ARMSME

Արտահանման և ներմուծման մասին ՀՀ կառավարության նոր որոշումը

Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացնում է, որ կառավարության որոշմամբ ՀՀ ներմուծված և ՀՀ տարածքից արտահանվող ՀՀ ներմուծված ոչ հայկական ծագում ունեցող ապրանքների համար, որոնք ՀՀ տարածքում չեն ենթարկվել մշակման/վերամշակման, ՀՀ-ից արտահանման դեպքում կթույլատրվի ընդհանուր ձևի հավաստագրի տրամադրում՝ հետևյալ փաստաթղթերի առկայության դեպքում՝ մաքսային հայտարարագիր և ծագման հավաստագիր, որոնք տրվել (ձևակերպվել) են այն երկրում, որը համարվում է […]

2022թ. նոյեմբերին հարկման բազա ունեցող աշխատողների թիվն առաջին անգամ գերազանցել է 700 հազարը․ Վահան Քերոբյան

2022թ. նոյեմբերին հարկման բազա ունեցող աշխատողների թիվն առաջին անգամ գերազանցել է 700 հազարը և կազմել 701,451 մարդ` գերազանցելով անցած տարվա նույն ամսվա ցուցանիշը 47,551֊ով։ Միջին աշխատավարձը կազմել է 265հզ դրամ` անցած տարվա 220հզի համեմատ` ավելի քան 20% աճ, տեղեկացնում է Վահան Քերոբյանը։

ՓՄՁ խորհրդի նիստերում ընդունվել է 20 իրավական ակտ. Քերոբյան

Հայաստանի Հանրապետությա Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Ազատություն ռադիոկայանի «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման հյուրն էր, որի ընթացքում հարց հնչեց նաև Հայաստանում գործող ՓՄՁ-ների վերբարյալ: Հարցն ուղղված էր Armenian SME հարթակի գլխավոր խմբագիր Դերենիկ Խաչատրյանի կողմից՝ «Ի՞նչ հստակ քայլեր են կատարվում Հայաստանում գործող ՓՄՁ-ների աջակցման համար: Արդյո՞ք ՓՄՁ խորհրդի նիստերում քննարկված խնդիրները գտնում են լուծումներ, իսկ քննարկված հարցերին` […]

ՊԵԿ-ը հրապարակել է երկակի և/կամ ռազմական նշանակության չհանդիսացող ապրանքների թարմացված ցանկը

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում հրապարակվել է երկակի և (կամ) ռազմական նշանակության չհանդիսացող ապրանքների թարմացված ցանկը, որը ձևավորվել է նախկինում՝ մի շարք տարիների ուսումնասիրությունների արդյունքում։ Ցանկում ներառված են 31 355 ապրանքատեսակներ։  Ցանկը հասանելի է ՊԵԿ պաշտոնական կայքի «Մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների արգելքների և սահմանափակումների վերաբերյալ» բաժնում: Կոմիտեն հիշեցնում է, որ ցանկում նշված ապրանքները […]

Շուկայավարման բյուջե. Տարբերակիչ առանձնահատկությունները

Շարունակելով բիզնեսի համար կրթական նյութերի պատրաստումը՝ այս անգամ կներկայացնենք շուկայավարման ոլորտում առկա միտումները: Ինչի՞ց կարող են օգտվել ձեռներեցները իրենց բիզնեսի շուկայավորման բյուջեն կազմելիս: Մարքեթինգային բյուջեն ընկերություններում ամենակոշտ վեճերի և քննարկումների առարկան է, քանի որ մի կողմից առաջխաղացման համար երբեք շատ գումար չի լինում, իսկ մյուս կողմից՝ գումար խնայելու ցանկությունը մի բանի վրա, որը կարող է […]

ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեն հայտարարում է դրամաշնորհի հատկացման մրցույթ

Պետական մարմինը` ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեն, որը գտնվում է ք․ Երևան, Մհեր Մկրտչյան 5 հասցեում, հայտարարում է դրամաշնորհի հատկացման մրցույթ, որը կազմակերպվում է armeps (www.armeps.am) էլեկտրոնային համակարգի միջոցով, հետևյալ միջոցառումների համար` Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված կազմակերպություններին սահմանված կարգով կառաջարկվի կնքել դրամաշնորհի տրամադրման՝ նվիրաբերության պայմանագիր (այսուհետ` պայմանագիր)։ Սույն մրցույթի անցկացման կարգը, հայտ կազմելու ու ներկայացնելու պայմանները, ինչպես […]

«Հավաստագրման համակարգի օգտագործումը նորարարական ՓՄՁ-ների բացահայտման և խթանման համար» ծրագիր

Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացնում է, որ Գիտելիքի փոխանակման ծրագրի (Knowledge Sharing Program) շրջանակներում Հայաստան է ժամանել Կորեայի Հանրապետության պատվիրակությունը՝ «Հավաստագրման համակարգի օգտագործումը նորարարական ՓՄՁ-ների բացահայտման և խթանման համար» ծրագիրը քննարկելու և Էկոնոմիկայի նախարարության հետ վերջինիս իրականացման գործողությունների ծրագիրը երկուստեք հաստատելու նպատակով։ Ծրագրի իրականացումը կնպաստի ՀՀ տնտեսության կայուն և ներառական զարգացմանը նպաստող նորարարական և մրցունակ ՓՄՁ-ների […]

Նախարար Վահան Քերոբյանն ընդունել է Միջազգային առևտային պալատի հայաստանյան ազգային կոմիտեի անդամներին

Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացնում է, որ նախարար Վահան Քերոբյանն ընդունել է Միջազգային առևտային պալատի հայաստանյան ազգային կոմիտեի անդամներին՝ կոմիտեի գլխավոր քարտուղար Րաֆֆի Սեմերջյանի գլխավորությամբ։ Նախարարը ողջունել է հյուրերին և կարևորել պետություն-մասնավոր երկխոսությունը, քանի որ հենց այդ երկխոսության ընթացքում են վերհանվում գործարարությանը խոչընդոտող խնդիրները և համատեղ աշխատանքի արդյունքում գտնվում լուծումներ։ Րաֆֆի Սեմերջյանը ներկայացրել է Միջազգային […]

17 զեղչեր, որոնք կարող եք կիրառել բիզնեսում

Շարունակելով բիզնեսի համար կրթական նյութերի պատրաստումը՝ այս անգամ կխոսենք զեղչային համարկարգի մասին և կներկայացնենք թե, որ համակարգերն են, որոնք կկարողանան օգնել ձեզ բիզնեսի տարեկան կայուն եկամուտ ապահովելու համար՝ չկորցնելով հավելյալ ռեսուրսներ: Զեղչերի տեսակները զարմանալի են, և ավելի զարմանալի է, թե ինչպես են գնորդները շտապում դրանց «մոտ»: Իսկապես, «- 50%-ի» մասին գովազդը նման է ցլամարտի կարմիր կտորի։ Ավելին, […]

Մեծ հնարավորություն ձեռներեցների համար Իմփաքթ Հաբ Երևանի կողմից

Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացնում է, որ` Դեկտեմբերի 14-ին նախարար Վահան Քերոբյանը մասնակցել է Հայաստանում սոցիալական ձեռներեցության զարգացման համար նախատեսված առաջին սոցիալական ազդեցության ներդրումային ֆոնդի (VIA Fund) գործունեության պաշտոնական մեկնարկի արարողությանը։ Ֆոնդը ստեղծվել է Իմփաքթ Հաբ Երևանի կողմից «Համագործակցություն հանուն սոցիալական ազդեցության» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ՝ Եվրոպական վենչուրային մարդասիրության ասոցիացիայի կողմից` Արևելյան […]

Էկոնոմիկայի նախարարությունն իրականացնում է գյուղատնտեսական ծրագիր

Էկոնոմիկայի նախարարությունն իրականացնում է ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող խաղողի, ինտենսիվ պտղատու այգիների,հատապտղանոցների հիմնման, ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի մշակման, ինչպես նաև ոռոգման արդիական համակարգերի և կարկտապաշտպան ցանցերի ներդրման պետական աջակցության ծրագիրը։ Ծրագիրն իրականացվում է 2 բաղադրիչով՝ վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման և ծախսերի մասնակի փոխհատուցման միջոցով։ Մանրամասներն այստեղ

ՀՀ Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեն ամփոփեց 2022 թվականը

ՀՀ Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեն ամփոփեց 2022 թվականի ընթացքում իրականացված աշխատանքներն ու ձեռքբերումները և ներկայացրեց 2023 թվականի անելիքները։ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ողջունեց հյուրերին` նշելով, որ այս տարվա ընթացքում Զբոսաշրջության կոմիտեի թիմի իրականացրած աշխատանքի արդյունքում կան նշանակալի ձեռքբերումներ: Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը ներկայացրեց 2022թ. ցուցանիշները ընդգծելով, որ` այաստան է եկել 1 մլն 540 […]

ՀՀ ԿԲ-ի որոշմամբ ավելացվել է վերաֆինասավորման տոկոսադրույքը

Հայաստանի Հանրապետության Կենտրոնական Բանկը տեղեկացնում է, որ ՀՀ ԿԲ խորհրդի նիստի ժամանակ որոշվել է՝ բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 10.75%, ՀՀ ԿԲ կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը` 12.25%, ՀՀ ԿԲ կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 9.25%:

Հայաստան-Արցախ կապը չկա. Բազում խնդիրներին լուծում՝ նույնպես

Արդեն 2 օր է, ինչ Արցախը կտրված է աշխարհից: Շուրջ 50 ժամ կապ Հայաստանի և արտաքին աշխարհի հետ ուղղակի չկա: Պարզից էլ պարզ է, որ նման դեպքերում բոլորը փորձում են միանգամից «միջազգային հանրության» ուշադրությունը սևեռել Արցախում տեղի ունեցող իրավիճակին: Փաստ է մեկ բան: Որքան երկար կտրված մնա Արցախը իրենց բնապահպան հռչակած ադրբեջանցիների պատճառով, այդքան վիճակը […]

Քերոբյանի գլխավորությամբ կայացել է ՓՄՁ ենթախորհրդի նիստը

Դեկտեմբերի 13-ին նախարար Վահան Քերոբյանի գլխավորությամբ կայացել է ՓՄՁ ենթախորհրդի նիստը: Նիստին մասնակցել է նաև նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը: Նիստն ընթացել է նորընտիր անդամների ընդլայնված կազմով: Օրակարգային թեմաներն էին՝ Հայաստանում գործող ածանցյալ ֆինանսական գործիքների կիրառումը, մշակող արդյունաբերության ոլորտում ոչ ակտիվ աշխատուժից մասնագետների ներգրավումը, ինչպես նաև բիզնեսների թվային տրանսֆորմացիան և ինժեներական ընկերությունների կողմից օտարերկրյա հեղինակավոր ընկերությունների […]

Շիրակի մարզում «չոր նավահանգիստ» կստեղծվի

Շիրակի մարզում` օդանավակայանին մոտ ընկած հատվածում, նախատեսվում է «չոր նավահանգիստ» կամ արդյունաբերական պարկ կառուցել, որն անմիջական հասանելիություն ունի և՛ երկաթգծին, և՛ օդանավակայանին, և՛ Հյուսիս-Հարավ ճանապարհի վրա է գտնվում։ Տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարությունը: «Չոր նավահանգիստը» կարելի է համարել ներքին առևտրի բաշխման համակարգի էական մաս: Ներքին առևտրի բաշխման համակարգերը կարող են մշակվել և մշակվում են […]

Ժամանակակից բիզնես տեխնոլոգիաներ. Դրա լուծումներն ու կիրառությունները

Շարունակելով բիզնեսի համար կրթական նյութերի պատրաստումը՝ այս անգամ կխոսենք ժամանակակից բիզնես տեխնոլոգիաների, դրանց կիրառման և արդյունավետ ուղիների մասին` մանրածախ վաճառքում: Ժամանակակից բիզնես տեխնոլոգիաները ընկերության համար կապահովեն մրցակցային առավելություններ: Միևնույն ժամանակ, չպետք է ենթադրել, որ ժամանակակից բիզնես տեխնոլոգիաները միայն խոշոր ընկերությունների համար են և դրանք անհասանելի են փոքր և միջին ձեռնարկատերերին: Ժամանակակից բիզնես տեխնոլոգիաների առաջադրանքները Բիզնես […]

Անցկացվեց Impact Hub Yerevan-ի ամանորյա երրորդ տոնավաճառը

Այսօր՝ դեկտեմբերի 10-ին, տեղի ունեցավ Impact Hub Yerevan-ի ամենամյա տոնավաճառը, որը երրորդն էր Hub-ի պատմության մեջ։ Տոնավաճառին ներկայացել էին 37 ընկերություն՝ սեփական արտադրանքով, որոնցում գերակշռում էին ձեռագործ իրերը։ Impact Hub Yerevan-ի գործադիր տնօրեն Գևորգ Պողոսյանի խոսքով սա հնարավորություն է Hub-ի անդամ կազմակերպությունների և այլ սոցիալական ձեռնարկությունների համար, քանի որ դրանք կարող են ներկայացնել իրենց ապրանքներն […]

ՀՀ-ի և ԵԱՏՄ երկրների միջև հունվար-սեպտեմբերին ապրանքաշրջանառությունը 2021-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 80%-ով. Փաշինյան

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի Հանրապետութան վարչապետի մամլո ծառայությունը՝ Նիկոլ Փաշինյանը Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստին: Վերջինիս մասնակցել են նաև Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների առաջնորդները` Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը: Ընդլայնված կազմով նիստին մասնակցել է նաև […]

Վարչապետին ներկայացվել է Էկոնոմիկայի նախարարության 2022թ. գործունեության հաշվետվությունը

Հայաստանի հանրապետության Էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացնում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Էկոնոմիկայի նախարարություն՝ գերատեսչության 2022թ. գործունեության կատարողականը քննարկելու նպատակով: Խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանը և Համբարձում Մաթևոսյանը, Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը, Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Բագրատ Բադալյանը, Վարչապետի աշխատակազմի պաշտոնյաներ, Էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ղեկավար կազմը, պաշտոնատար այլ […]

Քննարկում՝ նվիրված հայ-իրանական գործարար կապերի ամրապնդմանը

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում դեկտեմբերի 6-ին կազմակերպվել էր «Հայ-իրանական բիզնես գործակցության հեռանկարները» թեմայով հանդիպում-քննարկում՝ նվիրված հայ-իրանական գործարար կապերի ամրապնդմանը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բիզնես-նախագծերի իրականացմանը։ Հանդիպմանը ներկա էին նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանը, Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ առևտրական կցորդ Վարդան Կոստանյանը, ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի անդամ Նարեկ Բաբայանը, Հայաստանում ԻԻՀ դեսպանատան ներկայացուցիչներ։ Միջոցառման ընթացքում քննարկվել են […]

Դասընթաց` ՀՀ հարկային օրենսգրքի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ՝ ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ը 2022 թ.-ի դեկտեմբերի 13-ից 16-ը կազմակերպում է «ՀՀ Հարկային օրենսգիրք» թեմայով 4-օրյա դասընթաց: Դասընթացը տեղի կունենա ք. Երևան, Ահարոնյան 12/3 հասցեում, որի ավարտին կտրվի հավաստագիր: Դասընթացի արժեքը կազմում է 36 000 ՀՀ դրամ (ներառյալ  ԱԱՀ-ն), իսկ միևնույն կազմակերպությունից 3 և ավելի մասնակցի […]

Թիմը՝ բիզնեսի հաջողության գրավական

Շարունակելով բիզնեսի համար կրթական նյութերի պատրաստումը, այսօր կխոսենք թիմ կազմավորելու մեթոդների և նրբությունների մասին։ Կիմանանք, թե ինչքանով այն կօգնի բիզնեսի ճիշտ կազմակերպման ու հաջողության հասնելու գործում: Աշխատակիցների ճիշտ հավաքագրումն ու կառավարումը ձեր ընկերության ապագա հաջողությունը որոշելու հիմնական գործոնն է: Շատ հաջողակ կազմակերպություններ պնդում են, որ նման բարձր արդյունքների են հասել՝ աշխատանքի ընդունելով «ճիշտ» մարդկանց: Ղեկավարները […]

Հայաստան եկած զբոսաշրջիկների թիվը կազմել է 1.54 միլիոն մարդ

ՀՀ Զբոսաշրջության կոմիտեի տրամադրած տեղեկացնում է, որ 2022թ. առաջին 11 ամիսների ընթացքում Հայաստան եկած զբոսաշրջիկների թիվը կազմել է 1.54 միլիոն մարդ: Այս տարվա միայն նոյեմբեր ամսին Հայաստան է այցելել 144 576 զբոսաշրջիկ։ Վերհիշելով նախորդ տարվա ցուցանիշը, հավելենք՝ 2021 թվականի նոյեմբերի ամսին ունեցել ենք 85762 այցելություն, որը մոտ 2 անգամ զիջում է այս տարվա ցուցանիշին։ 2022 […]

Բիզնեսի զարգացման պայմանները. արտաքին ու ներքին գործոններ

Շարունակելով բիզնեսի համար կրթական նյութերի պատրաստումը՝ այս անգամ կխոսենք բիզնեսի զարգացման արտաքին ու ներքին գործոնների դրանց զարգացման փուլերի, ռազմավարության մշակման և բիզնեսի զարգացմանը խոչընդոտող սխալների մասին: Բիզնեսի զարգացման հիմնական փուլեր Աճ՝ ստեղծագործության միջոցով Ցանկացած երիտասարդական նախաձեռնություն իր անցկացվելիք փուլով տարբերվում է մյուսներից նրանով, որ թիմը մշտական փնտրտուքների մեջ է, փորձարկում է տարբեր վարկածներ, իսկ կազմակերպչական […]

Միգրանտներին աջակցող ծրագիր՝ ԻՐԻՍ ԲԻ-ի կողմից

Ինչպես տեղեկացնում է ԻՐԻՍ բիզնես ինկուբատորը ԵՄ-ն հանուն միգրանտների ներուժի օգտագործման՝ ի նպաստ Հայաստանի զարգացման ծրագրի շրջանակում, կազմակերպությունն հայտարարում է հայտադիմումների ընդունման 3֊րդ փուլը։ Հայտերի ընդունման ժամկետն է 2022թ. դեկտեմբերի 1-ից մինչև 2023թ.հունվարի 10-ը: Ծրագրի նպատակն է աջակցել միգրանտների (այդ թվում ՝ աշխատանքային), վերադարձած միգրանտների և նրանց ընտանիքների անդամների կողմից արդեն իսկ հիմնադրված (սկսնակ) կամ […]

Դասընթաց՝ «Մաքսատուրքերի և հարկերի գծով պարտավորությունների վճարման հետաձգման հնարավորությունը, արտոնությունները» թեմայով

Հայաստանի Հանրապետության Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ՝ ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ը 2022թ-ի դեկտեմբերի 9-ին կազմակերպում է «Մաքսատուրքերի և հարկերի գծով պարտավորությունների վճարման հետաձգման հնարավորությունը, արտոնությունները» թեմայով 1-օրյա դասընթաց: Դասընթացը տեղի կունենա ք. Երևան, Իսակով 10 հասցեում, որի ավարտին կտրվի հավաստագիր: Դասընթացի արժեքը կազմում է 16 000 ՀՀ դրամ (ներառյալ  ԱԱՀ-ն), իսկ միևնույն կազմակերպությունից […]

Վահան Քերոբյանն աշխատանքային այցով գտնվել է Բելառուսի Հանրապետությունում

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը դեկտեմբերի 1-ին և 2-ին աշխատանքային այցով գտնվել է Բելառուսի Հանրապետությունում։ Տեղեկացնում է նախարարության պաշտոնական կայքը։ Այցի առաջին օրը նախարարը հանդիպումներ է ունեցել Բելառուսի փոխվարչապետի տեղակալ Պյոտր Պարխոմչիկի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերություններին առնչվող հարցեր, ինչպես նաև նշվել է, որ ընթացիկ տարում Հայաստանի և Բելառուսի միջև […]

Հայ-իրանական բիզնես գործակցության հեռանկարները. հանդիպում-քննարկում

Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 6-ին ժամը 17։00-ին, նախարարությունում տեղի կունենա «Հայ-իրանական բիզնես գործակցության հեռանկարները» վերնագրով հանդիպում-քննարկում՝ նվիրված հայ-իրանական գործարար կապերի ամրապնդմանը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բիզնես-նախագծերի իրականացմանը։ Հանդիպմանը ներկա են լինելու ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանը, Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ առևտրական կցորդ Վարդան Կոստանյանը և Հայաստանում ԻԻՀ դեսպանատան ներկայացուցիչներ։ Քննարկվելու […]

Վաճառքի սխալներ, որոնք թուլացնում են ձեր ընկերությունը

Շարունակելով բիզնեսի համար կրթական նյութերի պատրաստումը՝ այս անգամ կխոսենք այն գործոնների մասին, որոնք թույլ կտան ձեր բիզնեսը պահել կայուն վիճակում՝ խուսափելով ավելորդ խնդիրներրից: Ինչո՞ւ վաճառքը չի աճում Իրացման տեմպերի աճի բացակայությունը կարող է պայմանավորված լինել տարբեր պատճառներով:  Դիտարկենք տնային ապրանքների առցանց խանութի օրինակը: Մարդիկ, ովքեր այցելում են կայք, կարող են գնումներ չկատարել տարբեր պատճառներով՝ Ընդհանուր վաճառքի […]

Քերոբյանը մասնակցել է Հայաստանի ներդրումային խորհրդի 15-ամյակին նվիրված միջոցառմանը

Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մասնակցել է Հայաստանի ներդրումային խորհրդի 15-ամյակին նվիրված միջոցառմանը, որին ներկա է եղել նաև փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը։ Տեղեկացնում է նախարարության պաշտոնական կայքը։ Փոխվարչապետն իր ողջույնի խոսքում նշել է, որ Հայաստանում՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ գործող Ներդրումային խորհրդի ձևաչափը ծառայել է որպես պետություն-մասնավոր երկխոսության արդյունավետ հարթակ: Նա նաև հավելել է, […]

Սոցիալական ձեռնարկատիրության ներկան և ապագան. Վեհաժողով Երևանում

Նոյեմբերի 30-ին Երևանում տեղի ունեցավ «Սոցիալական ձեռնարկատիրության ներկան և ապագան» խորագրով վեհաժողովը, որն ունեցավ ակտիվ ընթացք։ Հրավիրված 8 խոսնակներն իրենց ելույթներում խոսեցին ՍՁ-ներին վերաբերող կարևորագույն թեմաներից։ Համաժողովը բացեց «Հայաստանի սոցիալական ձեռնարկությունների ասոցիացիայի» նախագահ Սուրեն Մխիթարյանը։ Նա նշեց, որ այս դաշտը Հայաստանում մեծ զարգացում է ապրել ու շարունակում է ընթանալ ճիշտ ուղղով։ Խոսնակներից Արեգ Թադևոսյանը խոսեց […]

Դասընթաց՝ սնանկության վարույթների առանձնահատկությունների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ՝ ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ը 2022 թ.-ի դեկտեմբերի 8-ից 9-ը կազմակերպում է «Սնանկության վարույթների առանձնահատկությունները» թեմայով 2-օրյա դասընթաց: Դասընթացը տեղի կունենա ք. Երևան, Ահարոնյան 12/3 հասցեում, որի ավարտին կտրվի հավաստագիր: Դասընթացի արժեքը կազմում է 24 000 ՀՀ դրամ (ներառյալ  ԱԱՀ-ն), իսկ միևնույն կազմակերպությունից 3 և ավելի մասնակցի դեպքում […]

Դիվերսիֆիկացիա․ Կայուն բիզնես՝ նոր հնարավորություններ

Շարունակելով բիզնեսի համար կրթական նյութերի պատրաստումը, այսօր կխոսենք դիվերսիֆիկացիաjի մասին, կպարզենք՝ ի՞նչպես կարող է այն օգնել բիզնեսի կայունացմանը՝ ճգնաժամային իրավիճակներում։ Վերջերս ի հայտ եկած դժվարությունները, ինչպիսիք էին կորոնավիրուսային համաճարակը և պատերազմը, ստիպեցին ձեռնարկատերերին լինել զգույշ և նախագծել ռազմավարություն՝ վերահաս ճգնաժամին դիմանալու համար։ Հատկապես, սկսնակ բիզնես ունենալու դեպքում, շատ հեշտ է առաջին իսկ պատահած դժվարությունից վախեցած՝ […]

Խորացված դասընթաց՝ շահութահարկի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ՝ ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ը 2022 թ.-ի դեկտեմբերի 5-ին, 7-ին, 12-ին, 14-ին, 19-ին և 21-ին (ժ 18:30-21:00) կազմակերպում է «Շահութահարկ» թեմայով 6-օրյա խորացված դասընթաց, որի շրջանակներում կներկայացվեն շահութահարկի հաշվարկման սկզբունքները՝ օրենսգրքի դրույթների տեսական ներկայացումից մինչև դրանց գործնական կիրառման առանձնահատկությունները:  Դասընթացը տեղի կունենա ք. Երևան, Ահարոնյան 12/3 հասցեում, […]

Բիզնեսի անվտանգության սկզբունքներն ու կանոնները

Շարունակելով բիզնեսի համար կրթական նյութերի պատրաստումը՝ այս անգամ կխոսենք այն գործոնների մասին, որոնք ձեր բիզնեսը կդարձնեն ավտանգ։ Բիզնեսի անվտանգության համակարգի զարգացման նպատակը Ցանկացած բիզնես միշտ շրջապատված է պոտենցիալ սպառնալիքներով՝ մրցակիցների, անվստահելի գործընկերների, վատ մենեջերների, անպատասխանատու աշխատակիցների տեսքով։ Այս ամենի համար տեղին է մտածել բիզնեսի կազմակերպական, տնտեսական, տեխնիկական, իրավական և սոցիալական ապահովության մասին։ Բիզնեսի անվտանգությունը դա պաշտպանությունն […]

2022 թվականի հոկտեմբերի մակրոտնտեսական օպերատիվ ցուցանիշներ

Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարությունը ներկայացրել է 2022 թվականի հոկտեմբերի մակրոտնտեսական ցուցանիշները։ Ըստ այդմ՝ 2022թ․ հունվար–հոկտեմբերը 2021թ․ հունվար–հոկտեմբերի համեմատությամբ 2022թ․ հոկտեմբերը 2021թ․ հոկտեմբերի համեմատությամբ 2022 թվականի սեպտեմբերի մակրոտնտեսական ցուցանիշներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Ասիական զարգացման բանկի պատվիրակության հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները

Հայասատանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նոյեմբերի 23-ին ընդունել է Ասիական զարգացման բանկի Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության գլխավոր տնօրեն Եվգենի Ժուկովի գլխավորած պատվիրակությանը։  Քննարկվել են Ասիական զարգացման բանկի հետ ընթացիկ ծրագրերն ու նախանշվել համագործակցության նոր հնարավորությունները։ Հանդիպման ընթացքում հյուրերը ներկայացրել են Ասիական զարգացման բանկի կողմից մշակվող նոր ծրագրերը, որոնցում Հայաստանը նույնպես կարող է ներգրավված […]

Թիմային աշխատանք և թիմբիլդինգ

Շարունակելով բիզնեսի համար կրթական նյութերի պատրաստումը, այսօր կխոսենք թիմբլիդինգի և լիարժեք թիմ ունենալու կարևորության ու մեթոդների մասին։ Թիմբիլդինգը գործողությունների շարք է, որի նպատակն է բարձրացնել թիմի համախմբվածությունը, արտադրողականությունը և արդյունավետությունը՝ համատեղ առաջադրանք կատարելով: Պարզ խոսքերով, թիմբիլդինգն այն է, երբ մարդիկ միանում են թիմին՝ առաջադրանքը հաջողությամբ ավարտելու համար: Լավ և համակարգված թիմ դառնալու համար, մարդիկ պետք […]

Տնտեսությունն արագ վերականգնվեց սեպտեմբերյան շոկից հետո․ Քերոբյան

Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն իր ֆեյսբուքյան էջում ներկայացրել է 2022 թվականի հոկտեմբերի տնտեսական ցուցանիշը։ Այն, ըստ նախարարի տվյալների, կազմում է 117,5 %, իսկ այս տարվա առաջին 10 ամիսների ընթացքում այն կազմել է 114,5 %: Տնտեսությունն արագ վերականգնվեց սեպտեմբերյան շոկից հետո։ Գրառման մեջ գրել է Քերոբյանը։ Նշենք, որ սեպտեմբեր ամսին տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել […]

Ինչպե՞ս գտնել մատակարար. մեթոդներն ու ռիսկերը

Շարունակելով բիզնեսի համար կրթական նյութերի պատրաստումը՝ այս անգամ կխոսենք այն մասին, թե ինչպես ճիշտ ընտրություն կատարել մատակարարների միջև, հասկանալ նրանց գտնելու մեթոդներն ու հնարավոր ռիսկերը: Համագործակցության համար մատակարարների տեսակները Լավ մատակարարներ գտնելու գաղտնիքը հասկանալու համար, նախ պետք է հասկանալ, թե ինչպես են դրանք տարբերվում միմյանցից: Պայմանականորեն դրանք բաժանվում են երեք խմբերի՝ փոքր, միջին և մեծ։ Փոքր […]

Դասընթաց՝ ավելացված արժեքի հարկի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ՝ ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ը 2022 թ.-ի դեկտեմբերի 1-ից 2-ը կազմակերպում է «Ավելացված արժեքի հարկ» թեմայով 2-օրյա դասընթաց: Դասընթացը տեղի կունենա ք. Երևան, Ահարոնյան 12/3 հասցեում, որի ավարտին կտրվի հավաստագիր: Դասընթացի արժեքը կազմում է 24 000 ՀՀ դրամ (ներառյալ  ԱԱՀ-ն), իսկ միևնույն կազմակերպությունից 3 և ավելի մասնակցի դեպքում […]

Ռեբրենդինգ. պատճառները, տեսակները և փուլերը

Շարունակելով բիզնեսի համար կրթական նյութերի պատրաստումը՝ այս անգամ կխոսենք ռեբրենդինգի մասին ու կներկայացնենք այն պատճառները, որոնց «շնորհիվ» ռեբրենդինգը հնարավոր է ձախողի ընկերության գործունեությունը: Ռեբրենդինգը ոչ միայն ընկերության տարբերանշանի և կորպորատիվ գույների փոփոխումն է, այլ շատ ավելի խորը ու ծավալուն ձևափոխումները։ Դրանք կարող են ազդել մարդու տեսողական ընկալիչների, ընկերության բիզնես գործընթացների, թիրախային լսարանի հետ աշխատանքի վրա և […]

Ղեկավար-աշխատակից կապը. Դրա կարևորությունն ու դերը բիզնեսում

Շարունակելով բիզնեսի համար կրթական նյութերի պատրաստումը, այսօր կխոսենք հետադարձ կապի մասին, կներկայացնենք դրա կարևորությունը, ցույց կտանք, թե ինչպե՞ս այն կարող է օգնել ձեր բիզնեսի առաջխաղացմանն ու բարձրացնել արտադրողականությունը։ Հետադարձ կապի պահպանումը աներևակայելի հզոր գործիք է։ Ճիշտ պահին ստացված հաղորդագրությունը կարող է փոխել ամեն ինչ։ Կանոնավոր հնչած կարծիքները բարձրացնում են ընկերության հանդեպ վստահությունը, ամրապնդում կապերը, միավորում […]

ՓՄՁ-ները կարող են փորձարկել կանաչ բիզնես մոդելի նորարարական լուծումները

Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարությունը տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է՝ «Հայաստանում կանաչ տնտեսության առումով հատուկ նշանակություն ունեն փոքր և միջին ձեռնարկությունները, որոնք ապահովում են ՀՆԱ-ի մոտ 60 տոկոսը և զբաղվածության շուրջ 68 տոկոսը: Հաշվի առնելով, որ փոքր և միջին ձեռնարկություններն ավելի ճկուն և հարմարվողական են, դրանք կարող են փորձարկել կանաչ բիզնես մոդելների նորարարական լուծումներ, […]

Շուկայի սեգմենտավորում. գոհ հաճախորդ` բարձր վաճառք

Շարունակելով բիզնեսի համար կրթական նյութերի պատրաստումը՝ այս անգամ կխոսենք շուկայի սեգմենտավորման մասին և կներկայացնենք այն ուղիները, որոնք կօգնեն ճիշտ սեգմենտավորման միջոցով հասնել հաջողության: Շուկայի հատվածավորումը կամ սեգմենտավորումը կարևոր մարքեթինգային գործընթաց է, որն ուղղված է վաճառքի ավելացմանը՝ հաճախորդների հավատարմությունը բարձրացնելու միջոցով: (Հաճախորդների հավատարմության մասին կարող եք մանրամասներ ընթերցել այստեղ): Ի՞նչ է շուկայի սեգմենտավորումը Շուկայի սեգմենտավորումը, շուկայում […]

Սահմանվել է սակագնային քվոտա՝ 2023 թ․-ի ընթացքում Հայաստանի տարածք ներմուծվող առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների նկատմամբ

ՀՀ կառավարության 2022 թվականի նոյեմբերի 17-ի N 1765-Ն որոշմամբ սահմանվել է սակագնային քվոտա՝ 2023 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների /խոշոր եղջերավոր անասունների միս՝ 11.3 հազ․ տոննա, խոզի միս՝ 7․5 հազ․ տոննա, թռչնամիս՝ 39.1 հազ․ տոննա և կաթնային շիճուկ՝  1.2 հազ․ տոննա /նկատմամբ, որոնց ներմուծումը «Բացթողում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգի կիրառմամբ» թույլատրվում […]

15 մեթոդ՝ հաճախորդի վստահությանն արժանանալու համար

Շարունակելով բիզնեսի մասին կրթական նյութերի պատրաստումը, այսօր կխոսենք հաճախորդի վստահությանն արժանանալու համար կիրառվող մեթոդների մասին։ Մի բան է հաճախորդին գտնելը, մեկ այլ բան է՝ նրան պահելը։ Ըստ ձեռնարկատեր Ջոն Ռեմփթոնի՝ սպառողների վստահության բարձրացումը միշտ պետք է լինի բիզնեսի առաջնահերթությունը։ Այն գնորդները, որոնց վրա դուք այդքան շատ ժամանակ եք ծախսել, կարող են աննկատ անհետանալ: Ինչպե՞ս պահել […]

Դասընթաց՝ «Կրկնակի հարկումը բացառող համաձայնագրերի կիրառում» թեմայով

Հայաստանի Հանրապետության Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ՝ ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ը 2022թ-ի նոյեմբերի 29-ից 30-ը կազմակերպում է «Կրկնակի հարկումը բացառող համաձայնագրերի կիրառում» թեմայով 2-օրյա դասընթաց: Դասընթացը տեղի կունենա ք. Երևան, Ահարոնյան 12/3 հասցեում, որի ավարտին կտրվի հավաստագիր: ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ը 2022թ-ի նոյեմբերի 29-ից 30-ը կազմակերպում է «Կրկնակի հարկումը բացառող համաձայնագրերի կիրառում» […]

Միացյալ Թագավորության դեսպանն հյուրընկալվել է ԲԱԼ ԼԱԲ-ում

Հայաստանում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերը այսօր՝ նոյեմբերի 18-ին, հյուրընկալվել է Գյումրիում գործող ԲԱԼ մարքեթինգի և ստեղծարար ԼԱԲ: Ծանոթացումից հետո ԲԱԼ ԼԱԲ-ի թիմը դեսպանին ներկայացրել է ապագայի տեսլականն ու այն նպատակները, որին ձգտում է հասնել նորաստեղծ ընկերությունը, մասնավորապես՝ Գյումրին դարձնել թվային քաղաք: Ջոն Գալագերն ու ընկերության հիմնադիր Միշա Պողոսյանը մտքեր են փոխանակել […]

Քննարկվել են հայ-սերբական առևտրատնտեսական կապերի խորացմանը հարցերը

Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկային նախարարությունը տեղեկացնում է, որ՝ Նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանը նոյեմբերի 14-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Սերբիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տատյանա Պանայոտովիչ Ցվետկովիչին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-սերբական առևտրատնտեսական կապերի խորացմանը, գործարար կապերի ամրապնդմանը, փոխադարձ առևտրի ակտիվացմանը վերաբերող մի շարք հարցեր։ Կողմերը կարևորել են երկու երկրների միջև առկա ներուժն առավել արդյունավետ իրացնելու […]

Դասընթաց՝ «Տրանսֆերային գնագոյացման և կարգավորումներ» թեմայով

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության Պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական կայքը՝ ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ը 2022թ-ի նոյեմբերի 24-ից 25-ը կազմակերպում է «Տրանսֆերային գնագոյացման կարգավորումներ»  թեմայով 2-օրյա  դասընթաց:  Դասընթացը տեղի կունենա ք. Երևան, Ահարոնյան 12/3 հասցեում, որի ավարտին կտրվի հավաստագիր: ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ը 2022թ-ի նոյեմբերի 24-ից 25-ը կազմակերպում է «Տրանսֆերային գնագոյացման կարգավորումներ»  թեմայով 2-օրյա  […]

Մարքեթինգի ու վաճառքի առավելությունները բիզնեսում

Շարունակելով բիզնեսի համար կրթական նյութերի պատրաստումը՝ այս անգամ կխոսենք թե որո՞նք են վաճառքի և մարքեթինգի տարբերությունները, ինչպե՞ս ճիշտ կառավարել դրանք: Ի՞նչ է վաճառքը Վաճառքը բարդ գործընթացի հիմքն է, որն ուղղված է գործարքի փակմանը կամ հնարավորինս դրա նպաստմանը: Շատ բան կախված է վաճառքի բաժնի ակտիվ աշխատանքից: Ընկերության սեփականատերը պետք է հավաքագրի որակյալ մասնագետների՝ մարքեթինգն ու վաճառքը […]

Կորեայի զարգացման փորձը կտեղայնացվի Հայաստանում

ՀՀ էկոնոմիկայի  նախարարությունը, Կորեայի զարգացման ինստիտուտի հետ համատեղ, նախաձեռնել են իրականացնել «Գիտելիքի փոխանակման ծրագիր» (Knowledge Sharing Program): Այն նպատակ ունի տեղայնացնել Կորեայի զարգացման փորձը Հայաստանում: Ծրագրի նպատակն է՝ նախ հիմնել նորարարական ընկերությունների բացահայտման/դասակարգման համակարգ, իսկ այնուհետև այդ ընկերությունների համար ներդնել հավաստագրման համակարգ՝ հիմնվելով կորեական փորձի վրա, որից հետո ՀՀ կառավարության մակարդակով կիրառել հնարավոր աջակցության մեխանիզմներ: Ծրագիրը […]

Պարզեցվել է ավել վճարված մաքսային վճարների վերադարձման կարգը

Հայաստանի Հանրապետության Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ մաքսային վարչարարության բարելավման արդյունքում, պարզեցվել և ներդրվել է ավել վճարված մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնացման, փոխհատուցման տուրքերի, միասնական մաքսային վճարի և տուգանքի գումարների հաշվանցման և (կամ) վերադարձման նոր ընթացակարգ: Ավել վճարված մաքսային վճարները տնտեսվարողներին վերադարձվում են մաքսային մարմնի կողմից՝ ապրանքային հայտարարագրում հայտարարագրված կամ այլ մաքսային փաստաթղթերում հաշվարկված մաքսային […]

Արտահանման հնարավորություններ՝ հայկական բիզնեսի ներկայացուցիչներին

Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 24-ին, ժամը 16:00-17:30-ը կանցկացվի վեբինար Արևելյան գործընկերության տարածաշրջանում և Եվրոպական միությունում արտահանման հնարավորություններ փնտրող հայկական բիզնեսի ներկայացուցիչների համար: Վեբինարն անցկացվելու է անգլերեն լեզվով՝ հայերեն համաժամանակյա թարգմանությամբ: Դրա ընթացքում կարող եք գործնական ծանոթանալ EaP Trade Helpdesk հարթակի հնարավորություններին: Գրանցվելու համար սեղմեք այստեղ:

Հայաստանում պլաստիկ քարտերի թիվը գերազանցել է 3 միլիոնը

Հայաստանի պլաստիկ շուկայում 2022թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ կար 3,048 մլն քարտ (այդ թվում ՝ քոբեյջինգային ArCa-ՄԻՌ և ռուսական ՄԻՌ)՝ տարեկան աճի  5,3 տոկոսից մինչև 16,3 տոկոս արագացմամբ: Ընդ որում, դրանց թվում քոբեյջինգային ArCa-ՄԻՌ քարտերը տարեկան կտրվածքով աճել է 67,4 տոկոսով, իսկ միայն ընթացիկ տարվա 9 ամիսներին՝ 73,6 տոկոսով՝ մինչև հոկտեմբերի 1-ը հասնելով 11,740 հազարի, և […]

Ինչպե՞ս հայտնաբերել մրցակիցներին

Շարունակելով բիզնեսի համար կրթական նյութերի պատրաստումը՝ այս անգամ կխոսենք մրցակիցներ հայտնաբերելու կարևորության մասին։ Երբ նոր եք սկսում ձեր բիզնեսի ուղին, պարզ չէ, թե ինչպիսի՞ն այն պետք է լինել, ի՞նչ առաջարկել, որ տպավորես մարդկանց, ինչպե՞ս դառնալ նրանց համար առանձնահատուկ, ինչպե՞ս չխեղդվել այն մրցակիցների ծովում, ովքեր երկար ժամանակ եղել են շուկայում, կարողացել են շահել հանրության սերը և ունենալ իրենց […]

Հաճախորդների հավատարմությունը բարձրացնելու արդյունավետ մեթոդները

Շարունակելով բիզնեսի համար կրթական նյութերի պատրաստումը՝ այս անգամ կխոսենք հաճախորդների հավատարմությունը բարձրացնելու արդյունավետ մեթոդների մասին: Կներկայացնենք, թե քանի տեսակի են լինում հավատարիմ հաճախորդները և այն ուղիները, որը հաճախորդին կստիպի դառնալ ձեր բիզնեսի հավատարիմ «հետևորդը»։ Ի՞նչ է հաճախորդների հավատարմությունը և ինչո՞ւ է այն այդքան կարևոր բիզնեսի համար: Այսօր խանութների տեսանանին միմյանցից առանձնապես չի տարբերվում, այսինքն՝ գնորդը […]

Քննարկվել են Հայաստանի ու Իսրայելի միջև երկկողմ տնտեսական համագործակցության հեռանկարները

Նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանն ընդունել է Իսրայելի արտաքին գործերի նախարարության Եվրասիական և Արևմտյան Բալկանների հարցերով գլխավոր տնօրենի տեղակալ Սիմոնա Հալպերիի գլխավորած պատվիրակությանը՝ տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարությունը: Հանդիպմանը ներկա են եղել նաև Իսրայելի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Յոել Լիոնին և Հայաստանի Հանրապետությունում Իսրայելի Պետության Պատվավոր հյուպատոս Աշոտ Շախմուրադյանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու […]

Շուկա նոր ապրանքի մուտքագրում. ռիսկերն ու սխալները

Շարունակելով բիզնեսի համար կրթական նյութերի պատրաստումը՝ այս անգամ կխոսենք ապրանքը շուկա ճիշտ մուտքագրելու և դրա հետ կապված ռիսկերի ու տարածված սխալների մասին: Շուկայում նոր արտադրանքի թողարկումը երկար և աշխատատար գործընթաց է, որը ներառում է շուկայական ուսումնասիրություններ և սոցիալական հետազոտություններ, արտադրանքի առաջխաղացմանն ուղղված ռազմավարության մշակում և այլն: Այս ամենն անհրաժեշտ է շուկայում ընկերության ճիշտ դիրքորոշման և […]

Որո՞նք են «փափուկ» հմտությունները և ո՞րն է դրանց «կոշտ» ուժը

Շարունակելով կրթական նյութերի պատրաստումը, այսօր կիմանաք, թե որո՞նք են փափուկ հմտությունները և ինչո՞ւ են դրանք այդքան կարևոր ժամանակակից ձեռնարկատիրոջ համար։ Կխոսենք նաև փափուկ հմտությունների կարևորության և տեսակների մասին։ Փափուկ հմտությունների կարևորությունը 21-րդ դարում տեխնիկայի արագ զարգացումը մարդկանց ստիպում է փոփոխվել: Մարդկությունը բախվում է կյանքի արագ ընթացքին: Աշխարհը, որտեղ մենք ապրում ենք, չափազանց անկայուն է և […]

Ինչպե՞ս համոզել հաճախորդին, որ գնի ձեր ապրանքը

Շարունակելով բիզնեսի համար կրթական նյութերի պատրաստումը՝ այս անգամ կխոսենք թե ինչպես համոզել հաճախորդին, որ գնի ձեր ապրանքը: Կներկայացնենք, այն ուղիները, որոնք կստիպեն հաճախորդին գնել հենց ձեր ապրանքը: Ի՞նչ են առաջին հերթին փնտրում գնորդները Եթե մարդը ցանկանում է գումար խնայել և ռացիոնալ է մոտենում գնման գործընթացին, ապա ապրանք ընտրելիս գնահատում է ՝ արդյո՞ք ապրանքը համապատասխանում է […]

Երևանում մեկնարկել է «Այլընտրանքային ներդրումներ Հայաստանում» միջազգային համաժողովը

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 8-ին նախարար Վահան Քերոբյանը մասնակցել է «Այլընտրանքային ներդրումներ Հայաստանում» միջազգային համաժողովին, որի նպատակն է ստեղծել հնարավորություններ Հայաստանում այլընտրանքային ներդրումների աղբյուրների աճի համար։ Միջոցառմանը մասնակցել են ավելի քան 150 պատվիրակներ Հայաստանից, Միացյալ Նահանգներից, Միացյալ Թագավորությունից, Կուրասաոյից։ Իր բացման խոսքում նախարարը ողջունել է ներկաներին և կարևորել միջոցառման նպատակը․ «Հայաստանում […]

800 միլիոն դրամ վճարված հարկ՝ համացանցի ոչ ռեզիդենտ հսկաների կողմից

Հայաստանի Հանրապետության Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ Google-ը, Facebook-ը, Netflix-ը և համացանցի այլ ոչ ռեզիդենտ հսկաներ, Պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնությամբ հունվարի մեկից, ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայություններ մատուցելու դիմաց պետական բյուջե են վճարում ավելացված արժեքի հարկ։  Երեք եռամսյակի արդյունքներով հայտարարագրվել է 1 միլիարդ դրամի ԱԱՀ, այս պահի դրությամբ վճարվել է 800 միլիոն դրամ:  Գործընթացի արդյունավետությունն […]

Իմփաքթ Հաբ Սյունիքը` Գորիսում

Աշխարհի 60-ից ավել երկրում տեղակայված շուրջ 107 Իմփաքթ Հաբերին միացավ նաև Իմփաքթ Հաբ Սյունիքը, որը բացվեց Գորիսում։ Այն Հայաստանում գործող թվով 2-րդ Իմփաքթ Հաբն էր։ Առաջինը տեղակայված է մայրաքաղաքում։ Երևանում գործող Իմփաքթ Հաբի գործադիր տնօրեն Գևորգ Պողոսյանն armsme.am-ի հետ զրույցում ներկայացրեց Գորիսում գործող հաբից մանրամասներ` «Իմփաքթ Հաբ Երևանում, երբ վերջին 5 տարիներին զբաղվում էինք սոցիալական […]

Երևանում կայացել է Տնտեսական համագործակցության հայ-ղրղզական միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստը

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքը՝ Նոյեմբերի 4-ին Երևանում կայացել է Տնտեսական համագործակցության հայ-ղրղզական միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստը՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի և Ղրղզստանի Հանրապետության էկոնոմիկայի և առևտրի նախարար Դանիյար Ամանգելդիևի համանախագահությամբ։ Նիստին մասնակցել են Էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Արման Խոջոյանը, Արմեն Արզումանյանը, այլ պետական գերատեսչությունների պաշտոնյաներ։ Նիստի բացմանը նախարար Վահան Քերոբյանը […]

Վերաֆինանսավորման տոկոսադրույքը սահմանվել է 10.5 տոկոս

Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է՝ «2022թ. նոյեմբերի 1-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.5 տոկոսային կետով ՝ սահմանելով 10.5%: 2022թ. սեպտեմբերին 12-ամսյա գնաճն ավելացել է և կազմել 9.9%: 12-ամսյա բնականոն գնաճը ևս ավելացել է՝ կազմելով 10.5%: Համաշխարհային տնտեսությունում դիտարկվում են տնտեսական ակտիվության դանդաղման միտումներ: Զարգացած երկրների կենտրոնական բանկերը շարունակում […]

Ի՞նչ է թիրախային շուկայավորումը

Շարունակելով բիզնեսի համար կրթական նյութերի պատրաստումը՝ այս անգամ կխոսենք թիրախային շուկայավորման մասին: Կներկայացնենք թիրախային շուկայավորման առավելություններն ու ռիսկերը: Թիրախային շուկայավորումը գործողությունների շարք է, որն ուղղված է լսարանի շատ նեղ հատվածին, օրինակ այն կարող է լինել խոհարարների կամ բժիշկների խումբ: Թիրախային մարքեթինգի բովանդակությունն իր մեջ ներառում է կազմակերպչական, վերլուծական, գովազդային գործիքների մի ամբողջ շարք, որոնք ապահովում […]

Դասընթաց` ՀՀ հարկային օրենսգրքի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ` ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ը 2022 թ.-ի նոյեմբերի 8-ից 11-ը կազմակերպում է «ՀՀ Հարկային օրենսգիրք» թեմայով 4-օրյա դասընթաց: Դասընթացը տեղի կունենա ք. Երևան, Ահարոնյան 12/3 հասցեում, որի ավարտին կտրվի հավաստագիր: Դասընթացի արժեքը կազմում է 36 000 ՀՀ դրամ (ներառյալ  ԱԱՀ-ն), իսկ միևնույն կազմակերպությունից 3 և ավելի մասնակցի […]

Ինչպե՞ս գտնել միջազգային գործընկերներ

Շարունակելով բիզնեսի համար կրթական նյութերի պատրաստումը, այսօր կօգնենք ձեզ միջազգային գործընկերներ գտնելու հարցում։ Բիզնես համագործակցությունը երկու ձեռնարկատերերի միջև կնքված պայմանագիր է: Այն կարող է լինել ինչպես գրավոր, այնպես էլ բանավոր։ Ընկերությունների ջանքերի միավորումը հաճախ հանգեցնում է գործընկերության մասնակիցների ավելի լավ արդյունքների, որին միայնակ հասնելը շատ ավելի դժվար է: Բիզնեսի ծավալների ընդլայնման և զարգացման համար շատ […]

Դասընթաց՝ աշխատանքային օրենսդրության և կադրային գործի վարման առանձնահատկությունների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ՝ ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ը 2022 թ.-ի նոյեմբերի 4-ին կազմակերպում է «Աշխատանքային օրենսդրություն և կադրային գործի վարման առանձնահատկություններ» թեմայով 1-օրյա  դասընթաց: Դասընթացը տեղի կունենա ք. Երևան, Ահարոնյան 12/3 հասցեում, որի ավարտին կտրվի հավաստագիր:  Դասընթացի արժեքը կազմում է 16 000 ՀՀ դրամ (ներառյալ  ԱԱՀ-ն), իսկ միևնույն կազմակերպությունից 3 և […]

Էլեկտրոնային առևտրի և արտահանման խթանմանն ուղղված ծրագիր՝ կին ձեռներեցների համար

Globally Cool միջազգային կազմակերպության կողմից իրականացվում է Էլեկտրոնային առևտրի և արտահանման խթանմանն ուղղված ծրագիր՝ կին ձեռներեցների համար: Ծրագրի գործընկերն է՝ ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանատունը, աջակիցն է Համաշխարհային Բանկի խմբի անդամ հանդիսացող Միջազգային ֆինանսական կորպորացիան: Ծրագրին մասնակցելու համար կարող են դիմել միկրո, փոքր և միջին ոլորտը ներկայացնող կին ձեռներեցները: Ծրագիրը ներառում է` էլ.առևտրի և արտահանման խթանմանն ուղղված […]

Կայացել է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության հետ աշխատանքային հանդիպում

