայն Հայասատանի պետական պարտքն առաջին եռամսյակում աճել է 131 միլիոն դոլարո՝ դառնալով  9 մլրդ 356,6 մլն դոլար։ “Արտաքին փոխառությունների տարեկան ծրագրի” համաձայն, 2022 թվականին Հայաստանը նախատեսում է ներգրավել 227,8 մլրդ դրամ կամ 477 մլն դոլար։ «Արտաքին փոխառությունների տարեկան ծրագրի» համաձայն, 2022 թվականին Հայաստանը նախատեսում է ներգրավել 227,8 մլրդ դրամ կամ 477 […]

Տեքստ