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքը՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության համակարգմամբ հոկտեմբերի 27-ին տեղի է ունեցել Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) հետ աշխատանքային հանդիպում, որին մասնակցել են տարբեր գերատեսչությունների և միջազգային կառույցների ներկայացուցիչներ։ Միջոցառումների շրջանակներում երկու աշխատանքային խմբերը քննարկել են Արևելյան գործընկերության երկրների ՓՄՁ քաղաքականության 2024 թվականի ինդեքսի (SME Policy Index 2024) […]

Հաճախորդներ գտնելու և ներգրավելու մեթոդները

Շարունակելով բիզնես կրթական նյութերի պատրաստումը այս անգամ կխոսենք հաճախորդներ գտնելու ու ներգրավելու մեթոդների մասին: Կներկայացնենք այն մեթոդները, որոնք կօգնեն բիզնեսին գտնել նոր հաճախորներ: Հաճախորդներ ներգրավելու ուղիները Կան հաճախորդներ ներգրավելու մի քանի ուղիներ՝ Ակտիվ ուղիներ Վաճառքի մենեջերի բնորոշ հատկանիշներից է բարձր նախաձեռնողականությունը: Ամբողջ բաժնի խնդիրն է գտնել և ներգրավել նոր հաճախորդներ: Վաճառքի տեխնոլոգիան պետք է ունիվերսալ […]

Հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում հաշվարկային փաստաթղթով ապահովված շրջանառությունն աճել է 25%-ով

2022 թվականի 9 ամիսների ընթացքում շուրջ 442.9 մլն հաշվարկային փաստաթղթերով ապահովվել է 7 տրլն ՀՀ դրամի շրջանառություն, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցում է 25%-ով, իսկ 2020թ. ցուցանիշը՝ 56%-ով: Տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության Պետական եկամուտների կոմիտեն։ Ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսների արդյունքներով ՀԴՄ կտրոնների քանակը 2021թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 8%-ով, իսկ տպված կտրոններով […]

Դասընթաց՝ ապրանքների դրոշմավորմանն առնչվող օրենսդրական փոփոխությունների և կանխիկ դրամով գործառնությունների սահմանափակումների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ՝ ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ը 2022 թ.-ի նոյեմբերի 2-ին կազմակերպում է «Հարկային օրենսդրության փոփոխություններ (ապրանքների դրոշմավորմանն առնչվող օրենսդրական փոփոխություններ) և կանխիկ  դրամով գործառնությունների սահմանափակումներ» թեմայով 1-օրյա  դասընթաց:  Դասընթացը տեղի կունենա ք. Երևան, Ահարոնյան 12/3 հասցեում, որի ավարտին կտրվի հավաստագիր:  Դասընթացի արժեքը կազմում է 16 000 ՀՀ դրամ […]

Դրամաշնորհ՝ «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության կողմից

Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակականկազմակերպությունը «Արևային էներգիայի կիրառումը որպեսկենսապայմանների և առողջական վիճակի բարելավման միջոց» ծրագրիշրջանակներում հայտարարվում է փոքր դրամաշնորհների մրցույթ։ Դրամաշնորհների տրամադրման նպատակն է՝ • Խթանել տեղական մակարդակում «կանաչ» և նորարարականգաղափարներների և նախաձեռնությունների վերհանմանը, • Աջակցել այդօրինակ նախաձեռնությունների իրականացմանը։ Մրցույթին ներկայացված հայտերից մրցութային հանձնաժողովը կընտրիլավագույն 2 ծրագիր-առաջարկները, որոնց իրականացման համարկտրամադրվի դրամաշնորհ՝ 500,000-ական դրամի չափով: Հայտերն ընդունվում […]

Մրցույթ՝ 100 գաղափար Հայաստանի համար

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մեկնարկել է «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների մրցույթի կազմակերպման աշխատանքները: Մրցույթի նպատակն է զարգացնել երիտասարդների նորարարական մտածողությունը, ներգրավել երիտասարդներին Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրների լուծման գործընթացներում, խթանել գիտատեխնիկական մշակումներն ու նորարարական նախագծեր իրականացնելու քաղաքացիական նախաձեռնությունները: Մրցույթն անցկացվում է հետևյալ անվանակարգերում՝ Ֆիզիկամաթեմատիկական գիտություններ Քիմիական գիտություններ […]

Հայաստանում աճել է աշխատատեղերի թիվը

Հայաստանի Հանրապետության Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2022 թվականի 8 ամիսների տվյալներով եկամուտ (հարկման բազա) ապահոված աշխատատեղերի ամսական միջին թվաքանակը կազմել է շուրջ 663 հազար, ինչը նախորդ տարվա համադրելի ժամանակաշրջանի ցուցանիշը գերազանցում է 36.8 հազարով կամ 6%-ով։ Ընթացիկ տարվա 8 ամիսների արդյունքներով աշխատատեղերի գծով հայտարարագրված միջին ամսական եկամուտը (հարկման բազան) կազմել է 159.4 մլրդ […]

Ինչպե՞ս մեծացնել մանրածախ վաճառքի ծավալը

Շարունակելով բիզնեսի համար կրթական նյութերի պատրաստումը այս անգամ կխոսենք մանրածախ վաճառքի մասին: Կներկայացնենք, թե ո՞ր վաճառքն է համարվում մանրածախ, ինչո՞ւ են նվազում վաճառքները, ինչպե՞ս ավելացնել մանրածախ վաճառքի ծավալը և թե որո՞նք են մանրածախ առևտրի կանոնները Հայաստանում: Ո՞ր վաճառքն է համարվում մանրածախ Մանրածախ առևտուրը գործընթաց է, որը ներառում է ապրանքների վաճառքը անհատական կամ փոքր քանակությամբ՝ սպառողի […]

Հոկտեմբերի 1-ից թեմատիկ ուսումնասիրությունները հարկ վճարողներին ներկայացվում են էլեկտրոնային եղանակով

Պետական եկամուտներին կոմիտեն հայտնում է, որ ՀՀ հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունների համաձայն, 2022 թ. հոկտեմբերի 1-ից կամերալ արձանագրությունները, ստուգումների և ուսումնասիրությունների նյութերը հարկ վճարողներին ներկայացվում են էլեկտրոնային եղանակով՝  հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի անձնական գրասենյակում: Միաժամանակ, ՀՀ հարկային օրենսգրքով սահմանվել է հարկային ուսումնասիրության նոր`  «Թեմատիկ ուսումնասիրություն» տեսակ, որի  իրականացման համար հիմք կարող են հանդիսանալ […]

2022թ․ սեպտեմբերի մակրոտնտեսական օպերատիվ ցուցանիշներ

Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարությունը ներկայացրել է 2022 թվականի սեպտեմբեր ամսվա մակրոտնտեսական օպերատիվ ցուցանիշները: Ըստ այդմ, 2022 թվականի հունվար-սեպտեմբերը 2021 թվականի հունվար սեպտեմբերի համեմատությամբ՝ Տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 14.1% Արդյունաբերության թողարկման ծավալն աճել է 10.0%–ով Ծառայությունների ծավալն աճել է 27.1%–ով Առևտրի շրջանառությունն աճել է 14.5%–ով Շինարարության ծավալն աճել է 14.3%–ով Գյուղատնտեսության ծավալն կրճատվել է -0.7%–ով […]

Դասընթաց՝ կրկնակի հարկումը բացառող համաձայնագրերի կիրառման վերաբերյալ

ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ը 2022 թ.-ի հոկտեմբերի 27-ից 28-ը կազմակերպում է «Կրկնակի հարկումը բացառող համաձայնագրերի կիրառում» թեմայով 2-օրյա գործնական դասընթաց:  Դասընթացի արժեքը կազմում է 24 000 ՀՀ դրամ (ներառյալ  ԱԱՀ-ն), իսկ միևնույն կազմակերպությունից 3 և ավելի մասնակցի դեպքում յուրաքանչյուրի համար կգործի 20 % զեղչ: Դասընթացը տեղի կունենա ք. Երևան, Ահարոնյան 12/3 հասցեում, որի ավարտին […]

Ինչպե՞ս ընտրել և գնել բաժնետոմսեր

Շարունակելով կրթական նյութերի պատրաստումը այս անգամ կխոսենք բաժնետոմսերի մասին: Կներկայացնենք, թե ի՞նչ է բաժնետոմսը, ի՞նչ են տալիս դրանք սեփականատիրոջը, քանի՞ տեսակի են լինում դրանք, ինչպե՞ս են հաշվառվում, ի՞նչ հարկեր են վճարում բաժնետերերը և ի՞նչ ռիսկերի կարող են բախվել նրանք: Ի՞նչ է բաժնետոմսը Բաժնետոմս է համարվում այն արժեթուղթը, որը հավաստում է դրա տիրոջ (բաժնետիրոջ) բաժնետիրական ընկերության […]

Հարկային եկամուտների հավաքագրման ծրագրային ցուցանիշը գերակատարվել է

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, հայտնի էր դարձել, թե որքան գումար են վճարել 1000 խոշոր հարկ վճարողները՝ այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին: Ի լրումն, ՊԵԿ-ը ներկայացրել է նոր տեղեկություններ՝ 2022 թվականի 9 ամիսների ընթացքում պետական բյուջե հավաքագրվել է 1 տրլն 412 մլրդ դրամի հարկային եկամուտներ, ինչը նախորդող տարիների նույն ժամանակահատվածի համեմատությամբ աննախադեպ ցուցանիշ է։ Հարկային եկամուտների հավաքագրման […]

ԵՄ-ն և ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպությունը աջակցում են Հայաստանին

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացնում է, որ՝ Հոկտեմբերի 20-ին ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության (UNIDO) կողմից ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում անցկացվել է կառուցողական աշխատաժողով «Ազգային որակի ենթակառուցվածքի (NQI) ռազմավարության» ազգային քաղաքականության տեսլականի ներկայացմամբ՝ կանոնակարգող մարմինների հետ կոնսենսուսի ձևավորման և արդյունավետ քննարկման նպատակով։ Ներկայացված ռազմավարության տեսլականի հիմնական նպատակն ուղղված է որակի ենթակառուցվածքի 2023-2033 թթ․ կայուն զարգացմանը՝ համակարգի բաղադրիչ  […]

Ինչպե՞ս կազմել վաճառքի պլան

Շարունակելով պատրաստել բիզնեսին առնչվող կրթական նյութեր, այս անգամ կխոսենք վաճառքի պլանի մասին: Վաճառքի պլանը բիզնեսի զարգացման գրավականն է համարվում: Այս նյութի միջոցով կծանոթանանք թե ինչ է իրենից ներկայացնում վաճառքի պլանը ու թե ինչպես կարող ենք դրա միջոցով ստանալ կայուն եկամուտ: Ի՞նչ է վաճառքի պլանը Վաճառքի պլանը ընկերության զարգացման գործիքներից մեկն է: Սա այն է, ինչի […]

Կայացել է ՓՄՁ զարգացման խորհրդի հերթական նիստը

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքը՝ Հոկտեմբերի 19-ին Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանի գլխավորությամբ նախարարությունում կայացել է փոխվարչապետին կից ՓՄՁ զարգացման խորհրդի հերթական նիստը: Նիստի աշխատանքներին մասնակցել են Հայաստանի ներդրումային խորհրդի փորձագետները, ՓՄՁ խորհրդի անդամները, հրավիրյալներ պետական տարբեր գերատեսչություններից՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություններից, Պետական եկամուտների կոմիտեից, ինչպես […]

Ստորագրվել է հայ-բուլղարական առևտրի և տնտեսական պալատ հիմնադրելու մասին հուշագիր

Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ՝ Հոկտեմբերի 18-ին Բուլղարիայի «Ալեքսանդր Նևսկու» անվան հրապարակում տեղի է ունեցել պետական այցով Բուլղարիայի Հանրապետություն ժամանած Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին դիմավորելու պաշտոնական արարողությունը: Այնուհետև Բուլղարիայի Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի և Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևի առանձնազրույցը, ինչին հաջորդել է պատվիրակությունների ընդլայնված […]

Դասընթաց՝ հանրային հատվածի որակավորման քննությանն ընդառաջ

ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ը 2022 թ.-ի հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 28-ը կազմակերպում է «Հանրային հատվածի հաշվապահի որակավորման քննության նախապատրաստական դասընթաց»:  Դասընթացը տեղի կունենա ք. Երևան, Ահարոնյան 12/3 հասցեում, որի ավարտին կտրվի հավաստագիր:  Դասընթացի արժեքը կազմում է 96 000 ՀՀ դրամ (ներառյալ  ԱԱՀ-ն), իսկ միևնույն կազմակերպությունից 3 և ավելի մասնակցի դեպքում յուրաքանչյուրի համար կգործի 20 % […]

Հանդիպում-քննարկում կահույքի, կոշիկի և կաշվե իրերի արտադրության ոլորտի ներկայացուցիչների հետ

Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 17-ին նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում կահույքի արտադրությամբ զբաղվող ընկերությունների ներկայացուցիչների հետ։ «Նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանի գլխավորությամբ կահույքի արտադրությամբ զբաղվող ընկերությունների ներկայացուցիչների հետ տեղի է ունեցել հանդիպում, որի ընթացքում ներկայացվել են կահույքագործության ոլորտում նախատեսվող ռազմավարական նախաձեռնությունները։ Հանդիպման ընթացքում քննարկվել են արտադրողների կողմից հումքի մեծաքանակ ներմուծման և փոքր […]

Քարտային վճարումներ. Դրանց զարգացումն ու դերը բիզնեսում

Շարունակելով բիզնեսին առնչվող կրթական նյութեր պատրաստելը, այս անգամ կխոսենք քարտային վճարումների մասին: Քարտային վճարումների առաջին համակարգը ստեղծվել է Ամերիկայում՝ 1949 թվականին: Ամեն ինչ սկսվեց այն ժամանակ, երբ Ֆրենկ ՄաքՆամարան՝ հայտնի գործիքավորող կոմպոզիտորը, Մանհեթենի ռեստորանում ճաշելիս մոռացել էր իր դրամապանակը: Առանց վճարելու հեռանալու ամոթը ստիպեց նրան վերադառնալ 1 տարի անց և «մարել պարտքերը» փոքրիկ ստվարաթղթե քարտով, […]

Վահան Քերոբյանը մասնակցել է «Գնի՛ր հայկականը» ամենամյա երկրորդ համաժողովին

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մասնակցել էր «Buy Armenian»-ի երկրորդ համաժողովին, որի ժամանակ հայտարարել էր առաջիկայում ՓՄՁ զարգացման բանկ հիմնելու մասին։ Էկոնոմիկայի նախարարությունը նույնպես անդրադարձել է Քերոբյանի մասնակցությամբ ֆորումին` «Գնի՛ր հայկականը» նախաձեռնությունը, որի հիմնադիրներն են Լիլիթ և Նշան Օդաբաշյանները, նպատակ ունի համախմբել աշխարհասփյուռ հայությանը և հայկական ներուժը՝ միասին զարգացնելու Հայաստանի […]

Բիզնես պլան. Ինչպե՞ս կազմել և ինչի՞ն ուշադրություն դարձնել

Շարունակելով բիզնեսին առնչվող կրթական նյութեր պատրաստելը, այս անգամ կխոսենք բիզնես պլանավորման և դրա կարևորության մասին։ Այս նյութում ծանոթանալու ենք բիզնես պլանին, դրա կարևորությանը, ճիշտ բիզնես պլան կազմելու գաղտնիքներին և SWOT վերլուծությանը։ Ի՞նչ է բիզնես պլանը Բիզնես պլանը ձեր նախագծի մանրամասն, մատչելի, ճշգրիտ նկարագրությունն է, որի հիման վրա իրականացվում են բիզնես գործընթացները։ Այն անհրաժեշտ է ներդրողներին, բանկերին, ձեր […]

Դասընթաց՝ ՀՀ և ԵԱՏՄ երկրների միջև ապրանքների փոխադրման վիճակագրական ձևի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ՝ ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ը 2022 թ.-ի հոկտեմբերի 24-ին կազմակերպում է  «ՀՀ և ԵԱՏՄ երկրների միջև ապրանքների փոխադրման վիճակագրական ձևը» թեմայով 1-օրյա դասընթաց: Դասընթացը տեղի կունենա ք. Երևան, Իսակով 10 հասցեում, որի ավարտին կտրվի հավաստագիր: Դասընթացի արժեքը կազմում է 16 000 ՀՀ դրամ (ներառյալ  ԱԱՀ-ն), իսկ միևնույն […]

Հայտնի է, թե որքան գումար են վճարել 1000 խոշոր հարկատուները՝ 9 ամիսների ընթացքում

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում հրապարակվել է 2022 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի վերաբերյալ տեղեկատվությունը:  1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2022թ. 9 ամիսների ընթացքում պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 1 տրիլիոն 82 միլիարդ 627 միլիոն դրամ: Հարկային մարմին կատարված վճարումների գումարը […]

Pre-Accelerator. Ծրագիր՝ կանանց և երիտասարդների համար

ISTC-ն իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել, որով տեղեկացնում է Pre-Accelerator ծրագրի մասին: Մասնավորապես, հայտարարությունում ասված է՝ «Սիրելի՜ մարզաբնակ երիտասարդներ և կին ձեռներեցներ, Վերաիմաստավորելով մեր նախորդ աքսելերացիոն ծրագրերը, մեծ ոգևորությամբ վերադառնում ենք ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ նորարարական նախաձեռնությամբ՝ միտված հատկապես Վայոց Ձորի, Կոտայքի, Սյունիքի, Գեղարքունիքի, Տավուշի և այլ մարզերում ձեռնարկատիրության զարգացմանը։ 6-շաբաթյա […]

ԻՐԻՍ ԲԻ-ն հայտնում է աքսելերացիոն ծրագրի հայտադիմումների ընդունման փուլի մեկնարի մասին

Մեկնարկում է ԻՐԻՍ բիզնես ինկուբատորի և UNDP Armenia ImpactAIM ծրագրի հետ հայտարարված բիզնես աքսելերացիոն ծրագրի հայտադիմումների ընդունման փուլը, որն ուղղված է կին ձեռներեցների և մարզաբնակ երիտասարդների բիզնես նախաձեռնությունների առաջխաղացման աջակցությանը։ «Մեր համատեղ նպատակն է փոքր ձեռնարկություններին ընձեռել զարգազման և մեծացման հնարավրություն, վերջիններիս դարձնելը բարձր արտադրողական ձեռնարկություններ», — նշված է ԻՐԻՍ ԲԻ-ի տարածած հայտարարության մեջ։ Դիմումների […]

Հայաստանում կստեղծվի ՓՄՁ զարգացման բանկ. Քերոբյան

Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը «Buy Armenian» հարթակի 2-րդ ֆորումին հանդես է եկել բացման խոսքով, որում նշել է՝ «Հայաստանում փոքր բիզնես ստեղծելը բավականին հեշտ է, բայց հիմնական խնդիրն այն է, որ այն բավականին դժվար է աճում։ Դա կապված է մի շարք խոչընդոտների հետ՝ առաջին հերթին կրթության և իրավասությունների անբավարար մակարդակը։ Աճի համար պահանջվում են […]

Ի՞նչ է դրամաշնորհը

Դրամաշնորհը անհատույց փոխանցվող դրամական օգնությունն է՝ գիտական հետազոտություններին, ստարտափերին աջակցելու և/կամ նոր նախագծերի իրականացման համար, որը օգուտ կբերի հասարակությանը: Նմանօրինակ օգնություն կարող եք ստանալ տարբեր աղբյուրներից: Դրամաշնորհներ տալիս են պետական կառույցները, բարեգործական կազմակերպությունները, ոչ կոմերցիոն հիմնադրամները, ձեռնարկատիրական միությունները և այլ կառույցներ: Դրամաշնորհի տրամադրման գլխավոր և ամենակարևոր նախապայմաններից է ողջ հաշվետվությունը՝ կատարված աշխատանքների և միջոցների օգտագործման […]

Դասընթաց՝ ավելացված արժեքի հարկի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ՝ ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ը 2022 թ.-ի հոկտեմբերի 18-ից 19-ը կազմակերպում է  «Ավելացված արժեքի հարկ» թեմայով 2-օրյա դասընթաց: Դասընթացը տեղի կունենա ք. Երևան, Ահարոնյան 12/3 հասցեում, որի ավարտին կտրվի հավաստագիր: Նշենք, որ դասընթացի արժեքը կազմում է 24 000 ՀՀ դրամ (ներառյալ  ԱԱՀ-ն), իսկ միևնույն կազմակերպությունից 3 և […]

Դրամաշնորհ՝ բնապահպանական ուղղվածություն ունեցող ծրագրերի համար

“Awesome Nature Armenia”-ն իր շուրջ է միավորել 60-ից ավելի տարբեր մասնագետների` գիտնականների, բնապահպանների, որոնց միավորում է մեր բնաշխարհն առավել լավը դարձնելու գաղափարը։ Հիմնադրամը յուրաքանրյուր ամիս 300.000-500.000 հայկական դրամին համարժեք դրամաշնորհ է տրամադրում առանց ավելորդ գլխացավանքների և թղթավարության։ Ձեզանից պահանջվում է իրականացնել նախագիծը, պատրաստել տեսանյութ ու ներկայացնել դրամաշնորհը կազմակերպող հիմնադրամին, որտեղ կպատմեք գաղափարի իրագործման և բնության […]

Ի՞նչ է B2G վաճառքը

Շարունակելով ներկայացնել կրթական նյութեր բիզնեսի համար, այսօր կխոսենք B2G վաճառքների մասին: Ելնելով մեր առաքելությունից, որն է աջակցել ՓՄՁ-ներին, միանգամից նշենք, որ B2G-ին այնքան էլ չի համապատասխանում ձեռնարկատիրությունների այս տեսակներին, բայց յուրաքանչյուրը պետք է ծանոթ լինեն վաճառքի այս տեսակին, քանզի փոքր և միջին բիզնեսն էլ կարող է զարգանալ մեծ արագությամբ: Քանզի արդեն ներկայացրել էին B2B և […]

ՀՀ Էկոնոմիկայի նախարարության պատվիրակությունն այցելել է Լյուքսեմբուրգ

Հոկտեմբերի 4-ին Հայաստանի և Լյուքսեմբուրգի միջև դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ Լյուքսեմբուրգի Առևտրի պալատը, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանության հետ համատեղ հյուրընկալել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանի գլխավորած պատվիրակությանը՝ սեմինար և B2B ձևաչափով հանդիպումներ անցկացնելու համար։ Տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքը: Այցի շրջանակներում Արմեն Արզումանյանը […]

Երկակի և/կամ ռազմական նշանակության չհանդիսացող ապրանքների ցանկը

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության Պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական կայքը՝ ՊԵԿ պաշտոնական կայքում  հրապարակվել է երկակի և (կամ) ռազմական նշանակության չհանդիսացող ապրանքների ցանկը, որը ձևավորվել է նախկինում՝ մի շարք տարիների ուսումնասիրությունների արդյունքում։  Ցանկը հասանելի է ՊԵԿ պաշտոնական կայքի «Մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների արգելքների և սահմանափակումների վերաբերյալ» բաժնում: Ցանկում ներառված են շուրջ 28500 ապրանքատեսակներ։ Այսուհետ, ցանկում նշված ապրանքները […]

Ի՞նչ է B2C վաճառքը

B2C (business-to-consumer, «բիզնեսը սպառողի համար»)՝ բիզնեսի և անհատ անձանց կոմերցիոն կապը: B2C շուկայում վաճառվում են ապրանքներ ու մատուցվում են ծառայություններ ուղիղ սպառողի համար: Ուղիղ բառն այստեղ ավելորդ չէ, քանզի ապրանքն ու ծառայությունը հասնում է սպառողին վերջնական տեսքով: Պարզ ասած, B2C սեկտորին են վերաբերվում ցանկացած շուկայական ապրանք, օնլայն խանութները, ճաշարանները, սրճարանները, ռեստորանները, ժամանցի վայրերը և այլն: […]

Հայտնի է սեպտեմբերին Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը

Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն իր ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ Հայաստանը 2022 թվականի սեպտեմբեր ամսին ընդունել է շուրջ 198074 զբոսաշրջիկի: Նախորդ ամսվա համեմատ թիվը նվազել է 63760-ով: Աշնան առաջին ամիսը, այս տարում, ցուցանիշով 2-րդն է: Հատկանշական է, որ ընդհանուր հաշվով մեր երկիրն 2022-ի հունվար-սեպտեմբերին ընդունել է շուրջ 1 միլիոն 240 հազար զբոսաշրջիկի և […]

Կայացել է ֆինանսական և տեխնիկական համագործակցության հայ-գերմանական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում հոկտեմբերի 7-ին կայացել է ֆինանսական և տեխնիկական համագործակցության հայ-գերմանական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը։ Հանձնաժողովի նիստի աշխատանքներին մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, ՀՀ շրջակա միջավայրի նախարարների տեղակալները, ինչպես նաև Գերմանական Միջազգային համագործակցության ընկերության (GIZ) և Վերականգնման վարկերի բանկի (KfW) […]

Դրամաշնորհ՝ տնամերձ տնկարաններ հիմնելու նպատակով

«Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամը, համագործակցելով «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի և «Էներգետիկայի հայկական գործակալություն» հիմնադրամի հետ, Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «ԵՄ-ն Շրջակա միջավայրի համար.Կանաչ համայնք՝ դիմակայուն ապագա» ծրագրի շրջանակում՝ ցանկանում է ավելացնել համայնքներում տնամերձ տնկարանների քանակը։ Այս եռամյա ծրագիրը մեկնարկել է 2021թ.-ի մարտի 1-ից՝ ապահովելով ակտիվ ներկայություն երեք թիրախային համայնքներում՝ Տավուշի, Լոռու և Շիրակի մարզերում։ Տարբեր […]

ՀՀ արդյունաբերության ոլորտի ցուցանիշները

Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարությունը ներկայացրել է 2022 թվականի արդյունաբերության ոլորտի ցուցանիշները։ Ըստ այդմ՝ 2022 թվականի հունվար-օգոստոսը 2021 թվականի հունվար օգոստոսի համեմատ՝ Արդյունաբերության թողարկման ծավալն աճել է 9.2%–ով։ Հանքագործական արդյունաբերության ծավալը կրճատվել է -7.9%–ով։ Մշակող արդյունաբերության ծավալն աճել է 18.9%–ով։ Մշակող արդյունաբերության ծավալում առավել մեծ տեսակարար կշիռ ունեցող ենթաճյուղերից աճել են՝ սննդամթերքի արտադրության ծավալը՝ 11.5%-ով, այլ […]

Ինչպե՞ս ապահովել բիզնեսի առաջխաղացումը

Ի տարբերություն մեծ ընկերությունների, փոքր ու միջին բիզնեսը չունի մեծ բյուջե գովազդի ու մարքեթինգի համար: Հենց այս պատճառով փոքր ընկերությունների ղեկավարները պետք է լինեն մեծ երևակայության տեր, նպատակասլաց ու իրենց ողջ ժամանակը նվիրեն ինչ-որ նոր ու յուրահատուկ բան մտածելուն, որը կօգնի բիզնեսի առաջխաղացմանը: Ի ուրախություն, տեխնոլոգիական զարգացումը թույլ է տալիս անել այնպիսի քայլեր, որոնց մասին […]

Ինչպե՞ս կարող է Pinterest-ն օգնել բիզնեսին

Armenian SME-ն շարունակելով պատրաստել բիզնեսի համար կրթական նյութեր, այսօր խոսելու է Pinterest-ի մասին: Արդեն խոսել ենք բիզնեսում Facebook-ի, Instagram-ի, Telegram-ի և TikTok-ի կարևորության ու դերի մասին: Հերթը Pinterest-ինն է: Հասկանանք, թե ի՞նչ է Pinterest-ը: Pinterest-ն իրեն ներկայացնում է որպես ոգեշնչման աղբյուր, սակայն հայկական իրականությունում այն երբեմն դիտվում է ուղղակի նկարներ որոնելու գործիք, երբեմն էլ այն […]

ՊԵԿ-ն իրազեկում է

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ՀՀ հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունների արդյունքում, 2022 թվականի հոկտեմբերի 1-ից հարկային ստուգումներին և ուսումնասիրություններին վերաբերող փաստաթղթերը, ինչպես նաև հարկային և մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողովի որոշումները հարկ վճարողներին ծանուցվում են էլեկտրոնային եղանակով և համարվում են պատշաճ ծանուցված՝ հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի անձնական էջում տեղադրելու օրվանից: Հարկ […]

Դասընթաց՝ ՀՀ Հարկային օրենսգրքի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ՝ ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ը 2022 թ.-ի հոկտեմբերի 12-ից 17-ը կազմակերպում է «ՀՀ Հարկային օրենսգիրք» թեմայով 4-օրյա դասընթաց: Դասընթացը տեղի կունենա ք. Երևան, Ահարոնյան 12/3 հասցեում, որի ավարտին կտրվի հավաստագիր: Լրացուցիչ տեղեկություններին կարող եք ծանոթանալ այստեղ կամ զանգահարելով 060 844 989 հեռախոսահամարով:

Ներդրումային նախագծերի մրցույթ՝ Էկոնոմիկայի նախարարության կողմից

Էկոնոմիկայի նախարարությունը և «Ինտեգրացիա» Եվրասիական մրցույթի կազմկոմիտեն տեղեկացնում են ներդրումային նախագծերի մրցույթի  աշնանային մեկնարկի մասին՝ ընտրված ներդրումային նախագծերի Ռուսաստանի պետական ​​աջակցությամբ արտոնյալ ֆինանսավորումն ապահովելու նպատակով։ Ֆինանսավորումն ուղղված է հետևյալ ոլորտների ներդրումային ծրագրերի իրականացմանը. Նոր շինարարություն Վերակառուցում Արդիականացում Վերապրոֆիլավորում Տեղայնացում Ֆինանսավորում է տրամադրում արդյունաբերությանը բնորոշ ոլորտներին և, որպես հետևանք, արտոնյալ պայմաններ յուրաքանչյուր ոլորտի համար. Ագրոարդյունաբերական համալիր: […]

Կայացել է Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն Առևտրի հարցերով գործընկերության կոմիտեի չորրորդ նիստը

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարությունը՝ 2022թ․ սեպտեմբերի 29-ից 30-ը Բրյուսելում կայացել է Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն Առևտրի հարցերով գործընկերության կոմիտեի չորրորդ նիստը: Հայկական կողմից նիստը նախագահել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանը, Եվրոպական Միություն կողմից` Եվրոպական հանձնաժողովի Առևտրի հարցերով Գլխավոր տնօրինության Եվրոպայի և Արևելյան հարևանության հարցերով պատասխանատու Մարկո Դյուերկոպը: Նիստի ընթացքում կողմերը քննարկել […]

Քարտային վճարում, թե՞ կանխիկ գումար

Վճարային քարտերն իրենց տեղը գտան մեր կյանքում: Դրանք հայտնվեցին, քայլ առ քայլ «ամրացան», դարձան մեր կյանքի անփոխարինելի մասը: Դրանց շնորհիվ հնարավոր է վճարել ցանկացած ծառայության համար, կարող եք գնումներ կատարել, թե իրական կյանքում, այնպես էլ առցանց հարթակներում: Կամաց-կամաց կանխիկ գումար սկսում ենք քիչ օգտագործել, սակայն ինչքա՞ն է այն ձեռնտու տնտեսությանը: Այս հարցն այնքան էլ պարզ […]

Հեղափոխական լուծում՝ Գյումրիի զբոսաշրջության համար

Գյումրիում զբոսաշրջության զարգացումը կարելի է նկատել անզեն աչքով: Այդ մասին փաստում են ոչ միայն քաղաքի ակտիվ կյանքն ու բազում ոլորտների աշխուժացումը, այլ նաև թվերը։ Հայաստանն 2019 թվականին ընդունել է շուրջ 1 միլիոն 900 հազար զբոսաշրջիկ, որոնց ճնշող մեծամասնության համար Գյումրին անպայման այցելվող վայրերի ցանկում էր։ Ճիշտ է, կորոնավիրուսային շրջանում այս թիվը նվազեց, սակայն այս տարի […]

Անվճար դասընթաց և խորհրդատվություն ՓՄՁ ներկայացուցիչների համար

Business Support Center-ը կազմակերպում է անվճար դասընթաց և խորհրդատվություն ՓՄՁ ներկայացուցիչների համար: Դասընթացին մասնակցելով կտիրապետեք այնպիսի գործիքների, ինչպիսիք են՝ Թվային մարքեթինգը (Digital Marketing) Օնլայն վաճառքներ (E-commerce, Marketplaces) Բիզնես պրոցեսների ավտոմատացման գործիքներ (Business Process Automation) Կիբերանվտանգության հիմունքներ բիզնեսի համար (Cyber security) Մասնակիցների խմբերը կձևավորվեն հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին, որոնք կմասնակցեն ընդհանուր 10 ժամ տևողությամբ դասընթացին: Դասընթացները կիրականացվեն օֆֆլայն […]

Ի՞նչ պետք է իմանան հարկ վճարողները Հայաստանում անկանխիկ գործառնությունների մասին

Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ 2022 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ է մտել «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքը։  ՀՀ տարածքում անհատ ձեռնարկատերերի և կազմակերպությունների կողմից 2022 թ․ հուլիսի 1-ից 300 000 դրամը գերազանցող ապրանքների օտարման, օգտագործման, ծառայությունների մատուցման կամ այլ գործարքների դիմաց վճարումը և վճարի ստացումը, եթե դրանց մի կողմը ֆիզիկական անձ է, իրականացվում են անկանխիկ […]

Քննարկվել է 2023թ. բյուջեի նախագծի մակրոտնտեսական և ծախսային շրջանակը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն 2023թ. պետական բյուջեի նախագծի մակրոտնտեսական, հարկաբյուջետային և ծախսային շրջանակի վերաբերյալ: Տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության Կառավարության մամուլի ծառայությունը։ «Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը հանդես է եկել զեկուցումով՝ նշելով, որ 2023թ. պետական բյուջեի նախագիծը ձևավորվել է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրով սահմանված՝ անվտանգային, տնտեսական և սոցիալական ոլորտների առաջնահերթությունների հիման վրա: […]

Առցանց անմաքս առևտրի շեմը կգործի մինչև 2023 թվականի ապրիլի 1-ը

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2022թ. սեպտեմբերի 23-ին կայացած Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստի արդյունքում ընդունված որոշման համաձայն, ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման համար սահմանված առցանց անմաքս առևտրի շեմը (միջազգային փոստային առաքանիներով և (կամ) փոխադրողի կողմից տեղափոխվող ապրանքներ) կգործի մինչև 2023 թվականի ապրիլի 1-ը՝ 2022թ․ հոկտեմբերի 1-ի փոխարեն: Հիշեցնենք, որ 2022 թվականի մարտի 17-ին […]

2022թ հունվար-օգոստոս ամիսների տնտեսական ցուցանիշները

Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է 2022 թվականի հունվար-օգոստոս ամիսների տնտեսական ցուցանիշները նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ: Ըստ այդմ` Տնտեսական ակտիվության ցուցանիշն (ՏԱՑ) աճել է 13.9%-ով, Արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 7%-ով, Էլեկտրաէներգիայի արտադրության ցուցանիշն աճել է 9.2%-ով, Արտահանումն ավելացել է 52.9%-ով, Ներմուծումն աճել է 58.2%-ով, Սպառողական գների ինդեքսն ավելացել […]

Ի՞նչ է B2B վաճառքը

B2B (բի թու բի) վաճառքները դառնում են ուշադրության առարկա բազում բիզնեսների համար, որոնք աշխատում են մեծ ընկերությունների հետ կամ համարվում են միջնորդ: Նման վաճառքներն ունեն իրենց յուրահատկությունները, որոնք անպայման պետք է հաշվի առնել կազմակերպության ողջ առևտրային քաղաքականության ձևավորման գործընթացում: Ի՞նչ է B2B վաճառքը Եթե փորձենք հնարավորինս կարճ ձևակերպել, ապա B2B-ն վաճառքներ է ընկերությունների, կազմակերպությունների և […]

Դրամաշնորհային մրցույթ՝ Շիրակի գյուղերի համար

LEAD4SHIRAK-ը հայտարարում է դրամաշնորհային մրցույթ Կենտրոնական Շիրակ ՏԱԽ-ի գյուղերի համար: Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման (LEAD) ծրագիր: LEA4DShirak ծրագիրը հրավիրում է Կենտրոնական Շիրակ Տեղական ակտիվ խմբի տարածաշրջանին ներկայացնելու դրամաշնորհային մրցույթի մասնակցության հայտեր։ Դրամաշնորհային ծրագրով նախատեսվում է ֆինանսական աջակցություն տրամադրել Կենտրոնական Շիրակ ՏԱԽ տարածաշրջանում գրանցված և/կամ փաստացի գործող մասնավոր, հանրային/պետական, ոչ առևտրային հատվածի իրավաբանական անձանց՝համայնքային զարգացման […]

Ագրոբիզնեսի զարգացմանն ու ընդլայնմանն ուղղված տեխնիկական աջակցության մրցույթ

ԱՄՆ ՄԶԳ-ի ֆինանսավորմամբ իրականացվող ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագիրը հայտարարում է մրցույթ՝ գյուղատնտեսությամբ զբաղվողների համար։ Մրցույթով ընտրված 75 լավագույն նախագծերին համաներդրմամբ կտրամադրվեն գյուղատնտեսական նշանակության մեքենաներ, սարքավորումներ, գործիքներ և այլն, առավելագույնը 8,000,000 ՀՀԴ-ին համարժեք աջակցություն սարքավորումների տեսքով՝ շահառուի կողմից կատարված ներդրման չափով։ Հայտերը պետք է լրացնել հայերեն լեզվով՝ էլեկտրոնային տարբերակով։ Ձեռագիր կամ թերի լրացված հայտադիմումները  չեն ընդունվում։ ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրի կողմից տեխնիկական աջակցություն […]

Կանաչ տնտեսության պլանավորման գործընթացը՝ ՀԲ-ի տնօրենի ու Քերոբյանի քննարկման առարկան

Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացնում է, որ նախարար Վահան Քերոբյանը սեպտեմբերի 22-ին ընդունել է Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատի գլխավորած պատվիրակությանը՝ համագործակցության հեռանկարները քննարկելու նպատակով: Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալներ Արման Խոջոյանն ու Արմեն Արզումանյանը: Հանդիպմանը քննարկվել են Կանաչ տնտեսության պլանավորման գործընթացին, մրցունակ և կլիմակայուն գյուղատնտեսության կարողությունների ու գյուղատնտեսական արժեշղթաների զարգացմանը, լոգիստիկ […]

Հայաստանի ամենախոշոր վարկատուն Համաշխարհային բանկն է. Ովքե՞ր են պարտք տալիս Հայաստանին

Հայաստանը բյուջեի դեֆիցիտը փակելու համար պարբերաբար պարտք է վերցնում արտաքին աշխարհից։ Մեր երկրի «մշտական» վարկատուներից են Համաշխարհային բանկը, Ասիական զարգացման բանկը, Արժույթի միջազգային հիմնադրամը, բազմաթիվ  օտարերկրյա պետություններ և միջազգային կառույցներ։ 2022 թվականի հուլիսի վերջի դրությամբ Հայաստանի կառավարության արտաքին վարկերն ու փոխառությունները կազմել են 4 մլրդ 266 մլն դոլար, որը տարեսկզբի համեմատ նվազել է մոտ 215 մլն […]

2-3 միլիոն դրամ՝ Կոտայքի և Գեղարքունիքի մարզի երիտասարդ ձեռներեցների համար

ՄԱԶԾ-ն Ռուսաստանի Դաշնության կողմից ֆինանսավորվող՝ «Հայաստանի մարզերում երիտասարդության համար զբաղվածության և եկամուտ ստեղծող հնարավորությունների բացահայտում» ծրագրի շրջանակներում, «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնի հետ համատեղ իրականացնում է միկրո և փոքր ձեռնարկությունների աջակցության ծրագիրը: Այժմ այս կազմակերպությունն ունի հիանալի ծրագիր՝ Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի երիտասարդ ձեռներեցների համար: Ծրագրի նպատակն է՝ բարձրացնել երիտասարդների աշխատունակությունը մասնագիտական կրթության և […]

Տնտեսական համագործակցությունը Հայաստանի և Նիդերլանդների միջև զարգանալու լուրջ ներուժ ունի

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ու նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանը սեպտեմբերի 15-ին ընդունել են Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկո Սխերմերսին։ Տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության Էկոնոմիմայի նախարարության պաշտոնական կայքը: Դեսպանը նշել է, որ տնտեսական համագործակցությունը Հայաստանի և Նիդերլանդների միջև զարգանալու լուրջ ներուժ ունի, և անհրաժեշտ է գրանցել այնպիսի արդյունքներ, որոնք կգոհացնեն երկու կողմերին։ […]

Դասընթաց՝ ավելացված արժեքի հարկի վերաբերյալ

ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ը 2022 թ.-ի սեպտեմբերի 29-ից 30-ը կազմակերպում է  «Ավելացված արժեքի հարկ» թեմայով 2-օրյա դասընթաց: Տեղեկացնում է Հայաստանի Հանրապետութան Պետական եկամուտների կոմիտեն: Դասընթացը տեղի կունենա ք. Երևան, Ահարոնյան 12/3 հասցեում, որի ավարտին բոլորին կտրվի հավաստագիր: Լրացուցիչ տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ այստեղ կամ զանգահարելով  060 844 989 հեռախոսահամարով:

Հայաստանն ու Վիետնամը ամրապնդում են առևտրատնտեսական կապերը

Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ու նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանը սեպտեմբերի 16-ին ընդունել են Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Դանգ Մին Քհոյին: Տեղեկացնում է Էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի ամրապնդմանը, համատեղ ձեռնարկությունների ստեղծման հնարավորությանը, տրանսպորտային և լոգիստիկ ծառայությունների ապահովմանը վերաբերող մի շարք հարցեր։ Կարևորելով […]

Հայ-չինական կապերն ամրապնդվում են

ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Անի Իսպիրյանն ու Արմեն Արզումանյանը օրեր առաջ ընդունել են ՀՀ-ում Չինաստանի ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Յոնգ Ֆանի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքը: Հանդիպման նպատակն էր քննարկել տնտեսության ոլորտի տարբեր ուղղություններով […]

Ինչպե՞ս սկսել բիզնես

Երբ մարդ ցանկանում է սկսել զբաղվել սեփական բիզնեսով, նա հանդիպում է մի շարք խնդիրների և իր մոտ ծագում են բազում հարցեր: Կա՞ հաջողության հասնելու հնարավորություն, ի՞նչ է բիզնես պլանը, ինչպե՞ս այն գրել: Ի՞նչ ընտրել ԱՁ, թե՞ ՍՊԸ, ինչպե՞ս վճարել հարկերը և այլն: Այս նյութում կպատմենք, թե ինչ է պետք այն «սկսնակին», որը ցանկանում է հիմնել […]

Փոքր բիզնես. Ի՞նչ է այն և ի՞նչ նշանակություն ունի պետության համար

Ժամանակակից տեխնոլոգիաների աճի հետ միասին անհրաժեշտ է դառնում բարձրացնել աշխատանքի արդյունավետությունն ու որակը: Պետք է ճիշտ արձագանքել շուկայի պահանջներին: Ինչպես և ակնկալվում էր, ժամանակի ընթացքում նման պահանջներին կարողացավ հարմարվել միայն փոքր բիզնեսը, որն էլ աճ գրանցեց։ Ներկայումս փոքր բիզնեսին է «պատկանում» տնտեսության զգալի մասը։ Նրա շնորհիվ գրանցվում է տնտեսական աճ, զարգանում են ենթակառուցվաքները, ազգային ապրանքները […]

Influencer marketing. Ի՞նչ է այն և ինչպե՞ս կարող է օգնել ձեր բիզնեսին

2016 թվականից մինչև 2020 թվականը influencer-ներին գովազդի համար վճարվող գումարը ավելացել է 5.7 անգամ: Եթե նրանց վճարվում էր տարեկան 1.7 միլիարդ ԱՄՆ դոլար, ապա 2020-ին այդ թիվը հասավ 9.7 միլիարդի: Բրենդների և ընկերությունների կողմից նման բարձր վստահությունը խոսում է մեկ բանի մասին՝ influencer-ներն ունեն դրական ազդեցություն (սակայն ոչ միշտ): Այս նյութում կպատմենք, թե ի՞նչ է […]

Վերաֆինանսավորման տոկոսադրույքը սահմանվել է 10 տոկոս​ 

Սեպտեմբերի 13-ին տեղի է ունեցել ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի նիստ, որի ժամանակ որոշվել է՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացնել 0.5 տոկոսային կետով՝ սահմանելով 10% Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը սահմանել 11,5%,  Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 8,5%:  Այս մասին տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկը: Հիշեցնենք, որ վերջին վերաֆինանսավորման տոկոսադրույքը […]

Հայաստանը տնտեսական ազատության ինդեքսով առաջատար երկրների թվում է

ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է տնտեսական ազատության ինդեքսով առաջատար երկրների ցանկը։ Հայաստանը 165 երկրների շարքում 11-րդն է՝ 7,84/10 գնահատականով։ Առաջատարը Հոնկ Կոնգն է՝ 8,59 գնահատականով։ Մեր հարևան երկրներից մեզ ամենամոտը Վրաստանն է, որը հանգրվանել է 15-րդ տեղում, Թուրքիան՝ 112-րդն է, Ադրբեջանը՝ 119-րդը, իսկ Իրանը՝ 159-րդը։ […]

Դասընթաց՝ ապրանքների դրոշմավորման առնչվող օրենսդրական փոփոխություներին և կանխիկ դրամով գործառնությունների սահմանափակումների վերաբերյալ

ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ը 2022 թ.-ի սեպտեմբերի 20-ին կազմակերպում է «Հարկային օրենսդրության փոփոխություններ (ապրանքների դրոշմավորմանն առնչվող օրենսդրական փոփոխություններ) և կանխիկ  դրամով գործառնությունների սահմանափակումներ» թեմայով 1-օրյա  դասընթաց: Տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության Պետական եկամուտների կոմիտեն: Դասընթացը տեղի կունենա ք. Երևան, Ահարոնյան 12/3 հասցեում, որի ավարտին կտրվի հավաստագիր:  Լրացուցիչ տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ այստեղ կամ զանգահարելով 060 844 989, 060 […]

Հայաստանում բիզնեսի գրանցման գործընթացը կհեշտանա

Կառավարությունը սեպտեմբերի 8-ի նիստում հավանություն է տվել «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» և հարկից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթին: Տեղեկացնում է Արմիֆոն։ Կառավարության մամուլի ծառայության հաղորդման համաձայն, օրինագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է գրանցման/հաշվառման գործընթացի բարեփոխման, պարզեցման, Հայաստանում գործարարությամբ զբաղվելու նպատակով գրանցման […]

Աջակցություն, որը կօգնի արհեստագործներին վաճառելու իրենց արտադրանքը

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը կաջակցի հայ արհեստագործներին վաճառելու իրենց արտադրանքը արտասահմանում՝ Արհեստագործների հզորացման կենտրոն ծրագրի միջոցով։ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը նոր ծրագիրը մեկնարկել է մասնավոր հատվածի՝ NOVICA կազմակերպության հետ գործակցությամբ։ Արհեստագործների հզորացման կենտրոնի նպատակն է՝ կազմակերպել հայ վարպետների ստեղծագործությունների վաճառքը արտասահմանում, խթանել տեղական համայնքների տնտեսական զարգացումը, աջակցել հայ ավանդական մշակույթի և արվեստի ճանաչմանն աշխարհում։ Չորս […]

Դասընթաց՝ աշխատանքային օրենսդրության և կադրային գործի վարման առանձնահատկությունների վերաբերյալ

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքը՝ ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ը 2022 թ.-ի սեպտեմբերի 16-ին կազմակերպում է «Աշխատանքային օրենսդրություն և կադրային գործի վարման առանձնահատկություններ» թեմայով 1-օրյա  դասընթաց:  Դասընթացը տեղի կունենա ք. Երևան, Ահարոնյան 12/3 հասցեում, որի ավարտին կտրվի հավաստագիր:  Լրացուցիչ տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ այստեղ կամ զանգահարելով 060 844 989, 060 844 951 հեռախոսահամարներով:

ՀՀ ծառայությունների ոլորտի ցուցանիշները

Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարությունը հրապարակել է ծառայությունների ոլորտի ցուցանիշները՝ 2022թ․ հունվար–հուլիսը 2021թ․ հունվար–հուլիսի համեմատ: Աճ է գրանցվել ծառայությունների բոլոր տեսակների գծով։ Ըստ այդմ՝ Ծառայությունների ծավալն աճել է 27.5%-ով։ կացության և հանրային սննդի կազմակերպում՝ 25.6%, մշակույթ, զվարճություններ և հանգիստ՝ 7.0%, տրանսպորտ՝ 39.6%, մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեություն` 17.3%, տեղեկատվություն և կապ՝ 29.5%, առողջապահություն և բնակչության սոցիալական […]

PR ռազմավարություն մշակելու 8 քայլ

Ցանկացած ընկերություն, որը ցանկանում է ապահովել իր բրենդի առաջխաղացումը պետք է զբաղվի PR-ով: Առհասարակ, PR հաճախորդներին կարելի է բաժանել 3 տիպի՝ Բիզնես: Փոքր կազմակերպություններից մինչև մեծ ընկերություններ: Նրանց անհրաժեշտ է PR, որպեսզի նրանց ապրանքները և ծառայությունները արժանանան ուշադրության ԶԼՄ-ների և հաճախորդների կողմից: Ոչ առևտրային կազմակերպություններ: Ինչպես բիզնեսին, այնպես էլ ոչ առևտրային կազմակերպություններիին անհրաժեշտ է, որպեսզի […]

ՀՀ արդյունաբերության ոլորտի ցուցանիշները

Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարությունը ներկայացրել է ՀՀ արդյունաբերության ոլորտի ցուցանիշները՝ 2022թ․ հունվար–հուլիսը 2021թ․ հունվար–հուլիսի համեմատ: Ըստ այդմ՝ Արդյունաբերության թողարկման ծավալն աճել է 7.0%–ով: Հանքագործական արդյունաբերության ծավալը կրճատվել է -9.1%–ով։ Մշակող արդյունաբերության ծավալն աճել է 16.4%–ով: Մշակող արդյունաբերության ծավալում առավել մեծ տեսակարար կշիռ ունեցող ենթաճյուղերից աճել են՝ սննդամթերքի արտադրության ծավալը՝ 11.1%-ով, այլ ոչ մետաղական հանքային արտադրատեսակների […]

Հայտնի է օգոստոս ամսվա ընթացքում Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը

Օգոստոս ամսին Հայաստան այցելած զբոսաշրջիկների քանակը կազմել է մոտ 262 հազար՝ հանգրվանելով 2019-ի ցուցանիշից փոքր-ինչ հարավ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: Նա նաև նշել է՝ «Ուշագրավ է, որ զբոսաշրջիկների 63%-ը ժամանել են Զվարթնոցով, ինչը, կարծես թե, ամսական ժամանող ուղևորների թվի ռեկորդ է Զվարթնոցի ողջ պատմության ընթացքում (սա […]

Իննոբիզ ՀԿ-ն հայտարարում է հայտերի ընդունում՝ տեղահանված գործարարների համար

ԻՐԻՍ բիզնես ինկուբատորն իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել, որում նշված է՝ «Շաբաթը սկսենք լավ նորություններով։ ԻՐԻՍ բիզնես ինկուբատորի գործընկեր «Իննոբիզ» ՀԿ-ն հայտարարում է հայտերի ընդունում այն գործարարների համար, ովքեր այս պահի դրությամբ տեղահանված են Արցախից կամ Սիրիայից և ունեն կայուն վաճառքներով գրանցված ԱՁ կամ ՍՊԸ, և ուզում են անցնել զարգացման հաջորդ փուլ։ Դրանց մշակման […]

Հանդիպում ԵՏՀ տնտեսական հարցերով նախարարի ու գործարար համայնքի միջև

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարությունը՝ Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը սեպտեմբերի 5-ին ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տնտեսության և ֆինանսական հարցերով Կոլեգիայի նախարարի Բակիտժան Սագինտաևի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալները: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում իրականացվող տնտեսական քաղաքականությանը, գործարար միջավայրի բարելավմանն ու ՓՄՁ-ներին տրամադրվող պետական աջակցության մեխանիզմների կիրառմանը […]

TikTok-ը` բրենդի հաջողության գաղտնիք

TikTok-ը կարելի է հանգիստ համարել վերջին տարիների թրենդը։ Այն ստեղծվեց, զարգացում ապրեց, թարմացվեց, դարձավ աշխարհի բնակչության մեծ մասի անբաժան մասնիկը։ Մարդիկ օրական մի քանի ժամ են վատնում TikTok-ում՝ գտնելով այնտեղ ցանկացած տեսանյութ, որը ցանկանում են դիտել։ Այս հարթակում արդեն հաջողված աշխատում են բլոգերները, արվեստագետները, բիզնես ընկերությունները և այլն։ Միլիոնավոր թրենդներ, վիրուսային բազում տեսանյութեր, օգտակար կոնտենտ՝ […]

Կոնվերս Բանկն առաջարկում է ՓՄՁ վարկավորում՝ առանց ֆինանսական վերլուծության

Կոնվերս Բանկը վերանայել է Converse Blitz վարկատեսակի պայմանները՝ փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորման  առավելագույն շեմ սահմանելով 50 մլն ՀՀ դրամը կամ համարժեք արտարժույթը՝  ԱՄՆ դոլար, Եվրո: Վարկավորման առավելագույն ժամկետը 60 ամիս է: Տեղեկացնում է Արմինֆոն: Վարկավորման կարող են դիմել տնտեսության տարբեր ոլորտներում գործող փոքր և միջին ձեռնարկությունները, եթե պետական գրանցում են ստացել առնվազն երեք ամիս […]

Ի գիտություն գործարար համայնքի ներկայացուցիչների

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքը՝ Սեպտեմբերի 5-ին տեղի է ունենալու հանդիպում Հայաստանի Հանրապետության գործարար համայնքի հետ՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տնտեսության և ֆինանսական քաղաքականության հարցերով Կոլեգիայի անդամ (Նախարար) Բակիտժան Սագինտաևի նախագահությամբ։ Գործարար համայնքի հետ հանդիպման շրջանակներում նախատեսվում է քննարկել Հայաստանի Հանրապետության ձեռնարկատիրական գործունեության սուբյեկտների և բիզնես–ասոցիացիաների այն հիմնախնդիրները, որոնք վերաբերում են Եվրասիական […]

Դասընթաց՝ ՀՀ հարկային օրենսգրքի վերաբերյալ

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության Պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական կայքը՝ ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ը 2022 թ.-ի սեպտեմբերի 8-ից 13-ը կազմակերպում է «ՀՀ Հարկային օրենսգիրք» թեմայով 4-օրյա դասընթաց: Դասընթացը տեղի կունենա ք. Երևան, Ահարոնյան 12/3 հասցեում, որի ավարտին կտրվի հավաստագիր: Լրացուցիչ տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ այստեղ կամ զանգահարելով 060 844 989 հեռախոսահամարով:

E-mail մարքեթինգի մասին

E-mail մարքեթինգը բիզնեսի համար թվային մարքեթինգի ամեաօգտակար ու տարածված գործիքներից մեկն է: Այն թույատրում է ստեղծել ուղիղ կապեր բրենդի (բիզնեսի կամ ընկերության) և հնարավոր կամ ներկա հաճախորդի հետ: Email մարքեթինգի արդյունքը կարող է լինել ինչպես ընկերության նկատմամբ հաճախորդների վստահության բարձրացումն, այնպես էլ վաճառքների խթան։ Այն կարող է օգնել նաև արդեն իսկ «ձեռք բերած» հաճախորդների պահպանումը: […]

ՊԵԿ-ն իրազեկում է

Հայաստանի Հանրապետության Պետական Եկամուտների կոմիտեն իրազեկում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնելու նպատակով ՀՀ-ում հաշվառված Ա/Ձ-ի՝ շրջանառության հարկ վճարող համարվելու, ինչպես նաև ընդհանուր հարկային պարտավորությունների մասին: Իրազեկմանը վերաբերվող փաստաթուղթը կարող եք գտնել այստեղ:

Հայկական թղթադրամների պատմությունն ու առանձնահատկությունները

Անկախ Հայաստանի թղթադրամների պատմությունը յուրօրինակ է։ Մեր երկրին պատկանող թղթադրամները շրջանառության մեջ դրվեցին 1993 թվականի նոյեմբերի 22-ից։ Ներկայացնենք մեր թղթադրամների առանձնահատկությունները։ 10 դրամ Թողարկման տարեթիվը՝ 1993 թ. Չափսը՝ 125 * 62 մմ Սերիան՝ ԱԱ Գույնը՝ սրճագույն, մանուշակագույն, դեղին Դիմերեսը՝ Երևանի երկաթուղային կայարանի շենքը և Սասունցի Դավթի հուշարձան: Դարձերեսը՝ Արարատ լեռը Շրջանառությունից դուրս է եկել՝ 2004 […]

2022 թվականի հուլիսի մակրոտնտեսական օպերատիվ ցուցանիշները

Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարությունը ներկայացրել է 2022 թվականի հուլիսի մակրոտնտեսական օպերատիվ ցուցանիշները: 2022թ․ հունվար–հուլիսը 2021թ․ հունվար–հուլիսի համեմատությամբ՝ Տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 13.1% արդյունաբերության թողարկման ծավալն աճել է 7.0%–ով ծառայությունների ծավալն աճել է 27.5%–ով առևտրի շրջանառությունն աճել է 12.5%–ով շինարարության ծավալն աճել է 13.6%–ով արտահանման ծավալն աճել է 43.9%–ով ներմուծման ծավալն աճել է 50.1%–ով 2022թ․ […]

Հաստատվել է «Ենթակառուցվածքներ ներդրումների դիմաց» ծրագրի անհրաժեշտ բազային պահանջները

Կառավարությունը հաստատել է «Ենթակառուցվածքներ ներդրումների դիմաց» օժանդակության տրամադրման միջոցառման իրականացման անհրաժեշտ բազային պահանջները, օժանդակության տրամադրման կարգը և պայմանները։ Միջոցառման նպատակն է շահառուների համար ստեղծել ծրագիր իրականացնելու համար անհրաժեշտ ենթակառուցվածքների հասանելիություն առանց լրացուցիչ ծախսերի իրականացման, մասնավորապես՝ ճանապարհների, գազամատակարարման, էլեկտրաէներգիայի, ջրամատակարարման և ջրահեռացման միջոցով։ Պետության կողմից անհրաժեշտ ենթակառուցվածքների կառուցման միջոցով աջակցություն կտրամադրվի ներդրողներին՝ ՀՀ-ում ներդրումներ իրականացնելու նպատակով։ […]

Ի՞նչ է ճգնաժամը․ Լավ է այն, թե՞ վատ

Այսօր խոսելու ենք ճգնաժամի մասին: Շտապելով ասենք, որ որքան էլ այն բացասաբար է տպավորված մեր մտքում, այն լավ է, թե վատ, որոշում եք ինքներդ։ Գրեթե ողջ աշխարհը պարբերաբար անցնում է ֆինանսական ցնցումների միջով։ Մեկը մյուսի հետևից եվրոպական մի շարք երկրներ կանգնում են ֆինանսական դեֆոլտի առաջ։ Միայն 2011 թվականին ԱՄՆ-ում փակվել է 43 բանկ՝ ճգնաժամի պատճառով։ […]

Մեկնարկել է ՓՄՁ զարգացման խորհրդի անդամակցության հայտերի ընդունման նոր փուլը

Հայաստանի ներդրումային խորհուրդը ՀՀ էկոնոմիկայի նախարարություն հետ համատեղ հայտարարում է փոխվարչապետին կից ՓՄՁ զարգացման խորհրդի անդամակցության հայտերի ընդունման նոր փուլը: Խորհրդի նպատակն է մշակել օրենսդրական բարեփոխումների փաթեթներ՝ ուղղված Հայաստանում ՓՄՁ-ների անխափան գործունեության ապահովմանը։ Խորհրդին կարող են անդամակցել գործարար համայնքի շահերը ներկայացնող բիզնես ասոցիացաներ, հիմնադրամներ, հասարակական կազմակերպություններ, ինչպես նաև առևտրաարդյունաբերական պալատների և աջակցող դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչներ: […]

Ստորագրվել է հուշագիր ապրանքահումքային բորսայի ստեղծման վերաբերյալ

ՀՀ Էկոնոմիկայի նախարարության և «ԳՊ էքսպերտ գրուպ ենթակառուցվածքների արդիականացում» ՍՊԸ-ի միջև օգոստոսի 22-ին Էկոնոմիկայի նախարարությունում ստորագրվել է հուշագիր պետություն-մասնավոր հատված համագործակցության հիման վրա ապրանքահումքային բորսայի ստեղծման գործընթացի փուլային իրականացման վերաբերյալ։ Նախարարության կողմից փաստաթուղթը ստորագրել է նախարար Վահան Քերոբյանը, իսկ ընկերության կողմից՝ տնօրեն Կարեն Գալուստյանը։ Հանդիպմանը մասնակցոել է նաև նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը։ Հուշագրով նախատեսված ծրագրի […]

Փաշինյանն ու Ղարիբաշվիլին մասնակցել են «Բարեկամության» կամրջի գործարկման միջոցառմանը

Հայասստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին մասնակցել են Բագրատաշեն-Սադախլո անցակետի տարածքում հայ-վրացական «Բարեկամության» կամրջի գործարկման պաշտոնական միջոցառմանը: Վարչապետը հանդես է եկել ելույթով, որում անդրադրաձ է կատարել նաև հայ-վրացական հարաբերություններին՝ տնտեսական հարցերում: «Ներկայիս բարդագույն մարտահրավերների պայմաններում ակնառու աճ է արձանագրվել հայ-վրացական առևտրատնտեսական հարաբերություններում: Ես այսօր հաճելիորեն զարմացա՝ արձանագրելով, որ նախորդ տարվա նույն […]

Ի՞նչ հմտություններով պետք է օժտված լինի ղեկավարը

Soft skill-երը կամ «փափուկ» հմտությունները ցանկացած գործում կարևոր են: Մի քանի անգամ կարևոր է, որ նման հմտությունների տիրապետի ղեկավարը: Շարունակելով կրթական նյութերի շարքը, այսօր ներկայացնելու ենք մի քանի հմտություն, որոնք կօգնեն բոլորին՝ հատկապես ղեկավարներին: Ճկունություն Ղեկավարը այն մարդն է, որի որոշումներից կախված է ընկերության մասնաճյուղի կամ երբեմն ընկերության ճակատագիրը: Այդ պատճառով շատ կարևոր է, որպեսզի […]

Դասընթաց՝ «Հարկային օրենսդրության փոփոխությունների և կանխիկ դրամով գործառնությունների սահմանափակումներ» թեմայով

Հայաստանի Հանրապետության Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ՝ ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ը 2022թ․-ի օգոստոսի 25-ին կազմակերպում է «Հարկային օրենսդրության փոփոխություններ (ապրանքների դրոշմավորմանն առնչվող օրենսդրական փոփոխություններ) և կանխիկ  դրամով գործառնությունների սահմանափակումներ» թեմայով 1-օրյա  դասընթաց: Դասընթացը տեղի կունենա ք. Երևան, Ահարոնյան 12/3 հասցեում, որի ավարտին կտրվի հավաստագիր: Լրացուցիչ տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ այստեղ կամ զանգահարել 060 844 989, […]

Հայաստանի պետական պարտքը մոտենում է 10 մլրդ դոլարին

Ինչպես տեղեկացնում է Արմինֆոն՝ 2022 թվականի հունվար-հուլիս ամիսներին Հայաստանը պետական պարտքն ավելացրել է գրեթե 7,7 տոկոսով կամ 706.2 մլն դոլարով՝ մինչև 9 մլրդ 974 մլն դոլար: Ընդ որում, ԱՄՆ դոլարի նկատմամբ ազգային արժույթի արժևորման արդյունքում պետական պարտքը դրամային արտահայտությամբ կրճատվել է 8.2 տոկոսով կամ 363.1 մլրդ դրամով՝ մինչև 4 տրլն 067 մլրդ դրամ: ՀՀ ֆինանսների […]

7 հմտություն, որոնց պետք է տիրապետի վաճառքների մասնագետը

Վաճառքների մասնագետները իրենց գործում պետք է լինեն հմուտ, որպեսզի կարողնան մշակված խոսքն ու ապրանքի մասին իմացած լավ տեղեկությունն օգտագործեն ի շահ բրենդի: Շարունակելով բիզնեսի համար կրթական նյութեր պատրաստելն, այսօր խոսելու ենք վաճառքների մասնագետի՝ sales manager-ի համար կարևոր 7 հմտությունների մասին: 1. Սովորեք ընտրել լավ ապրանք Պարզ է, որ վաճառքների մասնագետի պրոֆեսիոնալ լինելը ապրանքի լավ որակի […]

5 հաջողված մարքեթինգային օրինակներ․ Մաս 3

Նախորդ նյութում հասցրեցինք ձեզ մակերեսորեն ծանոթացնել մարքեթինգի հետ։ Խոսեցինք մարքեթինգի առաջացման, տերմինի նշանակության, զարգացման էվոլուցիայի, ֆունկցիաների, նպատակների, խնդիրների, հայեցակարգերի և հետազոտությունների մասին։ Մարքեթինգին նվիրված նյութի 2-րդ մասում խոսեցինք 5 հաջողված մարքեթինգային օրինակների մասին։ Այսօր ցանկանում ենք ներկայացնել 5 օրինակ ևս։ 1․ Coca Cola Coca Cola-ի մարքեթինգային քայլերը բազմազան են և դա ներկայացնել ինչ-որ ենթավերնագրի տակ կլինի սխալ, […]

Էկոնոմիկայի նախարարը հանդիպել է խաղողագործների հետ

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքը՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն օգոստոսի 13-ին այցելել էր Արարատի մարզ՝ խաղողի մթերումներին ընդառաջ ոլորտում առկա խնդիրները քննարկելու նպատակով: Այցի ընթացքում նախարարին ուղեկցել է նախարարության Ագրովերամշակման վարչության պետ Գևորգ Ղազարյանը։ Այցի շրջանակում նախարարը Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանի հետ հանդիպել է Այգեզարդի, Լուսառատի և այլ հարակից համայնքների […]

Ինչպե՞ս մոտիվացնել աշխատակիցներին․ Մաս 1

Բիզնեսում հաջողության հասնելու գլխավոր բանաձևերից մեկը հետևյալն է, երբ գոհ են աշխատակիցները՝ գոհ են հաճախորդները։ Այդ պատճառով անչափ կարևոր է ունենալ այնպիսի աշխատակիցներ, որոնք միշտ կլինեն գոհ և մոտիվացված։ Շարունակելով բիզնեսի համար կրթական նյութեր պատրաստելը, այսօր կներկայացնենք 10 միջոց, որոնց շնորհիվ ձեր աշխատակիցները միշտ մոտիվացված կլինեն։ 1․ Լավ վերաբերմունք և աշխատանքային լավ միջավայր Բիզնեսում հաջողության […]

ՊԵԿ-ը զգուշացնում է ակտիվ վարչարարություն սկսելու մասին

Հայաստանի Հանրապետութան Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ դեռևս 2022 թվականի հունիսի վերջին հայտարարել էր, որ «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների պահպանման գծով միառժամանակ վարչարարություն չի իրականացնելու և (կամ) իրականացնելու է պարզեցված վարչարարություն` միաժամանակ հորդորելով հարկ վճարողներին սեղմ ժամկետում ապահովելու օրենքի պահանջների կատարումը: Ընդ որում, ՀԴՄ սարքերում անկանխիկ վճարման ընդունման գործառույթի ակտիվացման գործընթացը դյուրացնելու […]

Բիզնես, որը ոչնչացնում է մշակույթը․ Հայկական տարազներն ու դրանց խեղաթյուրումը

Հայ ազգի ինքնությունն ու արժանապտվությունն արտահայտող տարազները խեղաթյուրվում են։ Խեղաթյուրվում են ոչ միայն մեր ազգային հագուստի ինքնատիպ նախշերը, այլև դրանց յուրահատուկ ոճաբանությունը։ Շուկան ողողվել է մեր հարևան երկրների կողմից ձևախեղված հայկական զարդանախշերը կրող բազում կտորներով, ինչը մեծ ծավալներով իրացվում է մեր երկրում՝ քայլ առ քայլ ոչնչացնելով մեր ազգային հագուստը։ Մեր ժողովրդի մտածողության արտացոլանքը արտահայտող տարազները […]

Հայտնի է հուլիս ամսվա ընթացքում Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը

Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է հուլիս ամսվա ընթացքում Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը: Ըստ նախարարի՝ այն կազմում է 188.856 Քերոբյանի ներկայացրած տվյալների համաձայն այս տարվա հունվար-հուլիս ամիսներին մեր երկիրն ընդունել է մոտ 770. 000 զբոսաշրջիկ: Նախարարը հրապարակմանը կցել է նաև լուսանկարներ, որոնցում մանրամասն ներկայացված է զբոսաշրջիկների քանակն՝ ըստ տարիների, նրանց […]

Ի՞նչ կարող է տալ համագործակցությունը ձեր բիզնեսին

Շարունակելով բիզնեսի համար կրթական նյութեր պատրաստելը, այսօր խոսելու ենք բիզնեսում համագործակցությունների մասին։ Հասկանանք, թե ի՞նչ է համագործակցությունը։ Համագործակցությունը բիզնեսում դա 2 և ավելի կողմերի փոխգործակցության համակարգ է՝ միավորված հատուկ նպատակի շուրջ։ Համագործակցությունը հիմնված է յուրաքանչյուր կողմի հետաքրքրությունների վրա։ Դրանց յուրահատկությունների, համագործակցությունների տեսակների, հնարավոր ուղիների և շատ ամենի մասին խոսելու ենք այս նյութում։ Ինչպիսի՞ն կարող է […]

Ծառայությունների ոլորտի աճը արագացել է՝ 2,7 %-ից դառնալով 26,9 %

Ինչպես տեղեկացնում է Արմինֆոն՝ հղում կատարելով Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեին՝ Հայաստանում 2022թ. առաջին կիսամյակում ծառայությունների ոլորտի աճը կտրուկ արագացել է 2,7 տոկոսից մինչև 26,9 %, ինչի արդյունքում ծավալը գերազանցել է 1.1 տրլն դրամը (2.4 մլրդ դոլար): Հունիս ամսվա ընթացքում մատուցված ծառայությունների ծավալն աճել է 8% — ով (մեկ տարի առաջ 3.9% — ի դիմաց)՝ կազմելով […]

Դրամաշնորհային մրցույթ՝ նոր և գործող հյուրատների համար

Մեկնարկում է «Գյուղական տուրիզմի զարգացման» ծրագրի 3-րդ փուլը, որն իրականացվում է Գերմանիայի Բնության Պահպանության Միության (NABU) Հայաստանյան մասնաճյուղի և ԱԿԲԱ Ֆեդերացիայի կողմից։ Ծրագիրն ունի 2 անվանակարգ․ 1․ Դրամաշնորհ «Նոր կառուցվող հյուրատուն» Դրամաշնորհը նախատեսված է այն մարդկանց համար, ովքեր  որոշել և արդեն իսկ սկսել են կառուցել կամ վեարակառուցել հյուրատուն, որը հնարավորություն կունենա ընդունել զբոսաշրջիկների։ 2․ Դրամաշնորհ «Գործող հյուրատուն» Դրամաշնորհը […]

Երևանում կանցկացվի հայկական գործարար համաժողով

Սեպտեմբերի 20-ին Երևանում տեղի կունենա Armenian Business Forum (ABF) 2022՝ ամենամյա գործարար համաժողովը, որը կանցկացվի երկրորդ տարին անընդմեջ՝ «Տաշիր» ընկերությունների խմբի աջակցությամբ: Համաժողովի կազմակերպիչը, որը մեկ հարթակում կմիավորի Հայաստանի և մի շարք այլ երկրների միջին և խոշոր բիզնեսի տարբեր ճյուղերի ձեռներեցների, հայ գործարարների ընկերակցությունն է: Այդ մասին ասվում է ընկերությունների խմբի հաղորդագրության մեջ։ Աղբյուրի համաձայն, […]

Դասընթաց` «Հարկային օրենսդրության փոփոխությունների և կանխիկ դրամով գործառությունների սահմանափակումներ» թեմայով

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության Պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական կայքը` ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ը 2022թ․-ի օգոստոսի 10-ին կազմակերպում է «Հարկային օրենսդրության փոփոխություններ (ապրանքների դրոշմավորմանն առնչվող օրենսդրական փոփոխություններ) և կանխիկ դրամով գործառնությունների սահմանափակումներ» թեմայով 1-օրյա դասընթաց: Դասընթացը տեղի կունենա ք. Երևան, Ահարոնյան 12/3 հասցեում, որի ավարտին կտրվի հավաստագիր: Լրացուցիչ տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ այստեղ կամ […]

Ի՞նչ է տելեգրամը և ի՞նչի շնորհիվ այն կարող է օգնել ձեր բիզնեսին

Մի քանի տարի առաջ Հայաստանում շատ քչերն էին տեղեկացված, թե ինչ է տելեգրամը։ Այդուհանդերձ, ներկայումս շատերն այն օգտագործում էին ուղղակի շփվելու համար հարմար, սակայն տելեգրամի ներուժը ավելին է։ Ելնելով մեր նախորդ կրթական նյութերից շատերն արդեն ունեն պատկերացում, թե ինչպես զարգացնել իրենց բիզնեսը՝ Ֆեյսբուք և ինստագրամ սոցիալական ցանցերում: Շարունակելով ՓՄՁ-ների և բիզնեսի համար կրթական նյութեր պատրաստելը, […]

Կայացել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի հերթական նիստը

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքը՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանի գլխավորությամբ և Հայաստանի ներդրումային խորհրդի համակարգմամբ օգոստոսի 2-ին նախարարությունում կայացել է փոխվարչապետին կից ՓՄՁ զարգացման ենթախորհրդի հերթական նիստը, որին մասնակցել են խորհրդի անդամները, պետական տարբեր գերատեսչությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Ռաֆայել Գևորգյանը բացման խոսքում նշեց, որ ՀՀ Կառավարության ծրագրով նախատեսված […]

Իրանում և Կատարում քննարկվել է տնտեսության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքը՝ Նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը հուլիսի 24-27-ը այցելել է Իրանի Իսլամական Հանրապետություն և Կատարի Պետություն՝ տնտեսության ոլորտում համագործակցության հեռանկարները քննարկելու նպատակով։ Այցի շրջանակում հուլիսի 25-ին Նարեկ Տերյանն ու ՀՀ առևտրական կցորդ Վարդան Կոստանյանը Թեհրանում մասնակցել են Առևտրի, արդյունաբերության և հանքարդյունաբերության հարցերով համատեղ աշխատանքային խմբի նիստին։ Իրանական կողմից […]

Վերաֆինանսավորման տոկոսադրույքը սահմանվել է 9.5 տոկոս 

Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկը տեղեկացնում էր, որ այսօր՝ օգոստոսի 2-ին տեղի է ունեցել բանկի խորհրդի նիստ, որի ժամանակ որոշվել է՝ Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացնել 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 9.5%, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը սահմանել 11%, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 8%:

Արդշինբանկը ՓՄՁ-ներին առաջարկում է նոր վարկատեսակ

Ինչպես տեղեկանցնում է Արմինֆոն՝ Արդշինբանկը հայտարարել է նոր տեսակի վարկի մասին՝  SME-FLEXI, որը կօգնի ՓՄՁ-ներին, արտահանողներին և ներմուծողներին լուծել ընթացիկ իրացվելիության, շրջանառու միջոցների համալրման, կրեդիտորական պարտքերի մարման, մաքսազերծման, հարկային պարտավորությունների կատարման, ինչպես նաև աշխատողներին աշխատավարձերի վճարման հարցերը։ «Մենք կօգնենք ՓՄՁ-ներին արդյունավետ կառավարել իրենց դրամական հոսքերը և ներդրումներ կատարել աճի մեջ», — ասել է Արդշինբանկի ՓՄՁ […]

Միջազգային պահուստների և արտարժութային իրացվելիության ստանդարտ աղյուսակը

Հայաստանի Հանրապետության Կենտրոնական Բանկը տեղեկացնում է, որ մշակվել է Միջազգային պահուստների և արտարժութային իրացվելիության ստանդարտ աղյուսակը՝  Տվյալների տարածման հատուկ չափորոշիչի շրջանակներում (ՏՏՀՉ) և նպատակ ունի գնահատել անդամ երկրների արտարժութային դիրքն ու իրացվելիությունը: Եթե միջազգային պահուստային ակտիվները պահանջներ են ոչ ռեզիդենտների նկատմամբ, ապա միջազգային պահուստների և արտարժութային իրացվելիության ստանդարտ աղյուսակը ընդգրկում է ռեզիդենտների և ոչ ռեզիդենտների […]

Արմեն Արզումանյանն ընդունել է Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպանին

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքը՝ նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանն ընդունել է Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Պավել Չեպլակին՝ տնտեսության ոլորտում երկկողմ համագործակցության հեռանկարները քննարկելու նպատակով։ Զրուցակիցներն անդրադարձել են առևտրի ոլորտում փոխգործակցության ակտիվացմանը, ապրանքաշրջանառության ծավալների ավելացմանը, ինչպես նաև այս ուղղությամբ երկկողմ ցուցանիշների բարելավմանը։ Հանդիպման ընթացքում Արմեն Արզումանյանն առաջարկել է դիտարկել Լեհաստանում […]

Տեղի է ունեցել ֆրանչայզինգի ոլորտին նվիրված միջոցառում

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքը՝ Նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը հուլիսի 26-ին մասնակցել է «Ֆրանչայզինգի զարգացման խորհրդատվություն Հայաստանում» միջոցառմանը, որն իրականացվել է ԱՄՆ առևտրի դեպարտամենտի ֆինանսավորմամբ և ՀՀ Էկոնոմիկայի նախարարության և Հայաստանում ԱՄՆ դեսպանատան համատեղ ջանքներով։ Ծրագիրը նպատակ ունի գնահատել Հայաստանում ֆրանչայզինգի շուկայի հնարավորությունները և նպաստել ԱՄՆ-ի և Հայաստանի միջև ներդրումների և […]

5 հաջողված մարքեթինգային օրինակներ․ Մաս 2

Նախորդ նյութում հասցրեցինք ձեզ մակերեսորեն ծանոթացնել մարքեթինգի հետ։ Խոսեցինք մարքեթինգի առաջացման, տերմինի նշանակության, զարգացման էվոլուցիայի, ֆունկցիաների, նպատակների, խնդիրների, հայեցակարգերի և հետազոտությունների մասին։ Այսօր ցանկանում ենք խոսել հաջողված մարքեթինգային օրինակների մասին։ Spotify Spotify-ին ծանոթ են շատերը։ Այս օրինակը բավականին լավ արտացոլում է մարքեթինգային ճիշտ ռազմավարության կարևորությունը։ Spotify-ի օրինակը լավագույնն է այն բանի, թե ինչպես պահել օգտատերերին […]

«Թույլատվական փաստաթղթեր» էլէկտրոնային համակարգին միացել են նոր պետական մարմիններ

Ինչպես տեղեկացնում է Պետական եկամուտների կոմիտեն՝ «Թույլատվական փաստաթղթեր» էլեկտրոնային համակարգին միացվել են նաև ՀՀ պաշտպանության, ՀՀ շրջակա միջավայրի, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունները և ՀՀ ոստիկանությունը։ Նշենք, որ «Թույլատվական փաստաթղթեր» համակարգի ներդրման նպատակը մաքսային ձևակերպումների և թույլատվական փաստաթղթերի տրամադրման գործընթացի պարզեցումն է և ժամանակի ու ռեսուրսների խնայումը՝ նվազագույնի հասցնելով պետական մարմինների հետ շփումները։ […]

Իրանը հաջողությամբ ընդլայնում է Հայաստանի հետ առևտուրը

Իրանի առևտրի աջակցման կազմակերպության (ԱԱԿ) ղեկավար Ալիռեզա Փեյմանփակը հայտարարել է, որ Իրանին հաջողվել է ընդլայնել առևտրային կապերը Հայաստանի հետ, և անցյալ տարի այդ հարավկովկասյան պետություն է արտահանվել 2.3 միլիարդ դոլարի տեխնիկական ծառայություններ: Նրա խոսքով ՝ Հայաստանը, որպես Եվրասիական տնտեսական միության անդամ, նպատակ է հետապնդում ընդլայնել արտաքին առևտուրը, տեղեկանում ենք Արմինֆոյից: Փեյմանփակը, որը նաև արդյունաբերության, հանքարդյունաբերության […]

Հայաստանի 1000 խոշոր հարկատուները

Հայաստանի Հանրապետության Պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական կայքը հրապարակել է Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկը։ 1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2022թ. պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 722 մլրդ 325 մլն դրամ: Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 613 մլրդ 72 մլն դրամ, իսկ մաքսային մարմին կատարված վճարումների գումարը՝ ավելի քան […]

2022թ․ հունիսի մակրոտնտեսական օպերատիվ ցուցանիշները

Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարությունը հրապարակել է 2022 թվականի հունիս ամսվա մակրոտնտեսական օպերատիվ ցուցանիշները։ Ըստ 2021 թվականի հունվար-հունիս համեմատությամբ՝ Տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 11.8% Արդյունաբերության թողարկման ծավալն աճել է 5.8%–ով Ծառայությունների ծավալն աճել է 26.9%–ով Առևտրի շրջանառությունն աճել է 10.7%–ով Շինարարության ծավալն աճել է 12.7%–ով Գյուղատնտեսության ծավալը նվազել է -5.4%-ով Արտահանման ծավալն աճել է 36.3%–ով […]

Հայաստանի տնտեսությունը շարունակում է իր աճը

Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ Հայաստանի տնտեսությունը շարունակում է աճել։ «Հայաստանի տնտեսությունը շարունակում է իր վստահ աճը` հունիսին արագանալով մինչև տնտեսական ակտիվության 118.5% ցուցանիշի։ Ամենաուրախալին արդյունաբերության 119% ցուցանիշն է, որը, հանքաարդյունաբերության ոլորտի նվազման ֆոնին նշանակում է մշակող արդյունաբերության զգալի աճ», — գրել է Քերոբյանը, հրապարակմանը կից տեղադրելով վիճակագրական […]

Վահան Քերոբյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հուլիսի 22-ին ընդունել է Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին գյուղատնտեսության ավագ տնտեսագետ Յան Յուստ Նեյհոֆը և գյուղատնտեսության ավագ մասնագետ Արուսյակ Ալավերդյանը։ Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։ Հանդիպման նպատակն էր քննարկել գյուղատնտեսության ոլորտում ներկայում իրականացվող քաղաքականությունն ու ոլորտի առաջնահերթությունները, Համաշխարհային բանկի […]

Կոնվերս բանկն առաջարկում է կարճաժամկետ ֆինանսավորում ՓՄՁ-երին

Կոնվերս Բանկը փոքր և միջին ձեռնարկություններին (ՓՄՁ) է առաջարկում երեք արժույթով՝ ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար և Եվրո, մինչև 12 ամիս մարման ժամկետով վարկավորում՝ կարճաժամկետ իրացվելիության ֆինանսավորման նպատակով: Վարկավորումից հետո մարման ժամկետը հաճախորդի ցանկությամբ հնարավոր է երկարաձգել մինչև 48 ամիս: Կարճաժամկետ իրացվելիության ֆինանսավորման վարկը շուկայում առկա նմանատիպ այլ առաջարկներից տարբերվում է առաջին հերթին ճկունությամբ: Այն հաճախորդին հնարավորություն է […]

Հայաստանում աշխատաշուկան շարունակում է աճել

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ Հայաստանում աշխատաշուկան շարունակում է աճել։ Հունիս ամսին աշխատաշուկան թարմացրել է իր լավագույն ցուցանիշը: «Այժմ ունենք 681,050 աշխատատեղ, ինչը 8.000-ով ավել է, քան նախորդ ամիսը, իսկ անցած տարվա հունիսի նկատմամբ, աճը կազմել է ավելի քան՝ 37.000», — գրել է Քերոբյանը, հրապարակմանը կից տեղադրելով վիճակագրությունը։

Օնլայն վաճառքները խթանելու գործիքները․ Մաս 1

Ըստ Data Insight-ի տվյալների՝ 2019 թվականի առաջին 6 ամիսների ընթացքում Ռուսաստանում օնլայն գնումների շուկան հասել է 725 միլիարդ ռուբլու: Առաջին կիսամյակում ռուս ինտերնետ-օգտատերերը կատարել են 191 միլիոն ռուբլու գնումներ համացանցում։ Այս ցուցանիշը ավելին է, քան ողջ 2016 թվականի գնումները։ Ընդամենը 3 տարի և այսքան աճ։ Հայաստանում ևս նույն պատկերն է։ 2020 թվականին, երբ ողջ աշխարհը […]

Հասանելի է ՀԴՄ սարքում անկանխիկ վճարման ընդունման գործառույթի ակտիվացման դիմումի էլեկտրոնային տարբերակը

Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում հասանելի է ՀԴՄ սարքում անկանխիկ վճարման ընդունման գործառույթի ակտիվացման դիմումը։ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ՀԴՄ սարքերում անկանխիկ վճարման ընդունման գործառույթի ակտիվացման գործընթացը դյուրացնելու նպատակով, Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում արդեն հասանելի է ՀԴՄ սարքում անկանխիկ վճարման ընդունման գործառույթի ակտիվացման դիմումը։  Հարկ վճարողների կողմից ներկայացված դիմումը ՀՀ ՊԵԿ-ի կողմից փոխանցվելու […]

Քննարկվել են տնտեսության ոլորտում հայ-սիրիական համագործակցության ընդլայնման հնարավորությունները

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հուլիսի 18-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Սիրիայի Արաբական Հանրապետության նորանշանակ դեսպան` Նորա Արիսյանին՝ տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքը։ Ողջունելով դեսպանին՝ Վահան Քերոբյանը նշել է, որ առկա է հայ-սիրիական տնտեսական հարաբերությունների զարգացման մեծ ներուժ, սակայն անհրաժեշտ է, որպեսզի հայ և սիրիացի գործարարներն ավելի իրազեկված լինեն ու բացահայտեն միմյանց […]

Վահան Քերոբյանը հանդիպել է Հայաստանում` Ամերիկայի առևտրի պալատի ներկայացուցիչների հետ

Նախարար Վահան Քերոբյանը հուլիսի 18-ին մասնակցել է Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի (ՀԱԱՊ) նախաձեռնությամբ կազմակերպված հանդիպում-քննարկմանը` տեղեկացնում է Հայաստաբի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքը։ Հանդիպմանը ներկա էին նախարարի տեղակալ Անի Իսպիրյանը, ՀԱԱՊ անդամ կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Շնորհակալություն հայտնելով նախարարին քննարկմանը մասնակցելու համար՝ ՀԱԱՊ խորհրդի նախագահ Աշոտ Հովհաննիսյանը հույս է հայտնել, որ մասնավոր հատվածի հետ տնտեսության տարբեր ոլորտներում […]

Դասընթաց՝ ոչ ռեզիդենտի շահութահարկի հաշվարկման առանձնահատկությունների վերաբերյալ

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության Պետական Եկամուտների կոմիտեի պաշտոնական կայքը՝ ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ը 2022 թ.-ի հուլիսի 27-ին և 29-ին կազմակերպում է «Ոչ ռեզիդենտի շահութահարկի հաշվարկման առանձնահատկությունները» թեմայով 2-օրյա դասընթաց: Դասընթացը տեղի կունենա ք. Երևան, Ահարոնյան 12/3 հասցեում, որի ավարտին կտրվի հավաստագիր: Լրացուցիչ տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ այստեղ կամ զանգահարելով 060 844 989, 060 […]

Մարքեթինգ․ Մաս 1

Շատերը գիտեն, թե ինչ է մարքեթինգը և ինչպես այն կարող է օգնել բիզնեսին։ Այսօրվա իրականության մեջ շատերն են զբաղվում մարքեթինգով և օգնում տարատեսակ ոլորտներին զարգանալու և դրական շարժ ունենալու գործում։ Որտեղի՞ց է եկել մարքեթինգը, ի՞նչ է նշանակում, ի՞նչ նպատակ է հետապնդում և ի՞նչ խնդիրներ է լուծում։ Այս և շատ այլ հարցերի մասին կխոսենք ստորև։ Որտեղի՞ց […]

Հայաստանն ու Բուլղարիան խորացնում են բիզնես կապերը գինեգործության ոլորտում

Բուլղարիայի Յամբոլի առևտրաարդյունաբերական պալատը Էնթերփրայզ Արմենիայի («Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամ) հետ համատեղ իրականացնում է «ԳինուԳործ» ծրագիրը (ENI/2019/411-865 – EU4BCC — ID 1002), որը համակարգվում է EUROCHAMBRES-ի կողմից, ֆինանսավորվում՝ EU4Business ԵՄ նախաձեռնության ներքո», — տեղեկացնում է Արմինֆոն։ Ծրագրի հիմնական նպատակն է ակտիվացնել առևտրային և համագործակցային կապերը երկու երկրների ՓՄՁ-ների և ԳԾՄ-ների միջև: Ծրագիրը միտված է Եվրամիության […]

Հուլիսի 26 — 27-ին տեղի է ունենալու ֆրանչայզինգի ոլորտին նվիրված միջոցառում

Հուլիսի 26 — 27-ին տեղի է ունենալու ֆրանչայզինգի ոլորտին նվիրված միջոցառում, որը կազմակերպվել է Էկոնոմիկայի նախարարության և ԱՄՆ-ի Առևտրի դեպարտամենտի համատեղ ջանքերով։ ԱՄՆ-ի Առևտրի դեպարտամենտի մասնագետներն ուսումնասիրելու են Հայաստանում ֆրանչայզինգի ոլորտը և գնահատելու են դրա զարգացման հնարավորությունները, ինչպես նաև կազմակերպվելու են դասընթացներ ֆրանչայզինգի բիզնեսով հետաքրքրված անձանց և կազմակերպությունների համար։ Երկկողմ հետաքրքրության դեպքում ԱՄՆ-ի Առևտրի դեպարտամենտը […]

Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնական կայքը՝ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ «Հայաստանի վարչապետը շնորհավորել է Թուրքիայի նախագահին Կուրբան Բայրամի առթիվ, իսկ Թուրքիայի նախագահը շնորհավորել է Հայաստանի վարչապետին գալիք Վարդավառի՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնի առթիվ։ Ղեկավարներն ընդգծել են իրենց երկրների միջև հարաբերությունների կարգավորման երկկողմ գործընթացի կարևորությունը, ինչը կնպաստի […]

Հայաստանում բացվել է հայ-նիդերլանդական առևտրի պալատ

«Նիդերլանդական-հայկական գործարարության օրեր 2022» երկօրյա միջոցառման ընթացքում քննարկվել են նիդերլանդա-հայկական գործարար շրջանակների փոխշահավետ համագործակցության հեռանկարները, ներկայացվել են շինարարության, գյուղատնտեսության ու տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտների հնարավորությունները, առկա խնդիրները և առաջարկվող խելացի լուծումները, հնարավոր ֆինանսավորման մեխանիզմները, նիդերլանդական ներդրումների ներգրավման համար հայկական շուկայի գրավչությունը և այլ շատ հարցեր: Այդ մասին ասվում է ՀՀ-ում Նիդերլանդական Թագավորության դեսպանության հաղորդագրությունում: «Նիդերլանդների ու […]

ՊԵԿ նախագահը Թբիլիսում աշխատանքային հանդիպում է ունեցել Վրաստանի գործընկերոջ

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական կայքը` Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը, Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանի գլխավորած պատվիրակության կազմում, հուլիսի 7-ից 8-ն աշխատանքային երկօրյա այցով գտնվել է Վրաստանում: Այցի շրջանակում հանդիպումներ են տեղի ունեցել Վրաստանի ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլիի, ինչպես նաև Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության ղեկավար Լևան Կակավայի հետ: Վրաստանի ֆինանսների […]

Հայաստանն ու Վրաստանը պարզեցնում են մաքսային հսկողության ընթացակարգը

Հայաստանի Հանրապետության Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է՝ «Այսօր գործընկերոջս՝ Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության ղեկավար Լևան Կակավայի հետ Թբիլիսիում ստորագրել ենք «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի և Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության միջև տրանսպորտային միջոցների և ապրանքների միջազգային տեղափոխման վերաբերյալ նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման մասին» հուշագրից բխող ծրագրի մեկնարկի […]

Հանդիպում՝ ՌԴ կլաստերների, տեխնոպարկերի և հատուկ տնտեսական գոտիների ընկերակցության փորձագետների հետ

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքը՝ նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը հուլիսի 7-ին, «ՀՀ-ում ազատ տնտեսական գոտիների ներդրումային գրավչության բարձրացում՝ կլաստերային քաղաքականության մեխանիզմի կիրառմամբ» միջազգային նախագծի շրջանակներում, հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության Կլաստերների, տեխնոպարկերի և հատուկ տնտեսական գոտիների ընկերակցության միջազգային փորձագետների հետ: Նախագիծն իրականացվում է ՀՀ-ում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի աջակցությամբ։ Հանդիպմանը ներկա էին […]

Ինչպե՞ս կարող է ինստագրամն օգնել ձեր բիզնեսին

Թե ինչ է համացանցը պատկերացում ունեն բոլորը։ Չնայած նախորդ նյութում, որտեղ ներկայացնում էինք, թե ինչպես կարող է ֆեյսբուքը խթանել վաճառքների աճին, հակիրճ ներկայացրել ենք համացանցի գովազդային հակման մասին, սակայն դրա կարճ սահմանումը մեջբերենք ևս մեկ անգամ՝ Համացանցը տիրույթ է, որտեղ կարող եք ներկայացնել ձեր գովազդը կամ արտադրանքը, այդպիսով ազդելով թիրախայաին լսարանի վրա: Համացանցը կարող է […]

Հայ-նիդերլանդական գործարարության օրեր

ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը հուլիսի 6-ին մասնակցել է հայ-նիդերլանդական գործարար օրերի պաշտոնական բացման արարողությանը՝ տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարւության պաշտոնական կայքը։ Միջոցառմանը ներկա էին նաև Հայաստանում Նիդերլանդների արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Յակոբ Սխերմերսը, ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանը, պետական և մասնավոր հատվածի այլ ներկայացուցիչներ։ Շնորհակալություն հայտնելով Նիդերլանդների Թագավորության դեսպանությանը […]

Վահան Քերոբյանն ու Դեն Բիլզերյանը քննարկել են Հայաստանում ներդրումներ անելու հնարավորությունները

Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հանդիպել է ամերիկահայ պրոֆեսիոնալ պոկեր խաղացող Դեն Բիլզերյանի հետ։ Քերոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում արտադրական ներդրումներ անելու հնարավորությունները։ Նշենք, որ Բիլզերյանը Հայաստան է ժամանել այսօր։ Հիշեցնենք, որ նա 2018 թվականին ևս այցելել էր Հայաստան, հայկական անձնագիր ստացել և հաշվառվել ՀՀ ԶՈւ–ում։

Քննարկվել է Հայաստանում կանաչ տնտեսության անցման հայեցակարգի նախագիծը

ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անի Իսպիրյանը հուլիսի 4-ին կազմակերպել էր հանդիպում՝ նվիրված Հայաստանում կանաչ տնտեսության անցման հայեցակարգի նախագծի քննարկմանը։ Տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքը։ Հանդիպմանը ներկա էին Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (UNDP) Քաղաքականության հարցերով խորհրդատու Գարիկ Խաչիկյանը, ԵՄ-ը կլիմայի համար տարածաշրջանային ծրագրի առաջադրանքի ղեկավար-մեղմման փորձագետ Արտակ Բաղդասարյանը, UNDP-ի և նախարարության համապատասխան ստորաբաժանումների […]

Buy Armenian-ի բազմահազարանոց խումբը՝ նոր հնարավորությունների հարթակ

Արդեն բազմիցս հասցրել ենք խոսել օնլայն գնումների հայկական ամենամեծ հարթակի՝ Buy Armenian-ի մասին։ Հարթակի ֆեյսբուքյան խումբը «հայկական ֆեյսբուքի» ամենամեծ խմբերից է։ Այն ունի 47500 անդամից ավելի և յուրաքանչյուր օր, խմբում նոր տեղադրված հրապարակումներով, հանրության լայն շերտերին է ներկայացվում հայկական արտադրանքը։ Ներկայացված հայկական արտադրանքի լայն տեսականին բազմազան է` չրերից մինչև հագուստ, ձեռագործ իրերից մինչև շոկոլադներ, աքսեսուարներից […]

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի և Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարար Սվենյա Շուլցեի մամուլի ասուլիսը

Վերջերս տեղի է ունեցել ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի և Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարար Սվենյա Շուլցեի մամուլի ասուլիսը։ Վահան Քերոբյանն ասել է, որ քննարկվել են Հայաստանի և Գերմանիայի հարաբերությունների մակարդակը բարձրացնելու շրջանակներում հնարավոր համագործակցության նոր ձևաչափերը ոչ միայն հաստատված համագործակցության ոլորտներում, այլև նորերում: Նա առանձնացրել է վերականգնվող էներգիան, արևային էներգետիկան, ջրածնային տեխնոլոգիաները, […]

Մշակույթը բիզնեսի վերածելու և արմատական մշակույթի հիման վրա՝ նոր արտադրանքներ ստեղծելու ձգտումը․ Nazani Collection Art

Մշակույթը բիզնեսի վերածելու և արմատական մշակույթի հիման վրա՝ նոր թրենդային արտադրանքներ ստեղծելու, աշխարհին ցույց տալու, ընդլայնելու, վաճառելու, զարգացնելու նպատակով մեր այսօրվա զրուցակիցը՝ Նազանի Նազանյանը, հիմնադրեց իր բրենդը՝ Nazani Collection Art-ը: Նազանին մասնագիտությամբ նկարչուհի-դիզայներ է, պատմաբան-մանկավարժ և հագուստի մոդելավորող։ Նա պատմում է, որ շուրջ 10 տարվա աշխատանքային փորձից հետո հիմնադրել է սեփական բիզնեսը՝ «Ի սկզբանե, որպես […]

Անի Իսպիրյանն ընդունել է Համախարհային բանկի պետական-մասնավոր գործընկերության մասնագետ Ելենա Տիմուշևային

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անի Իսպիրյանն ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) պետություն-մասնավոր գործընկերության (ՊՄԳ) մասնագետ Ելենա Տիմուշևային, ՀԲ ՊՄԳ խորհրդատու Մարսել վան դեն Բրոեկին և Հայաստանում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչ Լովիսա Սոմմերհոլթին՝ տեղեկանում ենք Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքից։ Հանդիպմանը կողմերը քննարկել են Հայաստանում ՊՄԳ օրենսդրության համատեքստում հնարավոր ծրագրերի մշակմանն ու իրականացմանն ուղղված առաջիկա աշխատանքները, մասնավորապես […]

Ֆեյսբուքը` վաճառքների խթանիչ

Շատերը գիտեն, թե ինչ է համացանցը, սակայն քչերն են տեղյակ, թե ինչպես կարող է համացանցը դառնալ բիզնեսի համար խթանիչ «գործիք» և դա միայն այն ժամանակ, երբ կարողանում եք համացանցը օգտագործել արդյունավետ: Համացանցը տիրույթ է, որտեղ կարող եք ներկայացնել ձեր գովազդը կամ արտադրանքը, այդպիսով ազդելով թիրախայաին լսարանի վրա: Համացանցը կարող է նպաստել հատկապես փոքր և միջին […]

Social Impact Award 2022. 4 հաղթող՝ 1500 եվրո դրամական պարգև

Impact Hub Yerevan-ը Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Համագործակցություն հանուն սոցիալական ազդեցության» ծրագրի շրջանակում իրականացնում է Social Impact Award 2022-ը, որի գլխավոր նպատակը երիտասարդ նորարարներին աջակցելն է՝ կառուցելու սոցիալական ձեռնարկություններ, որոնք լուծում են ժամանակի խնդիրները։ Եթե ունես սոցիալական որևէ խնդրի լուծում առաջարկող գաղափար, ապա ճիշտ ժամանակն է դիմելու և հնարավորություն ստանալու ընդգրկվել 10 մասնակիցների ցանկում, ովքեր […]

Արմեն Արզումանյանն ու Ռաֆայել Գևորգյանն ընդունել են Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Մարչին Փշիդաչի գլխավորած պատվիրակությանը

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքը՝ Նախարարի տեղակալներ Արմեն Արզումանյանն ու Ռաֆայել Գևորգյանն հունիսի 28-ին ընդունել են Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Մարչին Փշիդաչի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա է գտնվել նաև Լեհաստանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սամվել Մկրտչյանը։ Արմեն Արզումանյանն ու Ռաֆայել Գևորգյանն ողջունել են հյուրերին և բարձր գնահատել […]

LEAD4SHIRAK-ը հայտարարում է դրամաշնորհային մրցույթ

LEAD4SHIRAK-ը հայտարարում է դրամաշնորհային մրցույթ։ Մրցույթի մասնակցության հրավերի մեջ, մասնավորապես, նշված է՝ LEA4DShirak ծրագիրը հրավիրում է 2 Տեղական ակտիվ խմբերի (ՏԱԽ) տարածաշրջաններին ներկայացնելու դրամաշնորհային մրցույթի մասնակցության հայտեր։ Դրամաշնորհային ծրագրով նախատեսվում է ֆինանսական աջակցություն տրամադրել հյուսիսային և հարավային Տեղական ակտիվ խմբերի (ՏԱԽ) տարածաշրջաններում գրանցված և/կամ փաստացի գործող մասնավոր, հանրային/պետական, ոչ առևտրային հատվածի իրավաբանական անձանց՝ համայնքային զարգացման […]

Էկոնոմիկայի և Ֆինանսների նախարարները հանդիպել են գործարարների հետ

Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանի հետ հանդիպում են ունեցել գործարարների հետ։ «Հունիսի 27-ին Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանի հետ հանդիպում ունեցանք գործարարների խմբի հետ, ովքեր բաց նամակով դիմել էին մեր նախարարություններին և Կենտրոնական բանկին՝ մտահոգություն հայտնելով իրենց բիզնեսի վրա դրամի անկանխատեսելի արժևորման բացասական ազդեցության կապակցությամբ։ […]

Քննարկվել են հայ-լիտվական տնտեսական կապերը զարգացնելու հնարավորությունները

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքը՝ Նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանը հունիսի 24-ին ընդունել է Լիտվայի էկոնոմիկայի և նորարարության նախարարի տեղակալ Յովիտա Նելիուփշինեին և Հայաստանում Լիտվայի դեսպան Ինգա Ստանիտե Տոլոչկիենեին։Ողջունելով հյուրերին՝ նախարարի տեղակալը կարևորել է Լիտվայի հետ հարաբերությունների ընդլայնումը՝ հաշվի առնելով երկու երկրների առկա ներուժն ու աշխարհաքաղաքական զարգացումները։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են […]

ՊԵԿ համալիր հարկային ստուգումների տարեկան ծրագրում ընդգրկված է 725 հարկ վճարող

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության Պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական կայքը՝ 725 հարկ վճարողի մոտ Պետական եկամուտների կոմիտեն, 2022թ. հուլիսի 1-ից մինչև 2023թ. հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում, կիրականացնի համալիր հարկային ստուգումներ:  Տնտեսվարողները ստուգումների տարեկան ծրագրում ընդգրկվում են բացառապես ռիսկերի գնահատման ինքնաշխատ համակարգի միջոցով՝ տնտեսվարողի ներկայացրած հաշվարկ հաշվետվությունների և դրանցում արտացոլված ցուցանիշների հիման վրա: Այս տարվա ստուգումների […]

Երեխաներին անմոռանալի պահեր պարգևող մրցույթ․ «Չոչի մրցույթ 2022»

«Չոչի մրցույթը»-ը՝ «Հայ ծնողների ակումբ»-ի կազմակերպած մրցույթն է, որին կարող են մասնակցել 6-14 ամսական երեխաները: Այս ուրախալի միջոցառումն արդեն իրականացվել է երկու անգամ՝ բազում երեխաների և ծնողների պարգևելով անմոռանալի զգացումներ: Առջևում «Չոչի» երրորդ մրցույթն է: Միջոջառման նպատակը առողջ ապրելակերպն է, իսկ«Չոչորդների» նպատակը՝ մրցույթում հաղթելն է, ինչի համար անհրաժեշտ է հաղթահարել 5 մետր երկարությամբ «չոչուղին»: Բոլոր […]

Նոր մոտեցում՝ վեբ ծրագրավորման ոլորտում

Անհամատեղելին համատեղելու մեծ ցանկությամբ ու ձգտումով առաջնորդվող երիտասարդ Նարեկ Թամազյանը համահիմնադիրն է Վենտե վեբ կայքերի ծառայություններ մատուցող ընկերության։ Չնայած երիտասարդ տարիքին, այս ոլորտում մեծ փորձ ձեռք բերած Նարեկը մի օր որոշեց Գյումրիում գործող ԲԱԼ թվային մարքեթինգի ԼԱԲ-ի տնօրեն Միշա Պողոսյանին ներկայացնել իր գաղափարը և հավանության արժանանալուց հետո սկսվեց աշխատանքները։ «Ի սկզբանե ԲԱԼ թվային մարքեթինգ ԼԱԲ-ի […]

Հայկական օնլայն գնումների ամենամեծ հարթակը 1 տարեկան է

Buy Armenian հարթակը ստեղծվեց պատերազմի օրերին և փոխեց շատերի կյանքը։ Հարթակի ստեղծման օրից մի քանի ամիս անց ստեղծվեց buyarmenian.com կայքը, ինչի շնորհիվ հայ արտադրողը կարողացավ մի քանի անգամ մեծացնել իր վաճառքի ծավալները, իսկ գնորդը, որը նախընտրում է հայկական ապրանքանիշը ունեցավ մեծ ընտրության հնարավորություն։ Այս հարթակի շնորհիվ վճարվել է 30 միլիոն դրամից ավել հարկ՝ ի շահ […]

Թիմային աշխատանքը կարգավորելու 7 քայլ

Յուրաքանչյուր ղեկավար կյանքում գոնե մեկ անգամ բախվել է խնդրի, երբ թիմում ինչ-որ բան այն չէ և աշխատանքները իրենց հունով չեն ընթանում։ Որպես այդպիսին, թիմում յուրաքանչյուրը վառ անհատականություն է և իր գործի գիտակը, սակայն թիմային աշխատանքը նրանց մոտ այդքան էլ լավ չի ստացվում։ Շարունակելով պատրաստել կրթական նյութեր, այսօր խոսելու ենք թիմային աշխատանքը կարգավորելու և ցանկալի արդյունքին […]

Վահան Քերոբյանը մասնակցել է Երևանում անցկացվող ԱՊՀ երկրների պարտատոմսերի կոնգրեսին

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մասնակցել է հունիսի 23-24-ին Երևանում անցկացվող ԱՊՀ երկրների պարտատոմսերի 18-րդ կոնգրեսի շրջանակում կայացած «Հայաստանի Հանրապետության ֆինանսական շուկա» թեմայով պանելային քննարկմանը։ Համաժողովին բացման խոսքով հանդես է եկել «Cbonds» ընկերությունների խմբի հիմնադիր Սերգեյ Լյալինը։ Ողջունելով միջոցառման մասնակիցներին, Վահան Քերոբյանն իր գոհունակությունն է հայտնել […]

Ի՞նչ է լիզինգը, ինչպե՞ս է այն առաջացել և ի՞նչ հնարավորություններ է տալիս մարդկանց

Շարունակելով բիզնեսի մասին կրթական նյութեր պատրաստելը, այսօր կխոսենք լիզինգի մասին։ Ինչպե՞ս է առաջացել լիզինգը Դեռ վաղնջական ժամանակներում հույն փիլիսոփա Արիստոտելը ասում էր՝ «հարստությունը այն չէ, որ ունես սեփականություն, այլ դրա ճիշտ օգտագործումը»։ Լիզինգ նշանակում է տրամադրել կամ վերցնել վարձակալությամբ: Այն առաջացել է անգլերեն to lease բայից: Լիզինգով զբաղվելու առաջին փորձերը եղել են «Բելլ» հեռախոսային ընկերության […]

Բյուջեի հարկային եկամուտները 40 միլիարդ դրամով կավելացվեն

Կառավարության այսօրվա նիստում ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը ներկայացրեց 2022 թվականի պետական բյուջեի հարկային եկամուտները 40 միլիարդ դրամով ավելացնելու ու այդ միջոցները ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ ուղղելու մասին հարցը։ Նախարարն ասաց, թե պետական բյուջեի կիսամյակային հարկային եկամուտներն ավելի են, քան սկզբնապես նախատեսված էր. «Հունիսի 22-ի դրությամբ հարկային եկամուտները կազմել են մոտ 911 միլիարդ դրամ, ինչը 30 […]

Բիզնեսի տեսակները․ Յուրաքանչյուր տեսակի առանձնահատկությունը և բացատրությունը

Քայլելիս հաճախ են լինում դեպքեր, երբ մի քանի մետր տարածքում հանդիպում ենք բազմաթիվ գործող բիզնեսների: Ոմանք վաճառում են միրգ, ոմանք առաջարկում են տարադրամի փոխանակում, ոմանք ցանկանում են ինչ-որ ծառայություն մատուցել, ձեզանից աջ գտնվող խանութում վաճառում են հագուստ, իսկ ձախակողմյան հատվածի փոքրիկ արտադրամասը զբաղվում է ինչ-որ իրերի արտադրությամբ: Այս ամենն առաջին հայացքից կարող է թվալ անհեթեթություն, […]

2022 թվականի մայիս ամսին աշխատանքի շուկան շարունակել է աճել և գրանցել հերթական ռեկորդը

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ 2022 թվականի մայիս ամսին աշխատանքի շուկան շարունակել է աճել և գրանցել հերթական ռեկորդը: Ըստ նախարարի ներկայացրած տվյալների՝ 2022 թվականի մայիսին թիվը կազմվել է 673,224: Աճը 2022 ապրիլի համեմատ` 8,488 է կամ 1.28%, իսկ 2021 թվականի մայիսի համեմատ` 38,273 կամ 6.03%։ Աշխատավարձային ֆոնդը կազմել է 160.055մլրդ դրամ։

Տեղի է ունեցել Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստը

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնական կայքը՝ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մինսկում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստին: Նախ Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն դիմավորել է Հայաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի և Ղրղզստանի կառավարությունների ղեկավարներին, այնուհետև տեսալուսանկարահանման արարողությունից հետո տեղի է ունեցել նիստը: Եվրասիական տնտեսական միության երկրների վարչապետները քննարկել են ներքին շուկայի ամրապնդմանը, տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացմանը, […]

Երևանը ստարտափերի վարկանիշում բարձրացել է 38 հորիզոնականով

«Global Startup Ecosystem Index-2022»-ի միջազգային վարկանիշում Երևանը կովկասյան քաղաքների շարքում զբաղեցրել է առաջին տեղը։ Այս մասին տեղեկացնում է radar.am-ը: StartupBlink-ը ամեն տարի դասակարգում է ստարտափ էկոհամակարգերը՝ հիմնվելով ախարհի ավելի քան 1000 քաղաքների, 2000 համատեղ աշխատանքային տարածքների և 70000 ստարտափերի տվյալների բազայի վրա: Հաշվի են առնվում այնպիսի պարամետրեր, ինչպիսիք են նորարար ընկերությունների որակն ու քանակը, նորարարական ենթակառուցվածքային […]

Աշխարհի ամենահարուստ հայերն՝ ըստ Forbes-ի

Ինչպես յուրաքանչյուր տարի, այս տարի ևս ամերիկյան հայտնի Forbes ամսագիրը ներկայացրել է միլիարդատերերի ցանկը: Ցանկը գլխավորում է Իլոն Մասկը, որի կարողությունը գնահատվում է 219 միլիարդ ԱՄՆ դոլար: Այս տարի ևս ցանկում իրենց տեղն են գտել հայ միլիարդատերերը: Եթե 2020 թվականին ցանկում կար ընդամենը 3 հայ միլիարդատեր, իսկ 2021 ին 9-ը, ապա այս տարի նրանց թիվը […]

Ի՞նչ է գովազդը, ի՞նչ գործառույթներ է իրականացնում և ի՞նչ նշանակություն ունի այն

Շարունակելով անդրադառնալ ձեռներեցների համար կրթական թեմաներին, այս անգամ որոշել ենք խոսել գովազդի մասին։ Ի՞նչ է գովազդը Գովազդը շուկայագիտության (մարքեթինգային) հաղորդակցության ուղղվածություն է, որի շրջանակներում իրականացվում է ինֆորմացիայի տարածում, գովազդվող օբյեկտի նկատմամբ ուշադրություն գրավելու, հետաքրքրություն ստեղծելու կամ պահպանելու նպատակով։ Գովազդը մարդկային հասարակության մեջ ի հայտ է եկել առևտրի հետ միաժամանակ։ Առաջին գովազդային գործակալությունը ստեղծել է Վոլնա […]

Հայաստանն անկանխիկ վճարումների առումով վերջին տեղերից մեկն է զբաղեցնում ԵԱՏՄ երկրների շրջանում

Ինչպես տեղեկացնում է Արմինֆոն՝ Հայաստանում անկանխիկ վճարումներն աճում են տարեկան, միջինը, 20-30% — ով, սակայն դրանց մասնաբաժինը մի շարք ոլորտների ընդհանուր շրջանառության մեջ հեռու է 50% ցուցանիշից: Այդ մասին հաղորդել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը՝ ԿԲ նախաձեռնությամբ ընդունված «Անկանխիկ հաշվարկների մասին» ՀՀ օրենքին նվիրված մամուլի ասուլիսում՝ պատասխանելով Արմինֆո-ի թղթակցի հարցին: Չնայած ազգային […]

Երևանում կայացել է «Գիտության և գործարարության օրեր-2022» համաժողովը

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքը՝ Հունիսի 15-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացել է «Գիտության և գործարարության օրեր-2022» համաժողովը, որը առանցքային միջոցառումն էր ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյաի նախաձեռնությամբ և ՀՀ էկոնոմիկայի նախարարության հովանու ներքո հունիսի 13-17-ը Երևանում կազմակերպված «Գիտության և գործարարության օրեր-2022» միջոցառման: «Գիտության և գործարարության օրեր-2022» համաժողովի հիմնական բանախոսն […]

2021թ. տնտեսական աճն առավելապես պայմանավորված է եղել ծառայությունների աճով․ Տիգրան Խաչատրյանն ԱԺ-ում ներկայացրել է ՀՀ 2021թ. բյուջեի կատարողականը

«2021 թվականի տնտեսական աճը, որն ի սկզբանե ծրագրված էր 3.2 տոկոս, կազմել է 5.7 տոկոս: Տնտեսության աճն առավելապես պայմանավորված է եղել ծառայությունների աճով»,- այս մասին Ազգային ժողովում ՀՀ 2021թ. պետական բյուջեի կատարողականը ներկայացնելիս հայտնել է ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը Ստորև ներկայացնում ենք Ֆինանսների նախարարի ելույթն ամբողջությամբ. «ԱԺ մեծարգո՛ նախագահ,Հարգարժա՛ն նախագահություն,ԱԺ հարգելի՛ պատգամավորներ,Կառավարության հարգելի՛ անդամներ, […]

Զբոսաշրջությունը Հայաստանում վերականգնվում է լավ տեմպերով․ Վահան Քերոբյան

Մայիսին Հայաստան է այցելել 116 հազար զբոսաշրջիկ։ Այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում հաղորդել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ՝ «Գիտության և գործարարության օրեր» համաժողովի հանդիսավոր բացման շրջանակում։ Նշելով, որ չի հաջողվել գերազանցել նախաքովիդյան մակարդակը, նախարարը նկատել է, որ զբոսաշրջությունը վերականգնվում է լավ տեմպերով: Միաժամանակ, նա անդրադարձել է միջազգային այցելուներին, որոնք արդեն մի քանի ամիս […]

Խորացված դասընթաց՝ ավելացված արժեքի հարկի վերաբերյալ

ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ը 2022թ-ի հունիսի 22-ին, 29-ին, հուլիսի 1-ին, 4-ին, 6-ին և 8-ին կազմակերպում է «Ավելացված արժեքի հարկ» թեմայով 6-օրյա խորացված դասընթաց՝ համապատասխան փաստաթղթերի, հաշվարկների լրացման և մի շարք դրույթներին առնչվող գործնական օրինակներով:  Դասընթացը տեղի կունենա ք. Երևան, Ահարոնյան 12/3 հասցեում, որի ավարտին կտրվի հավաստագիր:  Լրացուցիչ տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ այստեղ կամ զանգահարելով  060 844 […]

Քննարկում Հայաստանում կրիպտոարժույթի շուկայի կարգավորման վերաբերյալ

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքը՝ Նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանի գլխավորությամբ տեղի է ունեցել քննարկում Հայաստանում կրիպտոարժույթի շուկայի կարգավորման վերաբերյալ։ Հանդիպմանը ներկա էին Կենտրոնական բանկի, «Հայաստանի իրավազորություն» հիմնադրամի, մի շարք մասնավոր ընկերությունների ներկայացուցիչներ։ Քննարկվել են կրիպտոարժույթի ոլորտը կարգավորող օրենսդրությանը, ռիսկերի վերահսկողությանը, ինչպես նաև կրիպտո համայնքների զարգացմանն ու մրցունակությանն առնչվող հարցեր։ Մասնավոր ընկերությունների […]

Դասընթաց՝ աշխատանքային օրենսդրության և կադրային գործի վարման առանձնահատկությունների վերաբերյալ

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության Պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական կայքը՝ ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ը 2022 թ.-ի հունիսի 21-ին կազմակերպում է «Աշխատանքային օրենսդրություն և կադրային գործի վարման առանձնահատկություններ» թեմայով 1-օրյա  դասընթաց:  Դասընթացը տեղի կունենա ք. Երևան, Ահարոնյան 12/3 հասցեում, որի ավարտին կտրվի հավաստագիր:  Լրացուցիչ տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ այստեղ կամ զանգահարելով 060 844 989, 060 844 951 […]

Կայացել է ՓՄՁ զարգացման խորհրդի նիստը

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքը՝ Հունիսի 7-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանի գլխավորությամբ տեղի է ունեցել փոխվարչապետին կից ՓՄՁ զարգացման խորհրդի նիստը։ Նիստի ընթացքում քննարկվել են շրջանառելի` բազմակի օգտագործման տարաների հարկման և «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի վերաբերյալ հարցեր։ Խորհրդի մասնավոր հատվածի, մասնավորապես Հայաստանում Ամերիկայի Առևտրի պալատի ներկայացուցչի ներկայացմամբ […]

Մարտ-ապրիլ ամիսներին Հայաստանում ռեկորդային թվով ընկերություններ են ստեղծվել

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության Վիճակագրական կոմիտեն՝ 2022 թվականի մարտ-ապրիլ ամիսների ընթացքում Հայաստանում գրանցվել է 2735 ՍՊԸ։ Այդ ընկերություններից 1443-ը գրանցվել են մարտին, 1292-ը՝ ապրիլին։ 50%-ով աճել են նոր գրանցված Ա/Ձ-ների թիվը։ Համեմատության համար նշենք, որ 2021 թվականին Հայաստանում գրանցվել էր 1194 ՍՊԸ, իսկ 2020-ին ընդամենը 665։ Ավելի մանրամասն ներկայացված դիագրամում։

Խորացված դասընթաց՝ շահութահարկի վերաբերյալ

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության Պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական կայքը՝ ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ը 2022թ-ի հունիսի 14-ին, 17-ին, 21-ին,  24-ին, 28-ին  և 30-ին (ժ 18:30-21:00) կազմակերպում է «Շահութահարկ» թեմայով 6-օրյա խորացված դասընթաց, որի շրջանակներում կներկայացվեն շահութահարկի հաշվարկման սկզբունքները՝ օրենսգրքի դրույթների տեսական ներկայացումից մինչև դրանց գործնական կիրառման առանձնահատկությունները:  Դասընթացը տեղի կունենա ք. Երևան, Ահարոնյան 12/3 […]

Նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանը մասնակցել է Բիշքեկում կայացած Եվրասիական տնտեսական համաժողովին

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանը մայիսի 26-ին մասնակցել է Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում անցկացվող Եվրասիական տնտեսական համաժողովին, որի նպատակն էր ամրապնդել ԵԱՏՄ պետությունների միջև համագործությունը՝ դառնալով վեջիններիս միջև փոխըմբռնման գործիք։ Արմեն Արզումանյանը ելույթ է ունեցել համաժողովի շրջանակներում կազմակերպված՝ «Եվրասիական տնտեսական միության ներքին շուկայի հեռանկարները՝ առանց խոչընդոտների։ […]

Անի Իսպիրյանն ընդունել է ներդրումների միջազգային փորձագետ Դեքլան Մըրֆիին

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքը՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անի Իսպիրյանը հունիսի 6-ին ընդունել է ներդրումների միջազգային փորձագետ Դեքլան Մըրֆիին՝ Հայաստանում ներդրումային քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցեր քննարկելու նպատակով։ Հանդիպման սկզբում Անի Իսպիրյանը բարձր է գնահատել միջազգային գործընկերների պատրաստակամությունը աջակցել Հայաստանում ներդրումային միջավայրի բարելավմանը։ Այնուհետև նախարարի տեղակալը համառոտ ներկայացրել է Հայաստանի […]

Կայացել է պարենային անվտանգություն և պարենային կայուն համակարգեր թեմայով միջազգային կառույցների ղեկավար կազմի հետ հանդիպումը

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքը՝ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանի գլխավորությամբ կայացել է պարենային անվտանգություն և պարենային կայուն համակարգեր թեմայով միջազգային կառույցների ղեկավար կազմի հետ հանդիպումը: Հանդիպմանը ներկա էին ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի փոխտնօրեն Նաննա Սկաուն, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոն, Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրենկ Հեսսը, […]

Դասընթաց՝ ակցիզային դրոշմանիշների, դրոշմապիտակների, ինչպես նաև հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառության հետ կապված օրենսդրական կարգավորումների և փոփոխությունների վերաբերյալ

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության Պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական կայքը՝ ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ը 2022 թ.-ի հունիսի 8-ին կազմակերպում է «Ակցիզային դրոշմանիշերի, դրոշմապիտակների, ինչպես նաև հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառության հետ կապված օրենսդրական կարգավորումներ և փոփոխություններ» թեմայով 1-օրյա  դասընթաց: Դասընթացը տեղի կունենա ք. Երևան, Ահարոնյան 12/3 հասցեում, որի ավարտին կտրվի հավաստագիր: Լրացուցիչ տեղեկատվությանը կարող եք […]

Կայացել է զբոսաշրջության և գյուղական զարգացման խնդիրներին նվիրված համաժողով

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքը՝ Հունիսի 1-ից 3-ը Երևանում անցկացվել է ՄԱԿ ԶՀԿ Եվրոպայի տարածաշրջանային հանձնաժողովի 67-րդ նիստը։ Հունիսի 2-ին, ՄԱԿ ԶՀԿ Եվրոպայի տարածաշրջանային հանձնաժողովի 67-րդ նիստի պաշտոնական բացման արարողությանը մասնակցել են ՄԱԿ ԶՀԿ գլխավոր քարտուղար Զուրաբ Պոլոլիկաշվիլին, ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, Հունաստանի զբոսաշրջության փոխնախարար, ՄԱԿ […]

Դասընթաց` էլեկտրոնային ծառայությունների մատուցման մասով հարկման առանձնահատկությունների վերաբերյալ

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության Պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական կայքը` ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ը 2022 թ.-ի հունիսի 7-ին կազմակերպում է «Էլեկտրոնային ծառայությունների (մասնավորապես՝ ֆեյսբուքում, ինստագրամում, այլ սոցիալական ցանցերում գովազդի, Netflix-ով ֆիլմերի դիտման իրավունքի և այլնի) մատուցման մասով հարկման առանձնահատկություններ» թեմայով 1-օրյա դասընթաց: Դասընթացը տեղի կունենա ք. Երևան, Ահարոնյան 12/3 հասցեում, որի ավարտին կտրվի հավաստագիր: […]

Նախատեսված ցուցանիշից 46.9 միլիարդ դրամով ավելի հարկային եկամուտ և պետական տուրք

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2022 թվականի հունվար-մայիս ամիսների համար պլանավորվել էր հավաքագրման ենթակա 714.9 մլրդ դրամի հարկային եկամուտներ և պետական տուրք: Ընթացիկ տարվա 5 ամիսներին փաստացի հավաքագրվել է 761.8 մլրդ դրամ, ինչը գերազանցում է նախանշված ցուցանիշը 46.9 մլրդ դրամով (6.6%-ով), իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը` 143.4 մլրդ դրամով կամ 23.2%-ով:

Դասընթաց՝ ապրանքների դրոշմավորմանն առնչվող օրենսդրական փոփոխությունների և կանխիկ դրամով գործառնությունների սահմանափակումների վերաբերյալ

Ինչպես տեղեկացում է Հայաստանի Հանրապետության Պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական կայքը՝ ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ը 2022 թ.-ի հունիսի 6-ին կազմակերպում է «Հարկային օրենսդրության փոփոխություններ (ապրանքների դրոշմավորմանն առնչվող օրենսդրական փոփոխություններ) և կանխիկ  դրամով գործառնությունների սահմանափակումներ» թեմայով 1-օրյա  դասընթաց:  Դասընթացը տեղի կունենա ք. Երևան, Ահարոնյան 12/3 հասցեում, որի ավարտին կտրվի հավաստագիր:  Լրացուցիչ տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ այստեղ կամ զանգահարելով […]

2022թ․ ապրիլ ասմվա մակրոտնտեսական օպերատիվ ցուցանիշները

Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարությունը հրապարակել է 2022թ․ հունվար–ապրիլը 2021թ․ հունվար– ապրիլի համեմատությամբ այս տարվա մակրոտնտեսական օպերատիվ ցուցանիշները։ Ըստ այդմ, տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 9.4%․ Արդյունաբերության թողարկման ծավալն աճել է 2.6%–ով, Ծառայությունների ծավալն աճել է 23.5%–ով, Առևտրի շրջանառությունն աճել է 7.8%–ով, Շինարարության ծավալն աճել է 9.0%–ով, Արտահանման ծավալն աճել է 25.2%–ով, Ներմուծման ծավալն աճել է […]

Startup էկոհամակարգ

Ձեզ ենք ներկայացնում Բուն TV-ի Գործուղի թողարկումը՝ startup էկոհամակարգ վերնագրով։ Նախագծի վարող Արեգ Գևորգյանը խոսում է startup-ի մասին։

Հայաստանից Եվրոպական միություն արտահանելու ուղեցույց

Ձեզ ենք ներկայացնում մանրամասն ներկայացված ուղեցույց հատուկ այն հայ արտադրողների համար, որոնք ցանկանում են արտահանում իրականացնել Եվրոպական միություն։ Ընտրեք ձեր գործունեության ոլորտը և ծանոթացեք Եվրոպական միություն արտահանելու պահանջներին ու ընթացակարգերին և ստուգեք Ձեր ընկերության արտահանման պատրաստվածությունը: Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Ո՞ր հմտություններն են աշխատանքում գնահատվում ամենաշատը

15 տարի առաջ բարդ կլինել հավատալ, որ մարքեթոլոգներից պահանջվելու էր թվային տեխնոլոգիաների մանրամասն իմացություն, ՏՏ մասնագետներից մարդկանց հետ հարաբերություններ կառուցելու հմտություն և այլն։ Աշխարհը փոփոխվում է, փոփոխվում է նաև մասնագիտության համար բազային գիտելիքների իմացությունը։ Որո՞նք են ընդհանուր և փափուկ հմտությունները Այսօր, ցանկացած մասնագիտության մեջ, շատ քիչ է միայն դրա մասին իմացած գիտելիքների կիրառությունը։ Մեր շուրջ […]

Հայաստանի Հանրապետության միջազգային պահուստների վիճակը և կազմը​

Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի պաշտոնական կայքում տեղադրվել է ՀՀ միջազգային պահուստների վիճակի և կազմի մասին տեղեկատվություն։ Ըստ այդմ, եռամսյակի սկզբին, համախառն արտաքին ակտիվները կազմում են 323002173364 ԱՄՆ դոլար։ Զուտ արտաքին ակտիվները կազմում են՝ 247134509335 ԱՄՆ դոլար։ Ազատ փոխարկելի արժույթով տվյալներին և եռամսյակի վերջի մասին ամփոփ տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ այստեղ։

Հայաստանն առաջին արբանյակն է ուղարկել տիեզերք (տեսանյութ)

Կառավարության այսօրվա նիստի մեկնարկին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանն առաջին արբանյակն է դուրս բերել Երկիր Մոլորակի ուղեծիր։ «2022թվականի մայիսի 25-ին՝ ժամը 22։35-ին, ԱՄՆ Կանավերլ հրվանդանում գտնվող տիեզերակայանից Space-X ընկերության տիեզերանավով երկիր մոլորակի ուղեծիր է դուրս բերվել Հայաստանի Հանրապետության առաջին տիեզերական արբանյակը։ Սա տեղի է ունեցել հայկական պետական «Գեոկոսմոս» ՓԲԸ-ի և իսպանական «Սանտլանտիս» […]

Քերոբյանը հրապարակել է 2022 թվականի ապրիլ ամսվա տնտեսական ակտիվության ցուցանիշը

Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է 2022 թվականի ապրիլ ամսվա տնտեսական ակտիվության ցուցանիշը։ Ըստ նախարարի տվյալների ՏԱՑ-ը ապրիլ ամսին կազմել է 108,8 %, իսկ հունվար-ապրիլ ամիսներին՝ 109,4 %: Քերոբյանը նաև նշել է, որ մարտ ամսից հետո տնտեսական աճն արագացել է։ Հիշեցնենք, որ գարնան առաջին ամսվա ՏԱՑ-ը կազմում էր՝ 106,7 %: […]

Հայ գործարարաները հնարավորություն ունեն մասնակցելու Չինաստանի միջազգային ներմուծման 5-րդ ցուցահանդեսին

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքը՝ Ընթացիկ տարվա նոյեմբերի 5-ից 10-ը Շանհայում անցկացվելու է Չինաստանի միջազգային ներմուծման 5-րդ ցուցահանդեսը (5th China International Import Expo՝ CIIE), որը կազմակերպվում է ՉԺՀ առևտրի նախարարության և Շանհայի քաղաքային ժողովրդական կառավարության կողմից։ Մասնակցության դիմումների ներկայացման վերջնաժամկետը լրանում է մայիսի 30-ին։ Մասնակցության համար կարելի է առցանց գրանցվել այստեղ: […]

Քննարկվել են տնտեսության ոլորտում հայ-ղազախական փոխգործակցության հարցեր

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքը՝ Մայիսի 23-ին էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևի գլխավորած պատվիրակությանը։ Դեսպանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և հույս հայտնել, որ հայ-ղազախական փոխգործակցության շրջանակն առաջիկայում կշարունակի ընդլայնվել ու ամրապնդվել։ Դեսպանի խոսքով՝ այս պահին երկու երկրների կառավարությունների […]

2022թ․ ապրիլին Հայաստանի աշխատաշուկան աճել է․ Քերոբյան

Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել 2022 թվականի ապրիլ ամսվա Հայաստանի աշխատաշուկայի վերաբերյալ։ Քերոբյանը գրառմանը կցել է նաև 2 լուսանկար, որտեղ մանրամասն ներկայացված է աշխատատեղերի թվաքանակն ըստ ոլորտների և ընդհանուր աշխատատեղերի թվաքանակի դինամիկան։

Վահան Քերոբյանը մասնակցել է Yerevan Tech Forum 2022 միջոցառմանը

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքը՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մայիսի 21-ին մասնակցել է Skill ընկերության նախաձեռնությամբ իրականացվող Երևան Թեք Ֆորում 2022 (Yerevan Tech Forum 2022) միջոցառմանը։ Համաժողովը համախմբել է Հայաստանից և արտերկրից առավել քան 1000 մասնակիցներ, 25-ից ավելի խոսնակներ և 30-ից ավելի ընկերություններ։ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն իր ելույթում […]

Ի՞նչ հմտություններով պետք է օժտված լինի startuper-ը, որպեսզի հասնի հաջողության։

Երեկ կայքում տեղադրվել էր նյութ, թե  ինչ է startup-ը, ինչո՞վ է այն տարբերվում սովորական բիզնեսից և ինչպե՞ս ստեղծել startup: Այսօրվա նյութում ցանկանում ենք խոսել այն հմտությունների մասին, որոնցով պետք է օժտված լինի startuper-ը, այսինքն այն մարդը, որը ցանկանում է հիմնել իր startup-ը։ Աշխատող և եկամբտաբեր startup հիմնելու համար միայն հետաքրքիր գաղափարը քիչ է։ Startuper-ը պետք […]

Ի՞նչ է startup-ը և ինչո՞վ է այն տարբերվում սովորական բիզնեսից

Startup բառը, վստահ ենք լսել են բոլորը։ Այն իր բնույթով հեշտ հիշվող, բավականին կարճ ու գեղեցիկ բառ է, որի իմաստը շատերը շփոթում և հաճախ օգտագործում են ոչ ճիշտ ձևով։ Որտեղի՞ց է եկել startup բառը։ Գաղտնիք չենք բացահայտի, եթե ասենք, որ այս բառը անգլերեն start բառից է, որը նշանակում է սկսել։ Բառն առաջին անգամ օգտագործվել է […]

ՊԵԿ-ը մասնակցել է հարկերի և տեխնոլոգիաների շուրջ միջազգային առցանց աշխատաժողովի

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության Պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական կայքը՝ ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը մասնակցել է Համաշխարհային բանկի ներքին ռեսուրսների մոբիլիզացման համաշխարհային լուծումների խմբի կողմից կազմակերպված հարկերի և տեխնոլոգիաների շուրջ առցանց աշխատաժողովի։ Միջոցառումն իրականացվում է արդեն երկրորդ տարին, որին մասնակցում են հարկային ծառայությունների և միջազգային կազմակերպությունների լավագույն մասնագետները:  «Հարկային կեղծիքի բացահայտում […]

Երևանում կայացել է Հայաստան-Իրաքյան Քուրդիստան գործարար համաժողով

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքը՝ Էկոնոմիկայի նախարարությունում մայիսի 20-ին տեղի է ունեցել Հայաստան-Իրաքյան Քուրդիստան գործարար համաժողով, որին մասնակցել են Հայաստանի և Իրաքյան Քուրդիստանի շուրջ 200 գործարարներ։ Միջոցառումը կազմակերպվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության համագործակցությամբ։ Գործարար համաժողովի պաշտոնական բացմանը ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ էկոնոմիկայի նախարար […]

Քննարկվել են գյուղատնտեսության ոլորտում հայ-լիտվական համագործակցության հնարավորությունները

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքը՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը մայիսի 20-ին ընդունել է Լիտվայի գյուղատնտեսության նախարարի տեղակալ Էգիդիուս Գիեդրայտիսին, Լիտվայի նախագահի տնտեսական և սոցիալական հարցերով խորհրդական Վայդաս Աուգուստինավիչիուսին և Լիտվայի գյուղատնտեսության նախարարության միջազգային կապերի և արտահանման խթանման վարչության պետ Անթանաս Վենցկուսին, որոնք Հայաստան են ժամանել Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի […]

Վճարումներն անկանխիկ ստանալու հնարավորությամբ ապահովված է նոր սերնդի 12546 ՀԴՄ

Կառավարության հերթական նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով նոր սերնդի հսկիչ դրամարկղային մեքենաները՝ POS տերմիանալով վճարում ընդունելու հնարավորությամբ ապահովելու խնդրին, նշել է, որ Պետական եկամուտների կոմիտեն և Կենտրոնական բանկը համատեղ աշխատում են այս ուղղությամբ, և կառույցների միջև առկա պայմանավորվածության համաձայն՝ հանրապետության բոլոր առևտրի կենտրոններում մինչև տարեվերջ ավարտին կհասցվի գործընթացը։ Հարցի առնչությամբ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը հայտնել […]

Դասընթաց՝ մաքսային ձևակերպումների մասնագետների և ինքնահայտարարագրողների համար

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության Պետական եկամուտներ կոմիտեի պաշտոնական կայքը՝ ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ը 2022 թ.-ի մայիսի 26-ից 27-ը կազմակերպում է «Ապրանքների ներմուծման և արտահանման ընթացակարգերի շրջանակներում մաքսային էլեկտրոնային հայտարարագրման առանձնահատկությունները» թեմայով 2-օրյա  դասընթաց՝ մաքսային ձևակերպումների մասնագետների և ինքնահայտարարագրողների համար:  Դասընթացը տեղի կունենա ք. Երևան, Իսակով 10 հասցեում, որի ավարտին կտրվի հավաստագիր:  Լրացուցիչ տեղեկատվությանը […]

Վահան Քերոբյանն ընդունել է հոլանդացի գործարարների պատվիրակությանը

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մայիսի 19-ին ընդունել է նիդերլանդական մի շարք առաջատար ընկերությունների ներկայացուցիչներին՝ համագործակցության հնարավորությունները քննարկելու նպատակով։ Հանդիպմանը ներկա էին նաև նախարարի տեղակալներ Արման Խոջոյանն ու Արմեն Արզումանյանը, ինչպես նաև Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը։ Ողջունելով հյուրերին՝ Վահան Քերոբյանը […]

Ուկրաինայի շուրջ զարգացումների պատճառով Հայաստանը ԵԱՏՄ ընդհանուր կաթսայից դեռ չի ստացել իրեն հասանելիք ավելի քան 10 մլրդ դրամ

Ինչպես տեղեկացնում է Արմինֆոն՝ Եվրասիական տնտեսական միության մաքսատուրքերի ընդհանուր կաթսայից Հայաստանը դեռ չի ստացել իրեն հասանելիք մասը՝ մոտ 10 մլրդ դրամ։ Այդ մասին մայիսի 18-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։ Նրա խոսքով ՝ իրավիճակի հանգուցալուծման մեխանիզմների շուրջ քննարկումներ են ընթացել։ Միջոցները կստացվեն պետությունների ղեկավարների կողմից առաջարկված մեխանիզմների վերջնական հաստատումից հետո։ Այսօր […]

Քննարկվել են լիզինգի ոլորտին առնչվող մի շարք հարցեր

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանի գլխավորությամբ մայիսի 17-ին Էկոնոմիկայի նախարարությունում կազմակերպվել է աշխատանքային հանդիպում՝ լիզինգային կազմակերպությունների կողմից բարձրացված, ոլորտին առնչվող խնդիրների, մասնավորապես գույքի` հետագայում լիզինգով տրամադրման նպատակով օտարման և գույքի որոշ տեսակների կադաստրային գրանցման վերաբերյալ հնարավոր լուծումները քննարկելու նպատակով։ Հանդիպումը կազմակերպվել է ապրիլի 29-ին կայացած ՓՄՁ զարգացման խորհրդի նիստի ավարտին ձեռք բերված պայմանավորվածության համաձայն։ Հանդիպմանը […]

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանը հանդիպում է ունեցել ԵՀ առաքելության հետ

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի՝ միջազգային տնտեսական համագործակցության ոլորտը համակարգող տեղակալ Արմեն Արզումանյանը մայիսի 17-ին նախարարությունում հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով գլխավոր տնօրինության Ինստիտուցիոնալ հզորացման ստորաբաժանման ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը ներկա էին նաև նախարարության ԵՄ հետ տնտեսական համագործակցության վարչության աշխատակիցները։ Առաքելության նպատակն էր ԵՄ տեխնիկական […]

Փաշինյանին ներկայացվել է Երևանում համաշխարհային առևտրի կենտրոն հիմնելու նախագիծը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Համաշխարհային առևտրային կենտրոնների ասոցիացիայի գործադիր տնօրեն Ռոբին վան Պույենբրոքին, «ՌԵՆՇԻՆ» քաղաքաշինական ներդրումային ընկերության հիմնադիր Էդուարդ Մարությանին և ընկերության տնօրեն Լևոն Կասպարովին: Հանդիպմանը վարչապետին է ներկայացվել Երևանում համաշխարհային առևտրի կենտրոն հիմնելու նախագիծը, որն արժանացել է նաև Առևտրի համաշխարհային կազմակերպության հավանությանը: Մանրամասն ներկայացվել են նախագծի առավելությունները, բիզնեսի համար ստեղծվելիք պայմաններն ու հնարավորությունները: […]

Վահան Քերոբյանը Շիրակի մարզում հետևել է տնտեսության ոլորտում իրականացվող ծրագրերի ընթացքին

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքը՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մայիսի 17-ին այցելել է Շիրակի մարզ՝ տնտեսության ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրերին ու մարզում նախատեսվող նոր նախաձեռնություններին ծանոթանալու նպատակով։ Այցի շրջանակում նախարարը հանդիպում է ունեցել Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի հետ։ Նազելի Բաղդասարյանը գոհունակությամբ նշել է, որ Շիրակի մարզը մշտապես գտնվում է ՀՀ […]

Դասընթաց՝ ՀՀ Հարկային օրենսգրքի վերաբերյալ

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության Պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական կայքը՝ ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ը 2022 թ.-ի մայիսի 24-ից 27-ը կազմակերպում է «ՀՀ Հարկային օրենսգիրք» թեմայով 4-օրյա դասընթաց: Դասընթացը տեղի կունենա ք. Երևան, Ահարոնյան 12/3 հասցեում, որի ավարտին կտրվի հավաստագիր:Լրացուցիչ տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ այստեղ կամ զանգահարելով 060 544 989 հեռախոսահամարով:

Հայաստանի և ԱՄԷ ԱԳ նախարարները կարևորել են երկու երկրների միջև առևտրատնտեսական համագործակցության խորացումը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն Աբու Դաբիում հանդիպել է Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ: ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդման համաձայն, ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը խորին ցավակցություն է հայտնել Միացյալ Էմիրությունների կառավարությանը և ժողովրդին՝ նախագահ շեյխ Խալիֆա բին Զայեդ Ալ Նահյանի մահվան կապակցությամբ՝ զորակցություն և համերաշխություն […]

ՌԴ-ից աշխատանքային միգրանտների դրամական փոխանցումները նվազել են, աճել են ռուսաստանցիների փոխանցումները․ ԿԲ փոխնախագահ

Ինչպես տեղեկացնում է Արմինֆոն՝ Ռուսաստանից հայ աշխատանքային միգրանտների դրամական փոխանցումները նվազել են, աճել են ռուսաստանցիների փոխանցումները ՀՀ։ Այդ մասին մայիսի 16-ին ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարել է ԿԲ փոխնախագահ Հովհաննես Խաչատրյանը։ Դեռ տարեսկզբին, մարտին, ԿԲ-ն կանխատեսել էր դրամական փոխանցումների 20% կրճատում (ՌԴ-ից 50% կրճատում)։ Իրականում, եթե աշխատանքային միգրանտների (ՌԴ-ում սեզոնային աշխատողների) […]

Ի՞նչ արժեքի և քաշի ապրանքներ կարող են տեղափոխվել ԵԱՏՄ երկրներում առանց մաքսատուրքերի և հարկերի վճարման

Հայաստանի Հանրապետության Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է առանց մաքսատուրքերի և հարկերի վճարման անձնական օգտագործման ապրանքների մասին իրազեկող նյութ։ Ըստ այդմ, ԵԱՏՄ մաքսային տարածք օդային տրանսպորտով, առանց մաքսատուրքերի և հարկերի վճարման, ուղեկցվող և չուղեկցվող ուղեբեռում թույլատրվում է տեղափոխել անձնական օգտագործման ապրանքներ, որոնց արժեքը չի գերազանցում 10 000 եվրոյին համարժեք գումարը, իսկ քաշը՝ 50 կգ-ը։  Օդային տրանսպորտից […]

Վահան Քերոբյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքը՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մայիսի 16-ին ընդունել է Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատի գլխավորած պատվիրակությանը` ՀԲ աջակցությամբ իրականացվող «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» երկրորդ ծրագրի (CARMAC2) արդյունքներն ու Համաշխարհային բանկի հետ համագործակցության հեռանկարները քննարկելու նպատակով։ Պատվիրակության կազմում էին ՀԲ Եվրոպայի և Կենտրոնական […]

Արման Խոջոյանը Համաշխարհային բանկի պատվիրակության հետ քննարկել է CARMAC2 ծրագրի արդյունքները

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքը՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանն ընդունել է Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին ՀԲ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի գյուղատնտեսության և պարենի բաժնի պետ Ֆրաուկե Յանգբլութը, գյուղատնտեսության ավագ մասնագետներ Պիեռ Գերբերը, Յան Յուստ Նեյհոֆը և Արուսյակ Ալավերդյանը։ Հանդիպմանը մասնակցել […]

2022թ․ առաջին եռամսյակում բանկային համակարգի ընդհանուր կապիտալը հատել է 1 տրիլիոն դրամի սահմանը․ ՀԲՄ

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի բանկերի միության հասարակայնության հետ կապերի ծառայությունը 2022 թվականի 1-ին եռամսյակի ընթացքում Հայաստանի բանկային համակարգի ընդհանուր կապիտալն աճել է շուրջ 147 մլրդ ՀՀ դրամ-ով, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 20.4%։ ՀԲՄ կայքի տվյալներով՝ «Այս տարվա առաջին եռամսյակում ՀՀ բանկային համակարգի ընդհանուր կապիտալն աճել է 15.4%-ով` հատելով 1.099 մլրդ ՀՀ դրամի սահմանը։ Այս ցուցանիշը հանդիսանում է էական գործոն բանկային համակարգի կայունության ապահովման և սթրեսային իրավիճակների դիմակայման […]

Իրազեկման թերթիկ՝ օտարերկրացիների կողմից ՀՀ-ում բիզնես սկսելու հետ կապված հիմնական հարցերի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական կայքը հրապարակել է իրազեկման թերթիկ՝ օտարերկրացիների կողմից ՀՀ-ում բիզնես սկսելու հետ կապված հիմնական հարցերի վերաբերյալ։ 1. Բիզնեսի գրանցում․Օտարերկրացին ՀՀ-ում ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու համար կարող է․— գրանցել սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն, փակ կամ բաց բաժնետիրական ընկերություն, կամ,— հաշվառվել որպես անհատ ձեռնարկատեր։ՀՀ-ում ընկերությունների պետական գրանցումը և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառում իրականացվում է […]

Զբոսաշրջության կոմիտեն հայտարարում է դրամաշնորհի հատկացման մրցույթ

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքը՝ Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեն հայտարարում է դրամաշնորհի հատկացման մրցույթը։ Էկոնոմիկայի նախարարության տարածած հաղորդագրության մեջ ասվում է՝ «Պետական մարմինը (այսուհետ՝  նաև պատվիրատու)` ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտե, որը գտնվում է ք․ Երևան, Մհեր Մկրտչյան 5     հասցեում, հայտարարում է դրամաշնորհի հատկացման մրցույթ, որը կազմակերպվում է  armeps  էլեկտրոնային […]

Տիգրան Խաչատրյանը մասնակցել է ՎԶԵԲ կառավարիչների խորհրդի տարեկան հանդիպմանը

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը մայիսի 9-ից 12-ը մասնակցել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) կառավարիչների խորհրդի տարեկան հանդիպմանը: Նիստի ընթացքում ամփոփվել են ՎԶԵԲ-ի գործունեության շրջանակներում իրականացված աշխատանքներն ու գրանցված արդյունքները, կառավարիչներին են ներկայացվել 2021-2025 թվականների ՎԶԵԲ-ի ռազմավարական և կապիտալ ծրագրի իրականացման մանրամասները: Lիագումար նիստի քննարկման առանցքային հարցերն առնչվել են ՎԶԵԲ-ի գործունեության երկրներում տնտեսական […]

Երևանում կայացել է հայ-իրանական գործարար համաժողով

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքը՝ Հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 17-րդ նիստի շրջանակում մայիսի 12-ին Երևանում կայացել է հայ-իրանական գործարար համաժողով, որին մասնակցել են ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանը, Իրանի Իսլամական Հանրապետության էներգետիկայի նախարարի խորհրդական Մահմուդ Ալի Ֆարանաքյանը, ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արսեն Ավագյանը, ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան […]

Անի Իսպիրյանը Բարսելոնայում ներկայացրել է Հայաստանում ՊՄԳ և հանրային ներդրումեների կարգավորման ուղղությամբ իրականացվող աշխատանքները

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքը` ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անի Իսպիրյանը մայիսի 4-ից 6-ը Իսպանիայի Բարսելոնա քաղաքում մասնակցել է Միացյալ ազգերի եվրոպական տնտեսական հանձնաժողովի (ՄԱԿ ԵՏՀ) «Պետություն-մասնավոր գործընկերություն» խորագրով աշխատանքային խմբի 6-րդ նստաշրջանին։ Նստաշրջանի ընթացքում Անի Իսպիրյանը մասնակիցներին ներկայացրել է Հայաստանի Հանրապետությունում պետություն-մասնավոր գործընկերության (ՊՄԳ) և հանրային ներդրումների կարգավորման իրավական ակտերը, […]

Գործարարները կարող են մասնակցել Եվրասիական տնտեսական համաժողովի նիստին

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքը՝ Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում մայիսի 26-27-ը կկայանա «Եվրասիական տնտեսական ինտեգրումը գլոբալ փոփոխությունների դարաշրջանում. ներդրումային ակտիվության նոր հնարավորությունները» թեմայով Եվրասիական տնտեսական համաժողովը։ Համաժողովի ընթացքում տեղի կունենա լիագումար նիստ՝ ԵԱՏՄ պետությունների ղեկավարների և ԵՏՀ Կոլեգիայի նախագահի մասնակցությամբ, ինչպես նաև կկայանա վեց պանելային քննարկում հետևյալ թեմաներով. «Եվրասիական ինտեգրման ռազմավարական զարգացման […]

Դասընթաց՝ գնումներում օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ը 2022 թ.-ի մայիսի 16-ին, 17-ին, 19-ին և 20-ին կազմակերպում է «Օրենսդրական փոփոխությունները գնումներում» թեմայով 4-օրյա  դասընթաց:  Դասընթացը տեղի կունենա ք. Երևան, Ահարոնյան 12/3 հասցեում, որի ավարտին կտրվի հավաստագիր:  Լրացուցիչ տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ այստեղ կամ զանգահարելով  060 844 989, 060 844 951 հեռախոսահամարներով:

Հայտնի է ապրիլ ամսվա ներգնա զբոսաշրջիկների թիվը

Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է ապրիլ ամսվա ներգնա զգոսաշրջիկների թիվը։ Ըստ նախարարի տվյալների, ապրիլին ներգնա զբոսաշրջիկների թիվը կազմել է 96938․ Քերոբյանը ներկայացրել է նաև մյուս տարիների հանդեպ համեմատական։ Ըստ այդմ, 2021 թվականին այդ թիվը կազմել՝ 41,881; 2020 թվականին` 0 2019 թվականին` 137,597 2018 թվականին` 133,205 2017 թվականին` 116,485 2016 […]

Հայ կին ձեռներեցների շնորհավորական ուղերձը՝ նվիրված մայրերի տոնին

Այսօր մայիսի 8-ն է։ Այս օրը աշխարհի մի շարք երկրներում նշում են մայրերի տոնը։ Հայ կին ձեռներեցները նույնպես որոշել էին գեղեցիկ անակնկալ մատուցել և անչափ հուզիչ տեսանյութ են պատրաստել՝ նվիված մայրերի տոնին, որն առաջարկում ենք դիտել այստեղ։

Նախարարի տեղակալ Անի Իսպիրյանը Բարսելոնայում մասնակցում է Միացյալ ազգերի եվրոպական տնտեսական հանձնաժողովի «Պետություն-մասնավոր գործընկերություն» խորագրով աշխատանքային խմբի 6-րդ նստաշրջանին

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անի Իսպիրյանը մայիսի 4-ից 6-ը Իսպանիայի Բարսելոնա քաղաքում մասնակցում է Միացյալ ազգերի եվրոպական տնտեսական հանձնաժողովի «Պետություն-մասնավոր գործընկերություն» խորագրով աշխատանքային խմբի 6-րդ նստաշրջանին։ Միջոցառման շրջանակներում տեղի է ունեցել Անի Իսպիրյանի հանդիպումը Միացյալ ազգերի եվրոպական տնտեսական հանձնաժողովի Պետություն-մասնավոր գործընկերության ծրագրի ղեկավար Տոնի Բոնիչիի հետ։ […]

Հայաստանում ստեղծվում է կանանց տնտեսական զորացման հարթակ

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքը՝ Մայիսի 5-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) համաֆինանսավորմամբ ստեղծվող ՀՀ Կանանց ձեռնարկատիրության և զբաղվածության զարգացման հարթակի մեկնարկին նվիրված միջոցառմանը։ Կանանց տնտեսական զորացման հարթակը հնարավորություն կտա խթանել կանանց […]

2022թ․ ապրիլին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ արձանագրվել է շահութահարկի շուրջ 32,9 մլրդ աճ

Ինչպես տեղեկացնում է Պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական կայքը՝ 2022թ.-ի հունվար-ապրիլ ամիսներին Պետական եկամուտների կոմիտեն հարկային եկամուտների և պետական տուրքի գծով  ապահովել է շուրջ 632  միլիարդ դրամ՝ մոտ 119 միլիարդ դրամով կամ 23.2 տոկոսով գերակատարելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի մուտքերը: Իսկ ապրիլի ցուցանիշը՝ շուրջ 51.2 միլիարդ դրամով կամ 28.4%-ով գերակատարվել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի արդյունքը:  […]

ՊԵԿ նախագահը և ԱՄՆ Կանզաս նահանգի ազգային գվարդիայի հրամանատարն այցելել են ՊԵԿ ՄԴՊՎ շնագիտական կենտրոն

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության Պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական կայքը՝ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն հյուրընկալել է ԱՄՆ Կանզաս նահանգի Ազգային գվարդիայի հրամանատար, (ադյուտանտ գեներալ) գեներալ-մայոր Դեյվիդ Վայսհաարիին: Հանդիպման ընթացքում կողմերը  քննարկել են համատեղ գործակցության հնարավորությունները: Ռուստամ Բադասյանը և Դեյվիդ Վայսհաարին այցելել են ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության շնագիտական կենտրոն։ Նրանք շրջել են տարածքում, […]

Հայ-ղազախական հարաբերությունները զարգացման մեծ հեռանկար ունեն. Տիգրան Խաչատրյան

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության Ֆինանսների նախարարության պաշտոնական կայքը։ Ողջունելով հյուրերին՝ նախարար Խաչատրյանը կարևորել է երկու երկրների միջև փոխգործակցության ուղղությունները և վստահություն հայտնել, որ հայ-ղազախական հարաբերությունները զարգացման մեծ հեռանկար ունեն: Դեսպան Իմանբաևն իր հերթին ընդգծել է հայ-ղազախական […]

Էկոնոմիկայի նախարարությունը Հայաստանի գործարար համայնքի ներկայացուցիչներին հրավիրում է մասնակցելու հայ-իրանական գործարար համաժողովին

Հայաստանի Հանրապետություն Էկոնոմիկայի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է՝ «Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի 17-րդ նիստի շրջանակներում՝ 2022 թ․ մայիսի 12-ին, ժ․ 10։00-ին՝ Երևանում, Best Western Plus Congress Hotel Yerevan հյուրանոցում (հացսե՝ Իտալիայի փողոց 1) կանցկացվի հայ-իրանական գործարար համաժողով, որին իրանական կողմից կմասնակցեն պոլիմերային և պլաստիկ նյութերի, շինանյութերի (քար, գիպս, […]

Տարեսկզբից մինչև ապրիլի 20-ը ունեցել ենք 1 միլիարդ դոլարի առևտրաշրջանառություն․ Նիկոլ Փաշինյան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր տեղի ունեցած Կառավարության նիստի ժամանակ հայտարարել է, որ տարեսկզբից մինչև ապրիլի 20-ը Հայաստանը 1 միլիարդ դոլարից ավելի առևտրաշրջանառություն է ունեցել։ «Իհարկե, այստեղ որոշակի դեր ունի գնաճը, բայց մեր բոլոր վերլուծությունները ցույց են տալիս, որ գնաճի դերը այդ ամբողջի մեջ կարող է լինել 15-20 տոկոս, և ոչ ավելին։ Այսինքն, մեկ միլիարդ դոլարից ավելի առևտրաշրջնառություն ենք […]

Տեքստ